Վաչագան Համբարձումյան

հայ մանկավարժ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Համբարձումյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վաչագան Գարեգինի Համբարձումյան (անհայտ, Մեղրաշեն, Արթիկի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 10, 1944(1944-02-10)), հայ մանկավարժ։ ԽՄԿԿ անդամ (1942): Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Վաչագան Համբարձումյան
Ծնվել էանհայտ
ԾննդավայրՄեղրաշեն, Արթիկի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էփետրվարի 10, 1944(1944-02-10)
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր Աստղի շքանշան և «Մարտական ծառայությունների» մեդալ

Կենսագրություն խմբագրել

Վաչագան Համբարձումյանը ծնվել է Արթիկի շրջանի Մեղրաշեն գյուղում։ 1938 թվականին ավարտել է Լենինականի Հակոբ Հակոբյանի անվան բանվորական դպրոցը և նշանակվել Արթիկի շրջանի Սառնաղբյուրի դպրոցի ուսուցիչ։ 1940 թվականի հունվարին զորակոչվել է կարմիր բանակ, ծառայել՝ Մոլդավական սահմանային քաղաքում[1]։

1941 թվականին Համբարձումյանը տանելով պատերազմի առաջին շրջանի դժվարությունները, իր զորամասի հետ մարտերով հասել է Ստալինգրադ։ Մասնակցել է Ստալինգրադի պաշտպանության և ազատագրման մարտերին։ 181-րդ հրաձգային, Լենինի շքանշանակիր Ստալինգրադյան դիվիզիայի կազմում մարտերով հասել է Դնեպր, մասնակցել Դնեպրի անցմանը, պլացդարմի ստեղծմանը և ստորաբաժանումների ափհանմանը։ 1942 թվականին ռազմաճակատում ընդունվել է կուսակցության շարքերը[1]։

Մարտերում ցուցաբերած քաջության համար Վաչագանը պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով, «Մարտական ծառայությունների համար» և «Արիության համար» մեդալներով, մի քանի անգամ արժանացել է շնորհակալագրերի[1]։

Վաչագան Համբարձումյանը զոհվել է 1944 թվականի փետրվարի 10-ին, մարտադաշտում։

Պարգևներ խմբագրել

  • Կարմիր աստղի շքանշան
  • «Մարտական ծառայությունների համար» մեդալ
  • «Արիության համար» մեդալ

Ծանոթագրություններ խմբագրել