Վասիլի Սաչկո

ֆուտբոլիստ

Վասիլի Սաչկո (ուկրաիներեն՝ Васи́ль Ві́кторович Сачко́, մայիսի 3, 1975(1975-05-03)[1], Staromlynivka, Վելիկոնովոսյոլկովսկի շրջան, Դոնեցկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ),  ուկրաինացի ֆուտբոլիստ և մարզիչ։ Խաղացել է հարձակվողի դիրքում։ 2009 թվականի Ուկրաինայի գավաթի հաղթող, 2001/02 մրցաշրջանի լավագույն ռմբարկու։

Վասիլի Սաչկո
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Ուկրաինա Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 3, 1975(1975-05-03)[1] (48 տարեկան)
Ծննդավայր Ստարոմլինովկա, Վելիկոնովոսյոլկովսկի շրջան, Դոնեցկի մարզ, ՈւԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 190
Քաշ 90
Դիրք Հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ուկրաինա Վորսկլա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1997—1998 Ուկրաինա «Շախտա Ուկրաինա» 11 (8)
1998—1999 Ուկրաինա Տավրիա 5 (0)
1999—2000 Ուկրաինա Շախտա Ուկրաինա 9 (6)
2000 Ուկրաինա Մոնոլիտ 5 (3)
2000—2001 Ուկրաինա Օսկոլ 28 (13)
2001—2006 Ուկրաինա Վոլին 148 (57)
2006—2008 Ուկրաինա Կրիվբաս 58 (10)
2008—2012 Ուկրաինա Վորսկլա 83 (18)
Մարզչական կարիերա
2012—2014 Ուկրաինա Վորսկլա մարզիչ
2014—մինչև հիմա Ուկրաինա Վորսկլա
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Սաչկոն երկար ժամանակ զբաղվել է սիրողական ֆուտբոլով, բայց արդեն 25 տարեկանից սկսել է զբաղվել պրոֆեսիոնալ ֆուտբոլով, հաջողության հասնելով «Օսկոլե» ակումբում։ Դրանից հետո տեղափոխվել է «Վոլին» ֆուտբոլային ակումբ՝ օգնելով ակումբին դուրս գալու բարձրագույն լիգա և առաջիկա 4 մրցաշրջաններում ցուցադրեուլ լավագույն արդյունքներ։ Բայց հետագայում ակումբը անհաջողության մատնվեց, և Վասիլին ստիպված եղավ հեռանալ ակումբից։ Դառնալով ազատ գործակալ՝ Սաչկոն միացավ «Կրիվբաս» ակումբին և երկու մրցաշրջան խաղաց այդ ակումբում։ 2008 թվականին 33- ամյա Սաչկոն տեղափոխվեց «Վորսկլու» ակումբ և 4 տարիների արդյունքում կարողացավ արժանանալ Ուկրաինայի գավաթին (եզրափակչում դարձել է հաղթական գոլի հեղինակ) և երկու անգամ մասնակցեց Եվրոգավաթին։

Կարիերան ավարտելուց հետո Սաչկոն որպես մարզիչ մնաց «Վորսկլե» ակումբում, 2013 թվականից սկսեց գլխավորել ակումբը։

Վաղ տարիներ խմբագրել

Սաչկոն ծնվել է 1975 թվականի մայիսի 3-ին[2], Դոնեցկի շրջանի Ստարոմլինովկա գյուղում[3], Դոնեցկից 100 կիլոմետր արևմուտք։ Դեռևս պատանի տարիքից Սաչկոն զբաղվել է ֆուտբոլով, երկրպագել է տեղի «Շախտյոր» ակումբին[4]։ Սաչկոն թիմի բոլոր խաղերը դիտելու համար գնում էր Դոնեցկ։ Տղայի ամենասիրելի ֆուտբոլիստը եղել Վիտալի Ստարուխինը[2]։ Սկզբում նա ֆուտբոլ խաղացել է իր ընկերների հետ[5]։ Պատանի տարիքից մասնակցել է շատ առաջնությունների[2]։

Դպրոցը ավարտելուց հետո ծառայության է անցել Սիմֆերոպոլ քաղաքում[5]։ Սաչկոյի ֆուտբոլային մակարդակը չի ներել նրան հանդես գալու բանակի ֆուտբոլային ակումբում[6]։ Ծառայությունից հետո նա իր մասնագիտության ընտրության հարցում տատանվել է, բայց հետո որոշել է շարունակել ֆուտբոլիստի կարիերան։ Սկզբում Սաչկոն հանդես է եկել հօգուտ Իսկրա և Ուսպենովկա գյուղերի[7]՝ ընդդեմ Դոնեցկի շրջանի մի շարք այլ գյուղերի[8]։

Մարզիկի կարիերան խմբագրել

«Շախտա Ուկրաինա» խմբագրել

Վերջապես «Շախտյոր» ակումբի նախկին ֆուտբոլիստ Վիկտոր Գրաչյովը հրավիրեց Սաչկոյին մարզվելու Դոնեցկի շրջանի սիրողական ակումբում՝ «Շախտա Ուկրաինայում», որտեղ նա ժամանակին մարզվել էր[8]։ Քանի որ սիրողական ֆուտբոլով զբաղվողները չէին վարձատրվում, Սաչկոն որոշեց մեկ ուրիշ աշխատանք գտնել։ Նա ուզում էր աշխատել կա՛մ ոստիկան, կա՛մ մնալ իր հարազատ ակումբում՝ Շախտայում։ Սաչկոն որոշեց դառնալ ոստիկան՝ թմրանյութերի դեմ պայքարի բաժնում[7]։ Ոստիկանի աշխատանքին զուգահեռ նա «Շախտա Ուկրաինա» ակումբում զբաղվում էր սիրողական ֆուտբոլով[7]։ Այդ ժամանակ հիմնական աշխատանքը ուժասպառ էր անում նրան, այդ իսկ պատճառով Սաչկոն որոշեց լքել ակումբը[8]։ Նրա մարզիչը տեսնում էր Սաչկոյի պոտենցիալը և համոզում է նրան մնալ թիմում։ Սաչկոն լսեց իր մարզիչին և կենտրոնացրեց իր ուշադրությունը ակումբի խաղերի վրա։ Այդ ժամանակ թիմը գտնվում էր Դոնեցկի շրջանի առաջնության երրորդ լիգայում[8], բայց կայուն ֆինանսավորման շնորհիվ Սաչկոն իր առաջ դրեց մեծ առաջադրանքներ[8]։

