Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբաշիձե ազգանունով այլ մարդկանց մասին։

Վասիլի (Վասո) Ալեքսիի Աբաշիձե (վրաց.՝ ვასო (ვასილ) აბაშიძე; ռուս.՝ Василий Абашидзе, նոյեմբերի 22 (դեկտեմբերի 4), 1854, Դուշեթ, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 9, 1926(1926-10-09)[1], Թիֆլիս, ԽՍՀՄ[1]), վրացի դերասան, ՎՍՍՀ ժողովրդական արտիստ (1922)։

Վասիլի Աբաշիձե
վրաց.՝ ვასილ (ვასო) ალექსის ძე აბაშიძე
Ծնվել էնոյեմբերի 22 (դեկտեմբերի 4), 1854
ԾննդավայրԴուշեթ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհոկտեմբերի 9, 1926(1926-10-09)[1] (71 տարեկան)
Մահվան վայրԹիֆլիս, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանՄթածմինդա
Քաղաքացիություն Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան
Ամուսին(ներ)Մակո Սափարովա-Աբաշիձե
Երեխա(ներ)Անաստասիա Աբաշիձե

Հայ դերասանուհի Մակո (Մարիամ) Սափարովա-Աբաշիձեի ամուսինը։

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է նոյեմբերի 22-ին (դեկտեմբերի 4), 1854 թվական, Դուշեթում։ Վրացական դերասանական արվեստի ռեալիստական դպրոցի հիմնադիրներից։ Կերտել է սոցիալական սրությամբ, ազգային կոլորիտով բնութագրային, կատակերգական և վոդևիլային կերպարներ. Կարապետ (Գ. Էրիսթավիի «Ժլատ»), Գեուրք, Մկրտում (Անտոնովի «Արևի խավարումը Վրաստանում»), Ավետիք (Ցագարելու «Այլ են հիմա ժամանակները»), Զիմզիմով (Սունդուկյանի «Պեպո»), Ֆամուսով (Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս»), Խլեստակով (Գոգոլի «Ռևիզոր») և այլն։ Գրել և թարգմանել է պիեսներ, հիմնադրել (1885) և խմբագրել է «Թեատրի» վրացերեն առաջին թատերական ամսագիրը։ Աբաշիձեի հայ-վրացական թատերական կապերի ջատագովն էր, Գաբրիել Սունդուկյանի, Շիրվանզադեի, Հովհաննես Աբելյանի մտերիմը։ Տիրապետել է հայերենին (կինը՝ Մարիամ Սափարովա-Աբաշիձեն, և հոր մայրը հայ էին), խաղացել հայկական ներկայացումներում (Թիֆլիսի հայկական թատրոնի 35-ամյակին, 1893-ի, հունվարի 28-ին, «Դալալ Ղաղո» վոդևիլում՝ հայերեն)։ Հովհաննես Աբելյանի հետ ստորագրել է հայ-վրացական միացյալ թատերական շենք կառուցելու կոչը, 1908-ին ընտրվել է «Հայոց դրամատիկական ընկերության» պատվավոր անդամ։ Աբաշիձեի անունով է կոչվում Թբիլիսիի երաժշտական կոմեդիայի վրացական թատրոնը։

Մահացել է հոկտեմբերի 9-ին, Թբիլիսիում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Абашидзе Василий Алексеевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969. — Т. 1 : А — Ангоб. — С. 12.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասիլի Աբաշիձե» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 14