Վաչե Ումր-Շատ
Վաչե Վահանի Ումր-Շատ (Ումր-Շատյան, մարտի 13, 1922[1], Թիֆլիս, ԱԽՖՍՀ - ապրիլի 1, 1998[1], Երևան, Հայաստան), հայ դաշնակահար, պրոֆեսոր։ ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ (1962)։
Վաչե Ումր-Շատ | |
---|---|
Ի ծնե անուն | Վաչե Վահանի Ումր-Շատյան |
Ծնվել է | մարտի 13, 1922[1] Թիֆլիս, ԱԽՖՍՀ |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | ապրիլի 1, 1998[1] (76 տարեկան) Երևան, Հայաստան |
Գերեզման | Թոխմախի գերեզմանատուն |
Մասնագիտություն | դաշնակահար և երաժշտության ուսուցիչ |
Գործիքներ | դաշնամուր |
Աշխատավայր | Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Կրթություն | Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա (1948) |
Կենսագրություն
խմբագրելՎաչե Ումր-Շատը ծնվել է 1922 թվականին Թիֆլիսում մանկավարժ-երաժիշտ Վահան Ումր-Շատի ընտանիքում։ 1948 թվականին ավարտել է Թբիլիսիի կոնսերվատորիան, ապա կատարելագործվել է Մոսկվայում։ 1949-1952 թվականներին դասավանդել է Լենինականի երաժշտական ուսումնարանում, 1952-1998 թվականներին՝ Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում։ 1963-1998 թվականներին աշխատել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1992 թվականից՝ պրոֆեսոր)։ 1960 թվականից եղել է ՀԽՍՀ մշակույթի նախարարության մեթոդկաբինետի դաշնամուրի բաժնի ղեկավարը։ Ստեղծել է դաշնամուրի դասավանդման դպրոց[2]։ Մահացել է Երևանում։
Երկեր
խմբագրել- Умр-Шат Ваче, Школа игры на фортепиано (пособие), ч. 1,2, Ереван, 1973, 1978.
Հիշատակ
խմբագրելՎաչե Ումր-Շատի հոբելյանական տարեդարձներին նրա սան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը ավանդաբար հանդես է գալիս ուսուցչի հիշատակին նվիրված մենահամերգներով։