1997/1998 մրցաշրջանում Սաչկոյի թիմը դուրս եկավ սիրողական առաջնության բարձրագույն փուլ[9]։ Առաջնությունում Սաչկոն նշեց իր նորամուտը 1997 թվականի սեպտեմբերի 20-ին «Դալիս» ակումբի դեմ խաղում(1:3)[10]։ Հաջորդ երեք խաղերում Վասիլին կարողացավ դառնալ գոլի հեղինակ, ընդ որում «Շախտյորի» դեմ խաղում՝ դուբլի հեղինակ[11]։ Հարձակման գծում Սաչկոյի հետ խաղում էր Ալեքսանդր Չեխը։ Նրանք միասին կարողացան բարձր արդյունքների հասնել[8]։ Ֆուտբոլիստները իրար հետ ծանոթ են եղել. նրանք ծանոթացել են ֆուտբոլային մի հանդիպման ժամանակ։ Ակումբի 26 գոլերից 12-ը պատկանում էր Չեխին ու Սաչկոյին[12][13]։ Սաչկոն 11 խաղերում խփել է 8 գոլ և դարձել մրցաշրջանի լավագույն ռմբարկու։ Զբաղեցնելով երկրորդ տեղը[12]՝ թիմը եզրափակիչ առաջնությունում խաղալու իրավունք ստացավ, բայց հրաժարվեց և իր տեղը զիջեց «Շախտյոր» ակումբին։

«Տավրիա» խմբագրել

Մինչ 1997/1998 մրցաշրջանի ավարտը, Վիկտոր Գրաչյովը Իվան Բալանին «Տավրիա» ակումբի մարզչի պաշտոնում փոխարինելու հրավեր ստացավ[14]։ Գրաչյովը համաձայնեց ընդունել ակումբը, և 5 առաջնության մասնակցելուց հետո հասցրեց փրկել թիմը Առաջին Լիգա փոխադրվելուց[15]։ Հիշելով Սաչկոյի արդյունքները «Շախտայում»՝ Գրաչյովը որոշեց հրավիրել նրան իր նոր ակումբ։ Սաչկոն իր ջանասիրաբար աշխատանքի շնորհիվ կարողացավ ապացուցել, որ պատրաստ է յուրաքանչյուր ծանրաբեռնվածության[5][8]։

1998 թվականի հուլիսի 7-ին Սիմֆերոպոլի «Լոկոմոտիվ» մարզադաշտում «Տավրիան» հանդիպեց անցած առաջնության արծաթե մեդալակրի՝ դոնեցկյան «Շախտյոր» ակումբի հետ[16]։ Վիկտոր Գրաչյովը Սաչկոյին ընդգրկեց թիմի հիմնական կազմ։ Այսպիսով, 23 տարեկան հասակում Սաչկոն նշեց իր նորամուտը պրոֆեսիոնալ ֆուտբոլ, ընդ որում՝ միանգամից մտավ բարձրագույն լիգա և խաղաց այն ակումբի դեմ, որին երկրպագում էր պատանի տարիքում։ Հարձակման գծում Սաչկոն խաղում էր Ալեքսանդր Գայդաշի՝ ակումբի պատմության երկրորդ ամենաուժեղ հարձակվողի հետ[16][17][18]։ Դեբյուտային խաղը «Տավրիայի» համար բարեհաջող ավարտ ունեցավ. նրանք կարողացավ հաղթող դուրս գալ 2:1 հաշվով[16]։

Սիրողական ֆուտբոլից կտրուկ անցումը դեպի պրոֆեսիոնալ ֆուտբոլ Վասիլիի համար դժվար եղավ թե՛ ֆիզիկական ծանրաբեռնվածության, թե՛ անբավարար փորձի առումով[8]։ Վասիլին պայմանագիր չուներ ակումբի հետ և 5 խաղ հետո ստիպված եղավ լքել այն։

Վերադարձ սիրողական ֆուտբոլ խմբագրել

1998 թվականի հոկտեմբերին Սաչկոն վերադարձավ իր հին ակումբ՝ «Շախտա Ուկրաինա»[19]։ Հոկտեմբերի 10-ին՝ մրցաշրջանի 8-րդ տուրում, Վասիլին խաղաց «Պիշեվիկ» ակումբի դեմ (1:1)[20]։ Սաչկոն շուտով խաղաց ևս 3 խաղ, իսկ 11-րդ տուրում՝ «Մետալուրգ» ակումբի դեմ խաղում, Սաչկոն առանձնացավ իր հիասքանչ գոլով[21][22]։ 1998/99 մրցաշրջանում Վասիլին անցկացրել է 8 խաղ՝ դառնալով 2 գոլի հեղինակ[19], իսկ նրա թիմը դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ երկու խաղերում պարտություն է կրել «Ֆակելու» (2:3) ակումբին, և դուրս մնացել պայքարից[23]։

«Շախտա Ուկրաինան» չմասնակցեց 1999 թվականին կայացած առաջնությանը[24], բայց մասնակցեց Ուկրաինայի գավաթին[25]։ Առաջնությունը սկսեց 1999 թվականի սեպտեմբերին, որտեղ 1/8 եզրափակչում Սաչկոյի թիմը կարողացավ հաղթող դուրս գալ «Էկինա» ակումբի դեմ երկու խաղերում, հետո պարտության մատնեց նաև «Սիգնալ» և «Ֆակել» ակումբներին։ Այդպիսով «Շախտա Ուկրաինան» դուրս եկավ եզրափակիչ, որտեղ նրանք հանդիպեցին «Տրոյանդա Էքսպրես» ակումբի հետ և երկու խաղերի ընթացքում կարողացան հաղթել (2:0, 1:2)։ Սաչկոյի թիմը կարողացավ արժանանալ գավաթին, որը առաջինն էր մարզիկի կարիերայում[25]։

