Վան Եղիազարյան
Վան Եղիազարյան (օգոստոսի 28, 1992, Երևան, Հայաստան, նաև հայտնի է որպես Վան Նեմրա), հայ երաժիշտ: Հայկական Նեմրա ալտերնատիվ ռոք խմբի հիմնադիր անդամն է, առաջատար վոկալիստը, կիթառահարը և երգահանը:[1][2]
Վան Եղիազարյան | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Նաև հայտնի է որպես | Վան Նեմրա |
Ծնվել է | օգոստոսի 28, 1992 (28 տարեկան) Երևան, Հայաստան |
Երկիր | ![]() |
Ժանրեր | ալտերնատիվ ռոք և ինդի ռոք |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող |
Գործիքներ | վոկալ, ջութակ, դաշնամուր, ֆլեյտա, կիթառ |
Կրթություն | Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան |
Կապված | Նեմրա |
Կայք | nemraband.com |
Վաղ կյանքԽմբագրել
Վան Եղիազարյանը ծնվել է 1992 թվականի օգոստոսի 28-ին, Երևանում: Սովորել է Երևանի Վ.Դավթյանի անվան թիվ 149 միջնակարգ դպրոցում և յոթնամյա կրթություն ստացել Կոստանտին Սարաջևի անվան երաժշտական դպրոցի ջութակի բաժնում: Բարձրագույն ուսումը շարունակել է Հայաստանի Պետական Տնտեսագիտական համալսարանի «Մարքեթինգ և բիզնեսի կազմակերպում» բաժնում: Դեռ համալսարանի տարիներին հետաքրքրվել է ռոք երաժշտությամբ: Առաջին անգամ ձեռքը կիթառ է վերցրել 17 տարեկան հասակում, կոտրված ակուստիկ կիթառով սկսել է ինքնուրույն սովորել կիթառ նվագել, չնայած, որ այդ գործիքով նվագելիս բազմաթիվ վնասվածքներ է ստացել: Հենց այդ տարիներին են ստեղծվել երգչի (հետագայում արդեն Նեմրա խմբի) առաջին երգերը: Հետագայում ձեռք է բերել էլեկտրակիթառ, որից հետո որոշել է հիմնել խումբ:
2011 թվականին եղբոր՝ Վասպուր Եղիազարյանի և ստեղնաշարահար Մարիաննա Կարակեյանի հետ համատեղ հիմնել է երաժշտական խումբ, որը 2012 թվականին պաշտոնապես անվանվել է Նեմրա:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ ««Ես դեմ եմ ցանկացած տեսակի սահմանափակումների, հատկապես՝ արվեստի մեջ». NEMRA խմբի մեներգիչ Վան Եղիազարյան»։ ImYerevan.com (հայերեն)։ Վերցված է 2019-07-17
- ↑ «AV Production - Վան Եղիազարյան»։ avproduction.am։ Վերցված է 2019-07-17
Արտաքին հղումներԽմբագրել
- Վան Եղիազարյանի Ֆեյսբուքյան պաշտոնական էջը:
- Վան Եղիազարյանի Ինստագրամյան պաշտոնական էջը: