Վասակ Պահլավունի (իշխան)
հայ իշխան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վասակ Պահլավունի (այլ կիրառումներ)
Վասակ Պահլավունի (- 1077), հայ իշխան և զորավար։ Գրիգոր Մագիստրոս Պահլավունու որդին, Հայոց կաթողիկոս Գրիգոր Բ Վկայասերի եղբայրը։ Պատանի հասակում հոր հետ տեղափոխվել է Հյուսիսային Միջագետք, ընդունել բյուզանդական հպատակություն։ Սելջուկյան թուրքերի դեմ պայքարում ցուցաբերած քաջությունների և կայսրությանը մատուցած ծառայությունների համար մոտ 1060 թվականին կարգվել է Անտիոքի դուքս՝ հաջորդելով հայ իշխան խաչատուր Վեստ Շիրակացուն։ Նենգորեն սպանվել է բյուզանդական զինվորների ձեռքով։ Այդ առիթով Անտիոքի հայկական զորքերն ապստամբել է Փիլարտոս Վարաժնունու օգնությամբ, սրի են քաշել բյուզանդական զորքերին։ Անտիոքը միացվել է Փիլարտոս Վարաժնունու իշխանապետությանը։
Վասակ Պահլավունի | |
---|---|
Մահացել է | 1077 |
Քաղաքացիություն | Բյուզանդական կայսրություն |
Մասնագիտություն | պաշտոնյա |
Ծնողներ | հայր՝ Գրիգոր Մագիստրոս Պահլավունի |
Զբաղեցրած պաշտոններ | Դուքս |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 290)։ |