2000 թվականի մրցաշրջանում «Շախտա Ուկրաինան» վերադարձավ սիրողական առաջնություն։ Վասիլին հաջողությամբ մեկնարկեց առաջնությունը՝ «Մոնոլիտո» ակումբի դեմ խաղում դառնալով 2 գոլի հեղինակ[26] և իր երկրպագած ակումբ՝ լուգանսկյան «Շախտյորի» դեմ խաղում կարողացավ դառնալ Հեթ թրիքի հեղինակ[27]։ Շուտով ակումբում առաջացան ֆինանսական խնդիրներ, և Սաչկոն հեռացավ ակումբից։ Այդ ժամանակ Սաչկոն խաղացել էր 5 խաղ՝ դառնալով 5 գոլի հեղինակ[28]։

«Օսկոլ» խմբագրել

Սաչկոն շարունակում էր փորձերը կրկին մուտք գործելու պրոֆեսիոնալ ֆուտբոլ։ Նա դիմել է «Շախտա Ուկրաինա» ակումբի ադմինիստրատոր Իգոր Կամերևիչին խնդրանքվ, որ վերջինս իր համար նոր թիմ գտնի[8]։ Իգոր Սերոշտանը՝ կրուպյանսկյան «Օսկալա» ակումբի մարզիչը, հանդես գալով Ուկրաինայի երկրորդ լիգայում, շատ վաղուց ցանկանում էր հրավիրել Սաչկոյին իր ակումբ։ Այդ ժամանակ ակումբի ոչ մի հարձակվող չուներ պատշաճ հասակ, իսկ թիմին անհրաժեշտ էր 190 սմ հասակ ունեցող ուկրաինացի ֆուտբոլիստը, ով բազմազանություն կմտցներ խաղի ընթացքի մեջ։ Ակումբի տնօրենը խրախուսեց Իգորի առաջարկը։ Սաչկոն տեղափոխվեց «Օսկլա» 300 դոլար աշխատավարձով[8]։

Հարձակվողը 2000 թվականի օգոստոսի 6-ին, Ուկրաինայի գավաթի առաջնության 1/16-րդ եզրափակչում նոր թիմի կազմում նշել է իր նորամուտը, «Ֆրունզենեց-Լիգա-99» ակումբի դեմ խաղում (1:2)[29]։ Սաչկոն իր առաջին գոլը խփել է օգոստոսի 10-ին, «Ստալի-2» ակումբի դեմ խաղում, այդ գոլը նրա առաջինն էր թե՛ ակումբում, թե՛ պրոֆեսիոնալ կարիերայում։ Առաջնության առաջին կեսը Սաչկոն պահեստայինների նստարանում էր և հազվադեպ էր խաղադաշտ դուրս գալիս։ 13-րդ տուրից հետո, որտեղ Սաչկոն դարձավ հաղթական գոլի հեղինակ, նրան սկսեցին ավելի հաճախ հայտնվել խաղադաշտ դուրս բերել՝ դիտարկելով որպես թիմի հիմնական կազմում խաղացող մարզիկ։ Առաջնությունում «Օսկոլ» ակումբը զբաղեցրեց 3-րդ տեղը, իսկ ինքը՝ հարձակվողը, ավարտեց իր առաջին պրոֆեսիոնալ կարիերայի առաջնությունը 13 գոլով՝ դառնալով ակումբի լավագույն հարձակվող և եզրափակելով առաջնության լավագույն ռմբարկուների թոփ եռյակը[30][31]։

«Վոլին» խմբագրել

«Օսկլո» ակումբում հիանալի ելույթներից հետո, Սաչկոն սկսեց հետաքրքրվել «Ֆրունզենեց» և Երկրորդ լիգայի հաղթող՝ «Նեֆտյանիկ» ակումբներով[32]։ Հետագայում հայտնվեց Առաջին լիգայում հանդես գալու մի տարբերակ, և Սաչկոն ընտրելով դա՝ տեղափոխվեց «Վոլին» ֆուտբոլային ակումբ։ Մարզիչ Վիտալի Կվարցյանը փնտրում էր Սաչկոյի նման մարզիկների, ովքեր օժտված էին թիմին օգնելու ունակությամբ, և վստահ էր, որ վերջինիս շնորհիվ թիմը կարող է դուրս գալ Բարձրագույն լիգա։ Սաչկոն ծնունդով Դոնեցկի մարզից էր, և բավականին դժվար համաձայնեց տեղափոխվել Արևմտյան Ուկրաինայի արևմտյան մաս՝ վախենալով լեզվական առկա տարբերություններից, բայց, ինչպես հետագայում ինքն է նշում, ադապտացիայի հետ կապված խնդիրներ չի ունեցել[32]։

2001 թվականի հուլիսի 17-ին, 2001/02 մրցաշրջանում, «Բորիսֆենա» ակումբի դեմ խաղում, Սաչկոն նշեց իր նորամուտը «Վոլին» ֆուտբոլային ակումբ (1:0)[33]՝ միանգամից զբաղեցնելով իր տեղը թիմի հիմնական կազմում։ Իր 5-րդ խաղում Սաչկոն դարձավ դուբլի հեղինակ՝ խփելով առաջին գոլը[34]։ Սաչկոն կարողացավ դառնալ ևս մեկ դուբլի հեղինակ, և մրցաշրջանը եզրափակեց 12 գոլով։ Սաչկոյի բարձր արդյունքների ապացույցը «Ֆուտբոլը Ուկրաինայի» թերթի հոդվածն էր, որտեղ նա տարվա լավագույն ֆուտբոլիստների ցանկում զբաղեցրել է 23-րդ տեղը, իսկ հետագայում Սաչկոն Ուկրաինայի ֆուտբոլի ազգային հավաքականի ուշադրության կենտրոնում էր։ Ազգային թիմի մարզիչ Լեոնիդ Բուրյակը ֆուտբոլիստին առանձնահատուկ հետևել է «Պոլեսեմ» ակումբի դեմ խաղում[32]։

