Վասիլի Ֆիլիպովիչ Ռուդնև (ռուս.՝ Василий Филиппович Руднев, ապրիլի 8, 1928(1928-04-08), Q20924698?, Նովոսիբիրսկի շրջան, Q4325477?, Սիբիրի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 7, 2018(2018-02-07), Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), խորհրդային և ռուս նկարիչ, պրոֆեսոր, ԽՍՀՄ նկարիչների միության անդամ, Ռուսաստանի ժողովրդական նկարիչ (2009)։

Վասիլի Ռուդնև
Ծնվել էապրիլի 8, 1928(1928-04-08)
ԾննդավայրQ20924698?, Նովոսիբիրսկի շրջան, Q4325477?, Սիբիրի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էփետրվարի 7, 2018(2018-02-07) (89 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունԼենինգրադի գեղարվեստի միջնակարգ դպրոց և Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ (1955)
Մասնագիտություննկարիչ

Կենսագրություն խմբագրել

Վասիլի Ռուդնևը ծնվել է 1928 թվականի ապրիլի 8-ին Ռուսաստանի Նովոսիբիրսկի շրջանի Պլոտնիկովո գյուղում։ Ավարտել է Լենինգրադի գեղարվեստի միջնակարգ դպրոցը։

1949 թվականի սեպտեմբերի 1-ից սովորել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի գեղանկարչության ֆակուլտետում Բորիս Իոգանսոնի ղեկավարությամբ[1]։ 1955 թվականին գերազանցությամբ պաշտպանել է դիպլոմային աշխատանք «Շրջիկ ցուցահանդեսը կոլտնտեսությունում» (ռուս.՝ «Передвижная выставка в колхозе») թեմայով՝ ստանալով գեղանկարչի որակավորում[2]։

Երկար ժամանակ որպես պրոֆեսոր դասավանդել է Գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում (Վասիլի Սոկոլովի արվեստանոց)։

2009 թվականի ապրիլի 5-ին Վասիլի Ռուդնևին շնորհվել է Ռուսաստանի ժողովրդական նկարչի կոչում[3]։

Վասիլի Ռուդնևը մահացել է 2018 թվականի փետրվարի 7-ին։ Հուղարկավորությունը տեղի է ունեցել փետրվարի 11-ին Սանկտ Պետերբուրգի Հարավային գերեզմանատան[4] Սուրբ Տիխոնի մատուռում։

Ստեղծագործություններ խմբագրել

Ցուցահանդեսներ խմբագրել

  • «Խորհրդային Ռուսաստան» (ռուս.՝ «Советская Россия», 1960, Մոսկվա)[5]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «О методе Б. В. Иогансона в преподавании живописи и композиции». Վերցված է 2018 թ․ փետրվարի 8-ին.
  2. «Василий Филиппович Руднев. Биография и информация». Վերցված է 2018 թ․ փետրվարի 8-ին.
  3. «Народные художники Российской Федерации». Վերցված է 2018 թ․ փետրվարի 8-ին.
  4. «Скончался народный художник России Василий Руднев». Վերցված է 2018 թ․ փետրվարի 10-ին.
  5. «Ленинградский художник Руднев Василий Филиппович (artist Rudnev Vasili Filippovich)». Վերցված է 2018 թ․ փետրվարի 8-ին.

Գրականություն խմբագրել

  • Наталья Попова, авт. текста Руднев Василий Филиппович = 魯格浬夫 瓦西里 菲利普維奇. — Санкт-Петербург: Артиндекс, 2009. — 111 с.