Վանեսա Մեյ Վանակորն Նիկոլսոն (անգլ.՝ Vanessa-Mae Vanakorn Nicholson; չինարեն՝ 陳美, Chén Měi, հոկտեմբերի 27, 1978(1978-10-27)[1][2][3], Սինգապուր[4]), բրիտանացի ջութակահարուհի, կոմպոզիտոր, լեռնադահուկորդ, երգչուհի։ Հիմնականում հայտնի է դասական երաժշտության տեխնո-գործիքավորմամբ։ Կատարման ոճը՝ «ջութակի տեխնոակուստիկ ֆյուժն» (անգլ.՝ violin techno-acoustic fusion), կամ «էստրադային ջութակ»։

Վանեսա Մեյ Վանակորն Նիկոլսոն
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունանգլ.՝ Vanessa-Mae Vanakorn Nicholson
չինարեն՝ 陳美, Chén Měi
Ծնվել էհոկտեմբերի 27, 1978(1978-10-27)[1][2][3] (45 տարեկան)
Սինգապուր[4]
Երկիր Թաիլանդ,  Միացյալ Թագավորություն և  Սինգապուր
Ժանրերփոփ-երաժշտություն, դասական երաժշտություն, տեխնո
Մասնագիտությունջութակահարուհի, լեռնադահուկորդ և կոմպոզիտոր
ԳործիքներPop, Lock & Drop It?
ԼեյբլSony BMG, Virgin Records, EMI
ԿրթությունՖրենսիս Հոլանդի դպրոց, Երաժշտության թագավորական քոլեջ և Central Conservatory of Music?
Կայքvanessa-mae.com
vanessamae.com
 Vanessa-Mae Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վանեսա Մեյի մայրը չինուհի է, հայրը՝ թայվանցի։ Երբ Վանեսան 4 տարեկան էր, նրա ծնողները բաժանվել են, և մայրը տարել է նրան Մեծ Բրիտանիա։ Տեղափոխվելուց հետո նրա մայրն ամուսնացել է անգլիացի փաստաբան Գրեմ Նիկոլսոնի (անգլ.՝ Graham Nicholson) հետ։

Երաժշտությամբ զբաղվել նա սկսել է 3 տարեկանից, բայց այդ ժամանակ նրա գլխավոր երաժշտական գործիքը եղել է դաշնամուրը։ Հետո նա սկսել է նվագել ջութակ, որովհետև խորթ հայրը խնդրել էր ջութակով նվագակցել իրեն։

Վանեսայի առաջին ելույթը եղել է 9 տարեկան հասակում։ 10 տարեկան հասակում նվագել է ֆիլարմոնիկ նվագախմբի հետ։ Վանեսան եղել է ամենաերիտասարդ աշակերտը Արքայական երաժշտական քոլեջում։ 1990 թվականին Վանեսա Մեյը ձայնագրել է իր առաջին ձայնասկավառակը՝ Violin, որը թողարկվել է 1991 թվականի մայիսին։

1992 թվականին նա առաջին անգամ ձեռքն է վերցրել իր Zeta էլեկտրաջութակը։ 1994 թվականին նա ձայնագրեց իր առաջին փոփ ալբոմը՝ The Violin Player, որը թողարկումից անմիջապես հետո գրավեց բարձր հորիզոնականներ աշխարհի ավելի քան 20 երկրների հիթ-շքերթներում։

1996 թվականին այն ներկայացվել է «BRIT Awards» մրցանակաբաշխության լավագույն բրիտանացի կատարող («Best British Female») անվանակարգում, սակայն մրցանակ չի ստացել[5]։

1997 թվականին Վանեսան հրավիրվել է մասնակցելու Չինաստանի վերամիավորման նվիրված տոնակատարությանը Հոնգկոնգում, որտեղ նա ելույթ է ունեցել Յո-Յո Մայի և Տան Դունի հետ։ Որպես այդ ելույթի վերջնական ակորդ նա թողարկում է China Girl ալբոմը իր չինական արմատների պատվին։

Սպորտ խմբագրել

Մեյը 4 տարեկանից զբաղվել է լեռնադահուկով և նույնիսկ պատրաստվել է ներկայացնել Թաիլանդը 2002 թվականի Սոլթ Լեյք Սիթիի օլիմպիական խաղերում, սակայն թաիլանդական իշխանությունները պահանջել են, որ նա հրաժարվի Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից։ 2010 թվականին նա նորից հայտ է ներկայացրել Թաիլանդի պետական օլիմպիական կոմիտեին։ Այս անգամ Թաիլանդի իշխանությունները չառարկեցին, և Վանեսան ընդգրկվեց օլիմպիադայի մասնակիցների խմբում։