4 տարի անց Սաչկոն կրկին վերադարձավ Բարձրագույն լիգա, բայց այս անգամ ավելի փորձառու և պատրաստված։ Չնայած մրցաշրջանի դժվարությանը, ֆուտբոլիստը կարողացավ դառնալ 8 գոլի հեղինակ։ Հիանալի հանդես գալով «Վոլին» ակումբում (Սաչկոն կարողացավ դառնալ 8 գոլի հեղինակ և ակումբի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակի մեջ զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը)՝ Վասիլին չկորցրեց իր տեղը հիմնական կազմում։

Նման խնդիրներ հարձակվողի մոտ ծագեց մյուս մրցաշրջանում, 8 խաղ անցկացրեց առանց ոչ մի գոլի, որն էլ թիմին անհաջողություններ և պարտություններ բերեց[35]։ Բացի խաղային խնդիրներից, ակումբում կային նաև ֆինանսական խնդիրներ, ակումբը դժվարանում էր ֆուտբոլիստներին վճարել իրենց հասանելիք գումարը[36]։ Դեկտեմբերին լուրեր տարածվեցին, որ Սաչկոն ուզում է հեռանալ ակումբից. մարզիկով հետաքրքրված էր կիևյան «Արսենալ»ը[37]։ Վասիլին նույնիսկ գնացել և մի քանի ընկերական խաղ էր անցկացրել «Արսենալ» ակումբում[38], բայց ակումբը չկարողացավ միջոցներ գտնել ֆուտբոլիստին ձեռք բերելու համար, և Սաչկոն ստիպված եղավ ետ վերադառնալ «Վոլին», որտեղ նրան ավագի թևկապ տվեցին[39]։

2003/04 թվականի թույլ մրցաշրջանից հետո «Վոլին» ակումբը հաջողությամբ թևակոխեց 2004/05 մրցաշրջան[40]։ Սաչկոյի համար էլ առավել հաջող էր 2005-ի մրցաշրջանը, քանի որ մասնակցում էր թիմի յուրաքանչյուր խաղին։ Ի վերջո կարողացավ դառնալ 7 գոլի հեղինակ[41]։ Նրա բարձրորակ խաղը չէր կարող աննկատ մնալ, երկրպագուները խոստովանել էին, որ Վասիլին 2004/05 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստն է[42]։ Մրցաշրջանի երկրորդ մասում Սաչկոն արդյունավետ խաղաց մինչև 24-րդ տուր, որտեղ «Վորսկլա» ակումբի դեմ խաղում կոտրեց ոտքը և ուղեղի ցնցում ստացավ՝ չկարողանալով մասնակցել կայանալիք 4 խաղերին[43] (այստեղ «Վոլին» ակումբը ոչ մի հաղթանակ չտոնեց)։ Վասիլին հասցրեց վերականգնվել և մասնակցել հաջորդ երկու խաղերին և կարողացավ դառնալ մեկ գոլի հեղինակ։ Այսպիսով՝ մրցաշրջանի վերջում նա իր գոլերի քանակը հասցրեց 12-ի, և ընդամենը 2 գոլով ետ էր մնում մրցաշրջանի լավագույն ռմբարկու Ալեքսանդր Կասիրինից[44]։

Հաջորդ մրցաշրջանը, ինչպես նաև անցած տարին, Սաչկոյի համար ամենաարդյունավետն էին. նա լավագույն ռմբարկուների ցուցակում երկրորդն էր[45], իսկ ակումբում՝ լավագույնը[46]։ Ակումբի համար այդքան էլ արդյունավետ չէր այս մրցաշրջանը, քանի որ մինչև գարնանային դադարը թիմը կարողացավ հաղթել միայն մեկ խաղ։ «Վոլին»ը ոչ ոքի խաղաց «Տավրիա» ակումբի դեմ (Սաչկոն վրիպեց 11 մետրանոցը) և լքեց Բարձրագույն լիգան[47]։ Ակումբից հեռացան գրեթե բոլոր հիմնական խաղացողները, որոնց թվում նաև Սաչկոն, ով հինգ մրցաշրջանների ընթացքում կարողացավ դառնալ ակումբի պատմության մեջ լավագույն ֆուտբոլիստը[48]։

«Կրիվբաս» խմբագրել

Հարձակվողի հանդեպ հետաքրքրություն էին դրսևորել «Իլիչենեց», «Զարյա» և «Վորսկլա»[49] ակումբները, բայց առավել համառը «Կրիվբաս»-ի մարզիչ Ալեքսանդր Կոսևիչն էր[50]։ Տեղափոխվելով «Կրիվբաս»՝ Սաչկոն հարձակվողական դուետ կազմեց Վասիլի Գիգիաձեի հետ, բարձրահասակ Սաչկոն բարձրից որսում էր գնդակը և փոխանցում կատարում Գիգիաձեին[51]։ Վասիլիի դեբյուտային խաղը ավարտվեց խայտառակ պարտությամբ (Կրիվբաս 0:5 Շախտյոր), բայց արդեն հաջորդ տուրում «Կրիվբասը» կարողացավ հաղթանակ տոնել 3:0 հաշվով, Սաչկոն բացեց այդ հանդիպման հաշիվը։ Դրանից հետո թիմը առանց գոլի խաղաց ևս 12 խաղ[41],: Չնայած թիմի խայտառակ ելույթներին, Սաչկոն շարունակեց մնալ թիմում՝ հիմնական կազմում։ Մրցաշրջանի երկրորդ մասում Սաչկոն իրեն հնարավորինս լավ դրսևորեց՝ դառնալով 7 գոլի հեղինակ։

2007/08 մրցաշրջանը Սաչկոն սկսեց որպես ակումբի ավագ[52], բայց արդեն պարզ էր դառնում, որ նա կորցնում է իր տեղը հիմնական կազմում՝ այն զիջելով Ալեքսանդր Մելաշենկոյին և Սերգեյ Մոտուզին[53]։ Սաչկոն շատ հաճախ էր դուրս գալիս խաղադաշտ, բայց հազվադեպ էր այնտեղ լինում խաղի բոլոր 90 րոպեներում, խփել է ընդամենը երեք գոլ։

