Վասիլի Յարեմենկո (հոկտեմբերի 20 (նոյեմբերի 1), 1895, Ռոգինցի, Ռոմնիի գավառ, Ռուսական կայսրություն - մարտի 6, 1976(1976-03-06), Լվով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի սովետական դերասան։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1954)։ ԽՄԿԿ անդամ 1940 թվականից։ 1922 թվականից եղել է Մ․ Զանկովեցկայայի անվան Ուկրաինայի դրամատիկ թատրոնի (այժմ՝ Լվովում) դերասան։ Հետևել է դերասանական արվեստի ռեալիստական դպրոցի լավագույն ավանդույթներին։ Դերերից են՝ Դոնտա («Հայդամակներ», ըստ Շևչենկոյի), Յագո (Շեքսպիրի «Օթելլո»), Կոշկին (Տրենյովի «Լյուբով Յարովայա»), Պեարուշենկո (Իփժնյակի «Մեծ հողի վրա»)։ ՍՍՀՄ պետական մրցանակ (1950

Վասիլի Յարեմենկո
ուկրաիներեն՝ Яре́менко Василь Сергiйович
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 20 (նոյեմբերի 1), 1895
ԾննդավայրՌոգինցի, Ռոմնիի գավառ, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 6, 1976(1976-03-06) (80 տարեկան)
Մահվան վայրԼվով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԼիչակիվ գերեզմանատուն[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ուկրաինական ԽՍՀ ժողովրդական արտիստ Ուկրաինական ԽՍՀ վաստակավոր արտիստ և Ստալինյան մրցանակ

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 122