Վասակ Արծրունի
Մահկանաբերդի իշխան, Տփղիսի շահապ (քաղաքապետ) 12-րդ դար
Վասակ Արծրունի (ծննդյան և մահվան թվականները անհայտ են), Մահկանաբերդի իշխան, Տփղիսի շահապ (քաղաքապետ) 12-րդ դար։ Կարինի Սալդուխ ամիրայից, որը 1154 թվականին Անիի մոտ պարտվել, գերվել և Տփղիս էր բերվել, պարգևական տիրույթներ է ստացել նաև Կաբինում։ Սերտ հարաբերությունների մեջ է եղել 1155 թվականին գահ բարձրացած վրաց Դավիթ V թագավորի հետ։ Սակայն վերջինիս հաջորդած Գեորգի 3-րդ թագավորը հալածել է Վասակ Արծրունուն, և նա ստիպված հեռացել է Կարինի իր տիրույթները։ Վասակ Արծրունիից հետո Մահկանաբերդի Արծրունիների տոհմը գլխավորել է եղբայրը՝ Ամիր Քուրդը։ Թաղված է եղել Կարինի Սուրբ Աստվածածին վանքի բակում։ Գերեզմանը ոչնչացվել է 1915 թ. հետո[1]։
Վասակ Արծրունի | ||
| ||
---|---|---|
12-րդ դար | ||
Հաջորդող | Քուրդ Արծրունի | |
| ||
12-րդ դար | ||
Ազգություն | Հայ | |
Ծննդյան օր | անհայտ | |
Վախճանի օր | անհայտ | |
Վախճանի վայր | Կարին | |
Թաղված | Կարին | |
Դինաստիա | Արծրունիներ | |
Հայր | Վահրամ Արծրունի |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Սամվել Կարապետյան, «Թիֆլիսի քաղաքագլուխները», գիրք Ե։ ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան 2003թ. ISBN 5-8080-0520-5. (հայ.) Արխիվացված 2019-02-07 Wayback Machine (ռուս.) Արխիվացված 2012-05-18 Wayback Machine
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 289)։ |