«Վորսկլա» խմբագրել

 
Սաչկոն «Վորսկլա» ակումբի համազգեստով

Չնայած որ «Կրիվբաս» ակումբը երկարաձգել էր պայմանագիրը Սաչկոյի հետ, միևնույն է, որոշում է բաց թողնել ֆուտբոլիստին[54]։ 2008 թվականի օգոստոսին Սաչկոն ժամանակավորապես տեղափոխվում է «Լվով» ֆուտբոլային ակումբ[55], իսկ հետագայում «Վորսկլա» ակումբ տեղափոխվելու տարբերակ առաջացավ, որին Վասիլին համաձայնեց[56]։

Սաչկոն իր նորամուտը նոր ակումբում նշել է մեծ հաջողությամբ[57]՝ դառնալով 2 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Սաչկոյի ծառայությունները գոհացրել են ակումբի ղեկավարությանը, վերջինս երկարաձգել է պայմանագիրը ֆուտբոլիստի հետ մինչև 2009 թվական[58]։ Մրցաշրջանի երկրորդ մասում նա սկսեց շատ վատ խաղալ, որն էլ հանգեցրեց նրա՝ հիմնական կազմից դուրս գալուն։ Առջևում Ուկրաինայի գավաթի առաջնությունն էր, որտեղ Սաչկոն խաղադաշտում եղավ գրեթե բոլոր խաղերում (բացի մեկ՝ «Մետալիստ» ակումբի դեմ խաղից, որի ժամանակ Սաչկոն վնասվածք ստացավ[59]։ Բուժվելուց հետո մասնակցեց «Մետալիստ» ակումբի դեմ 2-րդ հանդիպմանը, որտեղ կարողացավ աչքի ընկնել գոլով և հաղթանակ շնորհել թիմին, որից հետո «Վորսկլան» որոշեց պայմանագիրը երկարաձգել Սաչկոյի հետ[58]։ Առաջնության եզրափակչում «Վորսկլան» իր հարկի տակ ընդունեց Դոնեցկի «Շախտյորին»։ Չնայած այն բանի, որ մինչև 50-րդ րոպեն «հանքափորները» տիրում էին խաղին, Սաչկոն դարձավ հաղթական գոլի հեղինակ և գավաթը նվիրեց սիրելի ակումբին։ Այդ առաջնությունում հաղթելը պատմական իրադարձություն էր ակումբի համար, նրանք վաստակեցին իրենց առաջին Ուկրաինայի գավաթը[60] և հայտ ստացան մասնակցելու Եվրոգավաթին[61]։ Վասիլին դարձավ ակումբի երկրպագուների ամենասիրելի ֆուտբոլիստը, որոնք ամեն խաղի ժամանակ վանկարկում էին նրա անունը[62]։

2009/10 թվականին սկսվեց Ուկրաինայի գավաթի առաջնությունը։ «Վորսկլան» հետխաղյա 11 մետրանոցներով պարտվեց «Դինամո» ակումբին[63]։ Երրորդ տուրում Սաչկոն անցկացրեց իր 200-րդ հանդիպումը[64]։ Օգոստոսի 20-ին Սաչկոն դեբյուտեց Եվրոգավաթում՝ «Վորսկլան»Եվրոպայի Լիգայում մրցեց «Բենֆիկա» ակումբի հետ[65]։ Վորսկլան կարողացավ իր հարկի տակ պարտության մատնել Բենֆիկային 2:1 հաշվով, բայց դա թիմին չօգնեց անցնել հաջորդ փուլ, քանի որ նրանք առաջին խաղում պարտվել էին 4:0 հաշվով։ 34- ամյա Սաչկոն դարձավ ամենամեծ ուկրաինացի ֆուտբոլիստը, ով դեբյուտել է միջազգային առաջնությունում[66]։ 2009 թվականին հրապարակված արդյունքներով Թոփ 33 ռմբարկուների ցուցակում Սաչկոն 3-րդն էր[67]։

 
«Վորսկլա» ակումբի երկրպագուների պատրաստած պաստառը

Հաջորդ առաջնությունում Սաչկոն տպավորիչ գործեց՝ 6 խաղերում դառնալով 5 գոլի հեղինակ (այդ թվում՝ իր կարիերայի 100-րդ գոլը)[41]): Հետագայում սկսեց Սաչկոյի անհաջողությունները, նա լքեց իր տեղը հիմնական կազմում, բայց, նոյեմբերի 13-ին դառնալով հեթ տրիկի հեղինակ, Սաչկոն դարձավ առաջնության լավագույն ռմբարկուն[68]։ Եվս 2 գոլ հեղինակեց երկրորդ շրջանում[69][70]՝ հասցնելով գոլերի թիվը 10-ի և դառնալով ակումբի լավագույն ռմբարկուն[71]։

2011/12 մրցաշրջանում Սաչկոն իրեն հնարավորինս լավ դրսևորեց՝ 4 տուրերում դառնալով 3 գոլի հեղինակ[72]։ Սաչկոն Եվրոգավաթի խաղերում այդքան էլ նկատելի չէր։ Այստեղ «Վոսկլան» իր պատմության մեջ նոր էջ ավելացրեց՝ դուրս գալով Եվրոպայի առաջնություն։ Եվրոգավաթում Սաչկոն 4 խաղ անցկացրեց (բոլոր խաղերում նա փոխարինման դուրս եկավ) և միայն մեկ անգամ աչքի ընկավ գոլային փոխանցմամբ[73]։ Կարիերայի վերջին խաղը շատ նման էր առաջինին. 2012 թվականի ապրիլի 1-ին «Վորսկլան» իր հարկի տակ ընդունեց «Շախտյոր»ին, Սաչկոն խաղադաշտ դուրս եկավ այն ժամանակ, երբ խաղին մնացել էր 5 րոպե։

