Վաչիկ Եղիազարյան (ֆուտբոլիստ)

Հայկական ֆուտբոլի ասոցիացիայի ֆուտբոլիստ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Եղիազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վաչիկ Եղիազարյան (նոյեմբերի 8, 1992(1992-11-08)[1], Երևան, Հայաստան), հայ ֆուտբոլիստ, պաշտպան։

Վաչիկ Եղիազարյան
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 8, 1992(1992-11-08)[1] (31 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայաստան
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ առանց ակումբի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008 Հայաստան Պատանի 14 (0)
2009—2010 Հայաստան Բանանց 1 (0)
2009—2010  Հայաստան Բանանց-2 ? (4)
2011—2013 Հայաստան Իմպուլս 47 (1)
2013 Հայաստան Բանանց 3 (0)
2014 Հայաստան Ալաշկերտ 4 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 24 հունիսի, 2017:

Ակումբային կարիերա խմբագրել

Եղիազարյանը ծնվել է Երևանում։ 2008 թվականին խաղացել է «Պատանի»-ում, որի կազմում հանդես են եկել մինչև 17 տարեկան պատանիներ բարձրագույն լիգայի թիմերից։ Դրա նպատակը եղել է այն, որ իրենց թիմերի կազմում չընդգրկվող ֆուտբոլիստները պահպանեն իրենց խաղային որակները։ Այդ ժամանակ Եղիազարյանը եղել է այդ ֆուտբոլիստներից մեկն։ Հետագայում տեղափոխվել է «Բանանց», որտեղ առաջին մրցաշրջանն անցկացրել է բացառապես թիմի երկրորդ կազմում՝ հանդես գալով առաջին լիգայում։ Հաջորդ տարի նույնպես խաղացել է երկրորդ կազմում, բայց Պրեմիեր լիգայի խաղերից մեկում այնուամենայնիվ հայտնվել է «Բանանցի» կազմում։ Երկրորդ տուրի՝ Դիլիջանի «Իմպուլսի» դեմ խաղի 90-րդ րոպեին Եղիազարյանը փոխարինել է Սամվել Մելքոնյանին։

2011 թվականին Վաչիկ Եղիազարյանը տեղափոխվել է «Իմպուլս»[2]։ Հարմարվելով թիմի կազմում՝ Եղիազարյանը մասնակցել է առաջնության խաղերի կեսին, իսկ հաջորդ մրցաշրջանից սկսած փաստացիորեն դարձել է հիմնական խաղացող։ 2011/12 թվականների գավաթի խաղարկությունում թիմի հետ հասել է եզրափակիչ, որտեղ 0:1 հաշվով պարտություն է կրել Գյումրիի «Շիրակից»[3][4]։

Ձեռքբերումներ խմբագրել

«Բանանց»
«Իմպուլս»
  • Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից – 2011/12

Ելույթների վիճակագրություն խմբագրել

2012 թվականի օգոստոսի 12-ի տվյալներով

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթներ Եվրագավաթներ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Պատանի 2008 14 0 2 0 0 0 16 0
Ընդհանուր 14 0 2 0 0 0 16 0
Բանանց-2 2009 ? 3 0 0 0 0 ? 3
2010 ? 1 0 0 0 0 ? 1
Ընդհանուր ? 4 0 0 0 0 ? 4
Բանանց 2010 1 0 0 0 0 0 1 0
Ընդհանուր 1 0 0 0 0 0 1 0
Իմպուլս 2011 13 0 5 0 0 0 18 0
2012/13 16 0 0 0 0 0 16 0
Ընդհանուր 29 0 5 0 0 0 34 0
Ընդհանուր կարիերայում 44 4 7 0 0 0 51 4

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Протокол матча «Импульс» — «Улисс»» (PDF). FFA.am. 03.04.2010. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 25.08.2012-ին.
  3. «Отчёт результатов Кубка Армении 2011/12» (ռուսերեն). Soccerway.com. 29.04.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 25.08.2012-ին.
  4. «Протокол матча «Ширак» — «Импульс»» (PDF). FFA.am. 29.04.2012. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 25.08.2012-ին.

Արտաքին հղումներ խմբագրել