Վաչե Նալբանդյան

հայ գրականագետ

Վաչե (Վաչիկ) Սմբատի Նալբանդյան (փետրվարի 25, 1919(1919-02-25), Նոր Բայազետ - փետրվարի 28, 1998(1998-02-28), Երևան, Հայաստան]), հայ խորհրդային գրականագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1969), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1994, թղթակից անդամ՝ 1971)[1]։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1990)։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1966 թվականից։

Վաչե Նալբանդյան
Ծնվել էփետրվարի 25, 1919(1919-02-25)
Նոր Բայազետ
Մահացել էփետրվարի 28, 1998(1998-02-28) (79 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունգրականագետ
Հաստատություն(ներ)ՀԿԿ, Մատենադարան, Երևանի պետական համալսարան և ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ
ԱնդամակցությունՀԳՄ և ՀՀ ԳԱԱ
Ալմա մատերԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1941)
Կոչումակադեմիկոս
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինհայերեն
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ

Կենսագրություն խմբագրել

Վաչե Նալբանդյանը ծնվել է 1919 թվականի փետրվարի 25-ին Նոր Բայազետում։ 1936 թվականին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ 1936-1967 թվականներին որպես դաստիարակ աշխատել է հայրենի քաղաքի մանկատանը։ 1941 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը գերազանցության դիպլոմով։ 1941-1946 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, Հյուսիսային Կովկասում մղված մարտերին և արժանացել է մի շարք շքանշանների ու մեդալների։

Գործունեությունը խմբագրել

1948-1950 թվականներին եղել է ՀԿԿ Երևանի Կիրովյան շրջկոմի քարտուղար, 1950-1952 թվականներին՝ ՀԿԿ Երևանի քաղկոմի կուսակցական օրգանների բաժնի վարիչ։

1952-1953 թվականներին եղել է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն, 1953-1956 թվականներին՝ ՀԿԿ Կենտկոմի կուսակցական օրգանների բաժնի վարիչ, 1956-1965 թվականներին՝ Երևանի համալսարանի պրոռեկտոր, 1965-1977 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն։ 1966 թվականից Հայաստանի գրողների միության անդամ։ 1978 թվականից ՀԽՍՀ ԳԱ Նախագահությանն առընթեր գրադարանային խորհրդի նախագահն է և հիմնակազմ գրադարանի տնօրենը[2][3]։

Նալբանդյանի աշխատությունները հիմնականում վերաբերում են հայ հին և միջնադարյան գրականության պատմությանը՝ «Վարդանանց պատերազմը և Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանքը» (1955), «Թբիլիսին հայ մատենագրության մեջ» (1958, հայկական, ռուսական, վրացական), «Եղիշե» (1959) և այլն։ Խորհրդահայ պատմավիպագրությանն է նվիրված նրա «Գրողը և պատմությունը» (1970) աշխատությունը։ Ռուսերեն հրատարակել է «Եղիշե» (1972) մենագրությունը, համահեղինակ է «Հայ գրականություն» (1976, ռուսական) բուհական դասագրքի[4]։

Մասնակցել է «Հայ նոր գրականության պատմություն» ակադեմիական հրատարակության 4-րդ (1972) և 5-րդ (1979) հատորների խմբագրման աշխատանքներին։ Նալբանդյանը 1954-1963 թվականներին եղել է ՀԿԿ Կենտկոմի անդամ, 1956-1958 թվականներին՝ ՀԿԿ Կենտկոմի բյուրոյի անդամության թեկնածու։ ՀԽՍՀ 4-6 գումարումների Գերագույն խորհրդի դեպուտատ, 1959-1967 թվականներին՝ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի Նախագահության նախագահի տեղակալ։ Նալբանդյանը վախճանվել է 1998 թվականի փետրվարի 28-ին Երևանում[5][6]։ ԽՄԿԿ անդամ 1942 թվականից։

Պարգևներ խմբագրել

  • Հայրենական մեծ պատերազմի II աստիճանի շքանշան, մեդալներ
  • ՀԽՍՀ ԳԱ 1982 թվականի վաստակագիր

Երկեր խմբագրել

  • Վարդանանց պատերազմը և Դ. Դեմիրճյանի «Վարդանանքը», 1955, Երևանի համալսարանի հրատարակչություն, 263 էջ։
  • Թբիլիսին հայ մատենագրության մեջ (սկզբից մինչև 18-րդ դարի վերջը), Երևան, 1958, 170 էջ։
  • Եղիշե, Երևան, 1959, 182 էջ։
  • Սայաթ-Նովա, Սովետական Գրող, 1987,192 էջ[7]։
  • Գրիգոր Նարեկացի, 1990։
  • Գրողը և պատմությունը, Երևան, «Հայաստան», 1970, 552 էջ[8]։

Աղբյուրներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 1-ին.
  2. «ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի տնօրեններ». Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 1-ին.
  3. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». greenstone.flib.sci.am. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 1-ին.
  4. Վաչե Նալբանդյանի մասին ԵՊՀ կայքում
  5. «Նալբանդյան Վաչե Սմբատի». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 25-ին.
  6. «Վաչե Նալբանդյան (ծննդյան 90 -ամյակի առթիվ)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 25-ին.
  7. Նալբանդյան, Վաչե Սմբատի (1987). Սայաթ-Նովա: (Մենագրություն). Սովետական Գրող.
  8. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Վաչե Նալբանդյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 21-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 152