Խաղային ոճ խմբագրել

Սաչկոն խոյահարող հարձակվողներից էր, ունի ամուր ֆիզիկական տվյալներ գնդակը պահելու կամ խլելու համար[74]։ Իրեն հարմարավետ էր զգում հարձակողական գծում, առավել լավ խաղում էր երկրորդ հարկում՝ դառնալով շատ գոլերի հեղինակ[74]։ Գլխով կարողանում էր դառնալ ճշգրիտ փոխանցումների հեղինակ[75]։ Առանձնանում էր իր տուգանային իրացնելու բացառիկ տաղանդով[8]։ Սաչկոն կարողանում էր իր վրա սևեռել հակառակորդ թիմի պաշտպանների ուշադրությունը և բաց տարածություն ստեղծում իր թիմակիցների համար։ Կարողանում էր հրաշալի խաղալ պաշտպանական գծում՝ տուգանայինների և անկյունայինների ժամանակ տեղափոխվելով մրցակցի կիսադաշտ։ Ունենալով այսքան առավելություններ՝ ընդգծելի է նաև Սաչկոյի բացերը՝ դանդաղ արագությունը և գնդակի հետ վարվելու կանոնները, որոնց Սաչկոն չէր տիրապետում[74]։

Մարզչական կարիերա խմբագրել

Կարիերայի ավարտից հետո Սաչկոն դարձել է «Վորսկլա» ակումբի մարզիչ, որտեղ աշխատել է 2012/13 մրցաշրջանում։ 2013 թվականի հունիսի 12-ին նա ճանաչվել է ակումբի մարզիչ՝ փոխարինելով Սերգեյ Սվինստունին։ Վասիլին ակումբի հետ պայմանագիր է ստորագրել երկու տարի ժամկետով[76]։ Սաչկոն թերահավատորեն էր մոտենում իր աշխատանքին, մինչդեռ «Football.ua» կայքը նրան ճանաչել է մրցաշրջանի լավագույն մարզիչ[77]։ Վերջին՝ 2012/13 մրցաշրջանում, «Վոսկլան» զբաղեցրել է 8-րդ տեղը (2 միավոր չհերիքեց լինելու 7-րդը), սակայն ակումբին իրավունք է տրվել մասնակցելու Եվրոգավաթին։

Անձնական կյանք խմբագրել

2003 թվականի հուլիսի 10-ին ամուսնացել է Նատալիա Սաչկոյի հետ, ունեցել է մեկ աղջիկ՝ Կարինան։ Կարիերայի ավարտից հետո Սաչկոն ընտանիքի հետ տեղափոխվել է Լուցկ քաղաք[78]։

Սաչկոն լավ ձկնորս է, սիրում է խաղալ բիլիարդ[8], բոուլինգ, շախմատ[5] և մինի ֆուտբոլ։ Լուցկում և Դոնեցկում Սաչկոն շատ հաճախ մասնակցել է մինի ֆուտբոլի մրցաշարերի[79][80][81]։

Ելույթների վիճակագրություն խմբագրել

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Սուպերգավաթ Եվրոգավաթ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Տավրիա 1998/99 5 0 0 0 5 0
Ընդհանուր 5 0 0 0  —  —  —  — 5 0
Օսկոլ 2000/01 28 13 28 13
Ընդհանուր 28 13  —  —  —  —  —  — 28 13
Վոլին 2001/02 34 17 6 0 40 17
2002/03 29 8 7 2 36 10
2003/04 29 7 3 3 32 10
2004/05 26 12 5 0 31 12
2005/06 30 13 2 1 32 14
Ընդհանուր 148 57 23 6  —  —  —  — 171 63
Կրիվբաս 2006/07 28 7 1 0 29 7
2007/08 27 3 0 0 27 3
2008/09 3 0 0 0 3 0
Ընդհանուր 58 10 1 0  —  —  —  — 59 10
Վորսկլա 2008/09 21 4 5 4 26 8
2009/10 23 2 1 0 1 0 2 1 27 3
2010/11 25 10 2 0 27 10
2011/12 14 2 2 0 4 0 20 2
Ընդհանուր 83 18 10 4 1 0 6 1 100 21
Ամբողջ կարիերայի ընթացքում 322 98 34 10 1 0 6 1 363 110

