Ռոբին վան Պերսի (հոլ.՝ Robin van Persie, օգոստոսի 6, 1983(1983-08-06)[1][2][3][…], Ռոտերդամ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ[4]), հոլանդացի ֆուտբոլիստ, հարձակվող, խաղում է թուրքական «Ֆեներբահչե» ակումբում և Նիդերլանդների ազգային հավաքականում։ Կարիերայի մեծ մասն անցկացրել է Անգլիայի մայրաքաղաքի «Արսենալ» ակումբում՝ դառնալով նրա լավագույն ֆուտբոլիստներից մեկը։ Հաջողությամբ հանդես է գալիս նաև Նիդերլանդների ֆուտբոլի ազգային հավաքականում։

Ռոբին վան Պերսի
հոլ.՝ Robin van Persie
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Robin van Persie
Ազգությունը Նիդերլանդներ հոլանդացի
Քաղաքացիությունը  Նիդերլանդների Թագավորություն
Մականուն

ՌՎՊ, Կոբրա, Կապիտան

Վանտաստիկա (Captain Vantastic)
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 6, 1983 (40 տարեկան)
Ծննդավայր Ռոտերդամ, Նիդերլանդներ Նիդերլանդներ
Հասակ 183 սմ
Քաշ 71 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Նիդերլանդներ Ֆեյենորդ
Համար 20
Պատանեկան կարիերա
1997–1998
1998–2001
Նիդերլանդներ Էքսելսիոր
Նիդերլանդներ Ֆեյենորդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2001 - 2004

2004 - 2012

2012 - 2015

2015 - 2018

2018 - 2019
Նիդերլանդներ Ֆեյենորդ

Անգլիա Արսենալ

Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ

Թուրքիա Ֆեներբահչե

Նիդերլանդներ Ֆեյենորդ
61 (14)

194 (96)

86 (48)

57 (25)

37 (21)
Ազգային հավաքական
2000—2001
2001—2002
2002—2005
2005 – 2017
Նիդերլանդներ Նիդերլանդներ (մինչև 17)
Նիդերլանդներ Նիդերլանդներ (մինչև 19)
Նիդերլանդներ Նիդերլանդներ (մինչև 21)
Նիդերլանդներ Նիդերլանդներ
14 (8)
11 (3)
6 (1)
102 (50)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենսագրություն խմբագրել

Վան Պերսին ֆուտբոլային կարիերան սկսել է 5 տարեկանում՝ հոլանդական «Էքսելսիոր» ակումբի երիտասարդական կազմում և հեռացել է 15 տարեկանում՝ մարզչի և իր մոր միջև եղած հարաբերությունների պատճառով։ Այդ պատճառով 1998-ին տեղափոխվել է «Ֆեյենորդ»։ Նա արագորեն համալրել է հիմնական թիմի կազմը՝ թիմի հիմնական կազմի խաղացողների վնասվածքների պատճառով։ Իր նորամուտը տոնել է ընդամենը 17 տարեկանում՝ 2001/02 մրցաշրջանում խաղալով ընդհանուր 15 անգամ։ Ռոբին վան Պերսին արժանացել է 2001/02 մրցաշրջանի Հոլանդիայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի կոչմանը։ 2003/04 մրցաշրջանի վերջում Ռոբին վան Պերսին տեղափոխվել է «Արսենալ»։ Այդ ժամանակ նրան շատ քչերն էին ճանաչում։ «Արսենալի» կազմում առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել Անգլիայի սուպերգավաթի եզրափակչում, երբ կանոնիրները հաղթեցին մանկունիացիներին 1։ 0 հաշվով։ Պրեմիեր լիգայի շրջանակներում առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել 2005սեպտեմբերին։ 2005-ի հունիսի 4-ին առաջին հանդիպումն է անցկացրել Հոլանդիայի հավաքականի կազմում[5]։

Անձնական կյանք խմբագրել

Ընտանիք խմբագրել

Ռոբինի մայրը՝ Խոսե Ռասը, նկարչուհի է և ոսկեգործ[6]։ Հայրը՝ Բոբը, քանդակագործ է։ Ծնողների ամուսնալուծությունից հետո Ռոբինն ապրել է հոր հետ։ Դպրոցում հայտնի է եղել որպես կռվարար, մեկ անգամ չէ, որ հեռացվել դպրոցից[6]։ Մայրական գծով պապը՝ Վիմ Ռասը, անցյալում մարմնամարզիկ է եղել[7]։ Մանուկ տարիներին Ռոբինը երազում էր ծնողների գործը շարունակել, սակայն հետո ընտրեց սորտային կարիերան[8]։

