Վանն Նատ

կամբոջացի նկարիչ և քանդակագործ

Վանն Նատ (քմեր. វ៉ាន់ណាត, ապրիլի 5, 1946(1946-04-05)[1] կամ հունվարի 7, 1946(1946-01-07)[2], Battambang Province, Կամբոջա - սեպտեմբերի 5, 2011(2011-09-05)[3], Պնոմպեն, Կամբոջա[2][2]), կամբոջացի նկարիչ, գրող և իրավապաշտպան։ «Անվտանգության 21-րդ բանտում» նստած և կենդանի մնացած 7 կալանվորներից մեկը։ Հայտնի է որպես Կամբոջայում Կարմիր Քմերների ռեժիմի ոճրագործություններին և ցեղասպանության հանցագործություններին նվիրված աշխատանքների հեղինակ։ Նա «Կամբոջական բանտի դիմանկարը։ Մեկ տարի Կարմիր Քմերների S-21 բանտում» (անգլ.՝ A Cambodian Prison Portrait: One Year in the Khmer Rouge's S-21 Prison) գրքի հեղինակն է։

Վանն Նատ
Դիմանկար
Ծնվել էապրիլի 5, 1946(1946-04-05)[1] կամ հունվարի 7, 1946(1946-01-07)[2]
ԾննդավայրBattambang Province, Կամբոջա
Մահացել էսեպտեմբերի 5, 2011(2011-09-05)[3] (65 տարեկան)
Մահվան վայրՊնոմպեն, Կամբոջա[2][2]
Քաղաքացիություն Կամբոջա
Մասնագիտությունգրող, նկարիչ, քանդակագործ և իրավապաշտպան
Պարգևներ և
մրցանակներ
Կայքvannnath.com
 Vann Nath Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վանն Նատը ծնվել է 1946 թվականին, Կամբոջայի հյուսիս-արևմտյան Բաթամբանգ նահանգում։ Նրա ծննդյան ճշգրիտ ամսաթիվը անհայտ է, ինչը բնորոշ է Կամբոջայի գյուղացիների մեծամասնությանը, ովքեր չունեն ծննդյան վկայականներ։ Նա մեծացել է աղքատ գյուղացիական ընտանիքում, երկու եղբայրների և ավագ քրոջ հետ միասին։ Նրա ծնողները բաժանվել են, և ընտանիքը գոյատևել է միայն «noop bangchop» կոչվող արիշտա վաճառելով։ Նատ ընտանիքն այնքան աղքատ էր, որ Վաննը չկարողացավ արժանապատիվ կրթություն ստանալ։ Գրագիտություն Վանն Նատը սովորել է Վաթ Սոպի մեհյանում։ Նատը հրապուրվեց գեղանկարչությամբ, երբ սովորում էր մեհյանում։

  Ես հետաքրքրվեցի նկարչությամբ, երբ սկսեցի այցելել մեհյան և տեսա այնտեղի մարդկանց, ովքեր նկարում էին տաճարի պատերին։  

Բայց գեղանկարչությամբ զբաղվելու փոխարեն Վաննը որպես վանական ծառայեց 17-ից մինչև 21 տարեկան դառնալը։

  Յուրաքանչյուր ընտանիք ունի որդի… և նրանցից մեկը պետք է գնա վանք, քմերի մոտ ամոթալի էր համարվում վանական ծառայող որդի չունենալը։  

Քրոջ մահից հետո Նատը թողեց ծառայությունը և անցավ աշխատանքի, որպեսզի իր ընտանիքին կերակրի։ 1965 թվականին ընդունվեց գեղանկարչության մասնավոր դպրոց[4]։ Դպրոցը հեռու էր տնից, բայց նա չէր կարող հեծանիվ ձեռք բերել։ Նրանց կյանքը ծանր էր, միայն մայրն էր աշխատում, սակայն նա արդեն ծերացել էր և ընտանիքին աջակցելու համար ստիպված էր վճարել գեղանկարչության դպրոցում սովորելու ուսման վարձը։ Դրանից հետո դպրոցի ղեկավարությունը թույլ տվեց, որ Նատն աշխատի այնտեղ ուսման վարձը վճարելու փոխարեն, և միայն երկու տարի անց Նատը սկսեց եկամուտ ստանալ իր աշխատանքների վաճառքից։

Ձերբակալություն խմբագրել

1975 թվականի գարնանը Կամբոջայում իշխանության եկան Պոլ Պոտի քմերական կարմիրները՝ հաստատելով ահաբեկչության և ցեղասպանության ռեժիմ[5]։ Մշակույթի և արվեստի բոլոր աշխատողները հայտարարվեցին «ժողովրդի թշնամի» և ենթակա էին անհապաղ ոչնչացման։ Վանն Նատին հաջողվեց թաքցնել իր մասնագիտությունը։

1978 թվականի հունվարի 7-ին, երբ Վանն Նատը իրենց հայրենի Բաթամբանգ նահանգում մյուս կամբոջացիների հետ բրնձի դաշտում աշխատում էր, հանկարծ եկան «Կարմիր քմերականները» (Կամբոջայի կոմունիստներ) և նրան տարան Կանդալ Վաթ բուդդիստական տաճար, որը կոմունիստների կողմից օգտագործվում էր որպես հետաքննության կենտրոն։ Մեկ շաբաթ անց Վաննին նստեցրին բեռնատար մեքենա և տեղափոխեցին «Անվտանգության 21-րդ բանտ» (S-21): Նրանք լուսանկարեցին Վաննին և չափեցին նրա հասակը։ Այդ ժամանակվա լուսանկարը ներկայումս պահվում է Կամբոջայի փաստաթղթերի կենտրոնում։

Հակառակ նկարչի սպասումներին, S-21-ում մահացան քսան հազար կամբոջացիներ. Վանն Նատը յոթ փրկվածներից մեկն էր։

Հիվանդությունը և մահ խմբագրել

Երկարատև հիվանդությունից հետո` 2011 թվականի սեպտեմբերի 5-ին, 66 տարեկան հասակում Վաննը մահացավ, իրենից հետո թողնելով դստերը՝ Սիմենին և բազմաթիվ պայծառ ու տպավորիչ նկարներ։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վանն Նատ» հոդվածին։