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

«Վորսկլա»
  • 2009 թվականի Ուկրաինայի գավաթի խաղարկության հաղթող

Անձնական խմբագրել

  • 2001/02 մրցաշրջանի լավագույն ռմբարկու

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 «Скромність не заважає Сачку забивати голи». Волинь. UK. 17.11.2005. Վերցված է 17.12.2011-ին.
  3. ««Верните нам Васю!»». sport.ua. UA. 14.07.2010. Վերցված է 19.12.2011-ին. (ռուս.)
  4. «Василий Сачко: "Не хотелось бы говорить о методах работы Кварцяного"». Ворскла (Полтава). UA. 05.08.2009. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 20.12.2011-ին. (ռուս.)
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Інтерв'ю з Василем Сачком». fc.volyn.net. UA. 23.11.2003. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 28.12.2011-ին.
  6. «Верните нам Васю!». Ворскла (Полтава). UA. 14.07.2009. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 20.12.2010-ին. (ռուս.)
  7. 7,0 7,1 7,2 «Сложная штука жизнь, или Наперекор всему». UA-Футбол. UA. 01.11.2010. Վերցված է 29.12.2011-ին.(չաշխատող հղում) (ռուս.)
  8. 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 «Василий Сачко: "В милиции работал, наркоманов ловил"». profootball.com.ua. UA. 17.11.2005. Վերցված է 29.12.2011-ին.(չաշխատող հղում) (ռուս.)
  9. «Чемпионат Украины среди аматоров 1997/98». Украинский футбол от Алексея Кобызева. UA. Վերցված է 08.01.2012-ին. (ռուս.)
  10. «Даліс (Комишуваха) - Шахта Україна (Українськ)». Офіційний сайт Федерації футболу України. UA. Վերցված է 08.01.2012-ին.
  11. «Шахта Україна (Українськ) - Шахтар (Горлівка)». Офіційний сайт Федерації футболу України. UA. Վերցված է 18.12.2011-ին.
  12. 12,0 12,1 «Чемпіонат України серед КФК 1997/1998 гр.4». Офіційний сайт Федерації футболу України. UA. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 08.01.2012-ին.
  13. «Шахта Україна (Українськ) 1997/1998». Офіційний сайт Федерації футболу України. UA. Վերցված է 18.12.2011-ին.
  14. «"Таврия" (Симферополь) 1997/1998». Украинский футбол от Дмитрия Трощия. UA. Վերցված է 18.12.2011-ին. (ռուս.)
  15. «Высшая лига 1997/1998». Украинский футбол от Дмитрия Трощия. UA. Վերցված է 18.12.2011-ին. (ռուս.)
  16. 16,0 16,1 16,2 «Таврія (Сімферополь) - Шахтар (Донецьк) 1998/1999». Офіційний сайт Федерації футболу України. UA. Վերցված է 08.01.2012-ին. (ռուս.)
  17. «50 лучших. Таврия (часть вторая)». football.ua. UA. Վերցված է 05.02.2011-ին. (ռուս.)
  18. «Клуб бомбардиров имени Олега Блохина». sport.ua. UA. 22.12.2011. Վերցված է 05.02.2011-ին. (ռուս.)
  19. 19,0 19,1 «Из Шахты – в Украину». football.ua. UA. 31.05.2011. Վերցված է 08.01.2012-ին. (ռուս.)
  20. «Шахта Україна (Українськ) - Харчовик (Попівка)». Офіційний сайт Федерації футболу України. UA. Վերցված է 18.12.2011-ին.
  21. «Гірник-Іллічівець (Комсомольське) - Шахта Україна (Українськ)». Офіційний сайт Федерації футболу України. UA. Վերցված է 18.12.2011-ին.
  22. «Чемпіон України серед КФК 1998/1999 гр.3». Офіційний сайт Федерації футболу України. UA. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 18.12.2011-ին.
  23. «Кубок Украины среди аматоров – 1998/99». Украинский футбол от Алексея Кобызева. UA. Վերցված է 18.12.2011-ին. (ռուս.)
  24. «Чемпионат Украины среди аматоров 1999». Украинский футбол от Алексея Кобызева. UA. Վերցված է 18.12.2011-ին. (ռուս.)
  25. 25,0 25,1 «Кубок Украины среди аматоров – 1999». Украинский футбол от Алексея Кобызева. UK. Վերցված է 17.12.2011-ին. (ռուս.)
  26. «Шахта Україна (Українськ) - Моноліт (Костянтинівка)». Офіційний сайт Федерації футболу України. UA. Վերցված է 18.12.2011-ին.
  27. «Шахта Україна (Українськ) - Шахтар (Луганськ)». Офіційний сайт Федерації футболу України. UA. Վերցված է 18.12.2011-ին.
  28. «"Шахта" Україна Українськ 2000». Офіційний сайт Федерації футболу України. UA. Վերցված է 18.12.2011-ին.
  29. «Фрунзенець-Ліга 99 (Суми) - Оскіл (Куп'янськ)». Офіційний сайт Федерації футболу України. UA. Վերցված է 18.12.2011-ին.
  30. «"Оскіл" Куп'янськ 2000/2001». Офіційний сайт Федерації футболу України. UA. Վերցված է 18.12.2011-ին.
  31. «Першість України 2 Ліга гр. В». Офіційний сайт Федерації футболу України. UA. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 18.12.2011-ին.
  32. 32,0 32,1 32,2 1, vasiliy_sachko_dlya_menya.html «Василий Сачко: "Для меня важнее победа моей команды"». profootball.com.ua. UK. 11.05.2005. Վերցված է 17.12.2011-ին. {{cite news}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում) (ռուս.)
  33. «Волинь (Луцьк) - Борисфен (Бориспіль)». Офіційний сайт Федерації футболу України. UA. Վերցված է 18.12.2011-ին.
  34. «Волинь (Луцьк) - Зірка (Кіровоград)». Офіційний сайт Федерації футболу України. UA. Վերցված է 18.12.2011-ին.
  35. «Історія». fc.volyn.net. UA. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 18.12.2011-ին.
  36. «В "Арсенале" могут появиться три игрока "Волыни"». UA-Футбол. UA. 22.11.2003. Վերցված է 18.12.2011-ին. (ռուս.)
  37. «Вячеслав Грозный: "Желаю Кернозенко удачи в "Днепре"». UA-Футбол. UA. 19.12.2003. Վերցված է 18.12.2011-ին. (ռուս.)
  38. «"Арсенал" разгромил австрийцев». UA-Футбол. UA. 17.02.2004. Վերցված է 18.12.2011-ին. (ռուս.)
  39. «Саша Мітіч: "Дуже сподобався "Дніпро", та й "Шахтар" досить сильний"». UA-Футбол. UA. 16.06.2004. Վերցված է 18.12.2011-ին.