2004 թվականի մարտի 31-ին Ռոբինն ամուսնացել է մորկյան ծագում ունեցող իր վաղեմի ընկերուհու՝ Բուհրայի հետ։ Զույգն ունի երկու երեխա. որդին՝ Շաքիլը, ծնվել է 2006 թվականի նոյեմբերի 16-ին, իսկ դուստրը՝ Լայլան, ծնվել է 2009 թվականին[9]։

Շաքիլը 2017 թվականից հանդես է գալիս Ֆեյենորդի պատանեկան հավաքականում։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային կարիերա խմբագրել

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ[10] Եվրագավաթներ[11] Այլ[12] Ընդհանուր Ընկերական
հանդիպումներ
Ընդհանուր
Խաղ Գոլեր Խաղ Գոլեր Խաղ Գոլեր Խաղ Գոլեր Խաղ Գոլեր Խաղ Գոլեր Խաղ Գոլեր
Ֆեյենորդ 2001/2002 10 0 0 0 7 0 0 0 17 0 1 0 18 0
2002/2003 23 8 3 7 2 0 0 0 28 15 6 7 34 22
2003/2004 28 6 2 0 3 0 0 0 33 6 13 6 46 12
Ընդհանուր 61 14 5 7 12 0 0 0 78 21 20 13 98 34
Արսենալ 2004/2005 26 5 8 4 6 1 1 0 41 10 6 3 47 13
2005/2006 24 5 6 4 7 2 1 0 38 11 0 0 38 11
2006/2007 22 11 1 0 8 2 0 0 31 13 2 3 33 16
2007/2008 15 7 1 0 7 2 0 0 23 9 7 4 30 13
2008/2009 28 11 6 4 10 5 0 0 44 20 3 0 47 20
2009/2010 16 9 0 0 4 1 0 0 20 10 5 3 25 13
2010/2011 25 18 5 2 3 2 0 0 33 22 0 0 33 22
2011/2012 38 30 2 2 8 5 0 0 48 37 6 3 54 40
2012/2013 - - - - - - - - 0 0 1 0 1 0
Ընդհանուր 194 96 29 16 53 20 2 0 278 132 30 16 308 148
Մանչեսթեր Յունայթեդ 2012/2013 38 26 4 1 6 3 0 0 48 30 0 0 48 30
2013/2014 0 0 0 0 0 0 0 0 0 0 4 1 4 1
Ընդհանուր 38 26 4 1 6 3 0 0 48 30 4 1 52 31
Ամբողջ կարիերայում 293 136 38 24 71 23 2 0 404 183 54 30 458 213

Հավաքականում ելույթները խմբագրել

Հավաքական Տարի ՖԱԱ-ի ընտրական փուլ ՖԱԱ-ի եզրափակիչ փուլ ԵԱ ընտրական փուլ ԵԱ եզրափակիչ փուլ Ընկերական հանդիպումներ Ընդհանուր
Խաղ Գոլեր Խաղ Գոլեր Խաղ Գոլեր Խաղ Գոլեր Խաղ Գոլեր Խաղ Գոլեր
Նիդերլանդներ 2005 6 1 - - - - - - 1 0 7 1
2006 - - 4 1 4 4 - - 4 1 12 6
2007 - - - - 3 0 - - 1 0 4 0
2008 2 0 - - - - 4 2 4 3 10 5
2009 4 1 - - - - - - 4 1 8 2
2010 - - 7 1 0 0 - - 4 4 11 5
2011 - - - - 6 6 - - 3 0 9 6
2012 3 2 - - - - 3 1 4 3 10 6
2013 2 3 - - - - - - 3 1 5 4
Ամբողջ կարիերայում 17 7 11 2 13 10 7 3 28 13 76 35

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  3. FBref.com(բազմ․)
  4. 4,0 4,1 Deutsche Nationalbibliothek Record #1014475465 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. «Ռոբին վան Պերսիի կենսագրությունը fc-arsenal.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 6-ին.
  6. 6,0 6,1 Post. «UK News, World News and Opinion». The Times. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 17-ին.
  7. Van Persijev gol? Ma to može i njegov deda (FOTO) (սերբ.)
  8. Lawton, Matt (2009 թ․ փետրվարի 6). «The Saturday Interview: Robin van Persie – the artist who draws the best out of Arsenal». Mail Online.
  9. Իրինա Ֆազլիախմետովա (5 февраля 2012). «Ռոբին վան Պերսիի անձնական կյանքը. հերոս-կռվարար». Pinkfootball.ru. Վերցված է 2012 թ․ փետրվարի 5-ին.
  10. Նիդերլանդների գավաթ, Անգլիայի գավաթ, Անգլիայի ֆուտբոլային լիգայի գավաթ։
  11. ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա, ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգա։
  12. Ֆուտբոլի Անգլիայի սուպերգավաթ։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբին վան Պերսի» հոդվածին։