  40. «"Волынь" - "Металлист" 4:2. Луцк укрепляет позиции». UA-Футбол. UA. 07.12.2004. Վերցված է 18.12.2011-ին.
  41. 41,0 41,1 41,2 «Сачко Василь Вікторович». Офіційний сайт Федерації футболу України. UK. Վերցված է 17.12.2011-ին.
  42. «Сачко – лучший игрок «Волыни» 2004 года». UA-Футбол. UA. 04.02.2005. Վերցված է 18.12.2011-ին.
  43. «У Сачко - перелом челюсти и сотрясение мозга». UA-Футбол. UA. 20.05.2005. Վերցված է 18.12.2011-ին.
  44. «Чемпионат Украины 2004/05 - Высшая лига». Украинский футбол от Алексея Кобызева. UA. Վերցված է 18.12.2011-ին. (ռուս.)
  45. «Чемпионат Украины 2005/06 - Высшая лига». Украинский футбол от Алексея Кобызева. UA. Վերցված է 18.12.2011-ին. (ռուս.)
  46. «Ванче Шиков - найкращий гравець «Волині» 2011 року». fc.volyn.net. UA. 01.01.2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 18.12.2011-ին.
  47. «"Волынь" - "Таврия" 0:0. До свиданья, вышка!». UA-Футбол. UA. 10.05.2006. Վերցված է 18.12.2011-ին. (ռուս.)
  48. «Статистика». fcvolyn.com. UA. Վերցված է 18.12.2011-ին. (ռուս.)
  49. «Куда уйдет Сачко?». terrikon.com. UA. 04.07.2006. Վերցված է 18.12.2011-ին. (ռուս.)
  50. «Сачко уже в "Кривбассе"». UA-Футбол. UA. 19.07.2006. Վերցված է 18.12.2011-ին. (ռուս.)
  51. «50 лучших. Кривбасс (часть первая)». football.ua. UA. 09.03.2010. Վերցված է 18.12.2011-ին. (ռուս.)
  52. «Капитаны ставят на "Динамо", Косырина и Назаренко». UA-Футбол. UA. 23.07.2007. Վերցված է 18.12.2011-ին. (ռուս.)
  53. «"Кривбасс" (Кривой Рог) 2007/2008». Украинский футбол от Дмитрия Трощия. UA. Վերցված է 18.12.2011-ին. (ռուս.)
  54. «Василий Сачко: "Надоело бороться за выживание"». terrikon.com. UA. 02.11.2008. Վերցված է 18.12.2011-ին. (ռուս.)
  55. «Сачко побывал на просмотре во Львове». football.ua. UA. 15.08.2008. Վերցված է 18.12.2011-ին. (ռուս.)
  56. «Сачко: «В Полтаве созданы все условия для работы»». terrikon.com. UA. 23.10.2008. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 18.12.2011-ին. (ռուս.)
  57. «"Заря" - "Ворскла" 0:2. Старались все, умели только гости». UA-Футбол. UA. 29.11.2009. Վերցված է 18.12.2011-ին. (ռուս.)
  58. 58,0 58,1 «Василий Сачко: "Уже понимаю, что мы сделали большое дело"». Ворскла (Полтава). UK. 04.06.2009. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 17.12.2011-ին. (ռուս.)
  59. «Кубок Украины. "Металлист" - "Ворскла" 0:0. Ждёте 13 мая? Подождём и мы». UA-Футбол. UA. 22.04.2009. Վերցված է 18.12.2011-ին. (ռուս.)
  60. «Граючи за «Ворсклу», Василь Сачко залишається волинянином». volyn.com.ua. UA. 11.06.2009. Վերցված է 18.12.2011-ին. (ռուս.)
  61. «Итоги второй половины сезона 2008/2009. "Ворскла" (Полтава)». UA-Футбол. UA. 04.06.2009. Վերցված է 18.12.2011-ին. (ռուս.)
  62. «Полтавська Ворскла перемогла луганську Зорю». kolo.poltava.ua. UA. 01.05.2001. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 18.12.2011-ին. (ռուս.)
  63. «Динамо (Київ) - Ворскла (Полтава)». Офіційний сайт Федерації футболу України. UA. Վերցված է 18.12.2011-ին.
  64. «Второе дыхание Сачко». UA-Футбол. UA. 05.08.2009. Վերցված է 18.12.2011-ին. (ռուս.)
  65. «Бенфика (Лиссабон, Португалия) Ворскла (Полтава, Украина)». championat.com. RU. 20.08.2009. Վերցված է 18.12.2011-ին.(չաշխատող հղում) (ռուս.)
  66. «Рекорд Леонида Гайдаржи вне конкуренции». sport.ua. UK. 05.09.2009. Վերցված է 17.12.2011-ին. (ռուս.)
  67. «33 лучших. 2009-й год». sport.ua. UA. 30.12.2009. Վերցված է 18.12.2011-ին. (ռուս.)
  68. «Василий Сачко: "Ворскла" должна была "выстрелить"». UA-Футбол. UA. 19.11.2010. Վերցված է 18.12.2011-ին. (ռուս.)
  69. «"Ворскла" - "Севастополь" 4:0. Первая из семи». UA-Футбол. UA. 03.04.2011. Վերցված է 18.12.2011-ին. (ռուս.)
  70. «"Ворскла" - "Зоря" 1:0. Перша мінімальна». UA-Футбол. UA. 01.05.2011. Վերցված է 18.12.2011-ին. (ռուս.)
  71. «"Ворскла" (Полтава) Сезон 2010-2011». Украинский футбол от Дмитрия Трощия. UA. Վերցված է 18.12.2011-ին. (ռուս.)
  72. «Василий Викторович Сачко 2011-2012». championat.com. RU. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 18.12.2011-ին. (ռուս.)
  73. «Слайго Роверс (Слайго, Ирландия) Ворскла (Полтава, Украина)». championat.com. RU. Վերցված է 18.12.2011-ին.(չաշխատող հղում) (ռուս.)
  74. 74,0 74,1 74,2 «Василь Сачко: «У Луцьку я вигравав суперкубок»». simya.com.ua. UK. Վերցված է 17.12.2011-ին.(չաշխատող հղում)
  75. «Азербайджанське тріо. Частина 2». fc.volyn.net. UA. 13.08.2003. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 18.12.2011-ին.
  76. Евгений Брыж (12.06.2013). «Официально. Сачко — главный тренер Ворсклы». football.ua.
  77. Игорь Бойко (2013 թ․ սեպտեմբերի 13). «Как я провел лето» (ռուսերեն). Football.ua. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 3-ին.
  78. «Верните нам Васю!». Ворскла. UA. 14.07.2010. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 18.12.2011-ին. (ռուս.)
  79. «В міні-футболі вирують пристрасті». volyn.com.ua. UA. 06.01.2011. Վերցված է 18.12.2011-ին. (ռուս.)
  80. «Перемогу "Там-Таму" приніс... Василь Сачко». volyn.com.ua. UA. 28.12.2006. Վերցված է 18.12.2011-ին. (ռուս.)
  81. «Василий Сачко: "Ворскла" должна была "выстрелить"». Ворскла. UA. 20.11.2010. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 18.12.2011-ին. (ռուս.)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասիլի Սաչկո» հոդվածին։