2014 թվականի Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին հսկա սլալոմ մարզաձևի մրցությանը մասնակցելու համար նա անպայման պետք է ստանար օլիմպիական թույլատվություն։ Դրա համար, ըստ Դահուկասահքի միջազգային ֆեդերացիայի (FIS) օրենքների, նա պետք է մասնակցած լիներ առնվազն հինգ մրցության և հավաքեր որոշակի միավորները[6]։ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի 2013 թվականի բաց առաջնությունում Վանեսայի առաջին ելույթը անհաջող ավարտ ունեցավ․ նա որակազրկվեց առաջին փորձի ժամանակ դարպասները սխալ անցնելու պատճառով[7]։

2014 թվականի հունվարին Վանեսան որակավորվեց Սոչիի 2014 թվականի Օլիմպիական խաղերին մասնակցության համար և ներկայացրեց Թաիլանդը հսկա սլալոմ մարզաձևում․ այդ խաղերում նա հանդես եկավ հոր ազգանունով՝ Վանակորն[8]։ հայտավորված մարզիկների շարքում նա զբաղեցրել է 67-րդ տեղը՝ պարտվելով հաղթողին 50,10 վայրկյանով[9]։

Հետագայում պարզվում է, որ Վանեսայի ցուցաբերած արդյունքները կեղծվել էին աշխարհի գավաթի առաջնությունան սլովենական փուլում թայվանական մի ընկերության կողմից, որի անունը չի նշվում։ Սլովենիայի՝ լեռնադահուկային մարզաձևերի ֆեդերացիայի որոշմամբ՝ կեղծիքին մասնակցած չորս պաշտոնյաները չորս տարով հեռացվել են աշխատանքից[10]։ Նոյեմբերին FIS-ի կարգապահական հանձնաժողովի որոշմամբ Մեյը որակազրկվել է 4 տարով, իսկ մրցաշարի հինգ կազմակերպիչները հեռացվել են գործից մեկից երկու տարով[11]։ Մեյը բողոքարկել է այդ որոշմումը։

CAS եկել է այն եզրահանգման, որ FIS-ը չի ունեցել անհրաժեշտ քանակությամբ ապացույցներ Մեյի ցուցաբերած արդյունքնրը կեղծված լինելն ապացուցելու համար, և չեղյալ է համարել որակազրկումը։ Դատարանը մերժել է նաև 36-ամյա մարզուհու երկրորդ հայտը (որակավորման մրցություններում նրա վաստակած միավորների չեղյալ համարման մասին), ինչի պատճառով էլ նա հնարավորություն չի ունեցել մասնակցելու Սոչիում կայանալիք օլիմպիադային[12]։

Ջութակներ խմբագրել

Իր բոլոր ելույթների ժամանակ Վանեսա Մեյն օգտագործում է իր «Gizmo» ջութակը, որը պատրաստել է Գվադանինին 1761 թվականին։ Մեյի ծնողներն այն գնել են տոնավաճատում 250 000 ֆունտ ստեռլինգով։ 1995 թվականի հունվարին ջութակը գողացվել է, բայց հենց նույն թվականի մարտին ոստիկանությունը վերադարձրել է այն տիրոջը։ Մի անգամ ջութակի ձեռքին ընկել է երաժիշտը իր ելույթներից մեկի ժամանակ և կոտրել է այն։ Շաբաթներ տևած քրտնաջան աշխատանքի շնորհիվ ջութակը վերականգնվել է։

Արտիստուհին օգտագործում է նաև Zeta Jazz Model էլեկտրաջութակը, որը պատրաստվել է ԱՄՆ-ում. այն սպիտակ է, ԱՄՆ դրոշի գույներով, իսկ 2001 թվականից արդեն արծաթա-սպիտակավուն, և երեք Ted Brewer Violins էլեկտրաջութակներ։

Վանեսա Մեյը պարբերաբար գնում է այլ ջութակներ և հետո դրանք վաճառում է բարեգործական տոնավաճառներում։

Փաստեր խմբագրել

  • Վանեսա Մեյի անվամբ կոչվել է աստերոիդ՝ (10313) Վանեսա Մեյ[13]։
  • Վանեսա Մեյը շարփեյ ցեղատեսակի շների մեծ սիրահար է[14][15]։ Իր առաջին շարփեյին, որն ընկել էր մոտոցիկլետի տակ, նա նաև նվիրել է երգ «Պաշա» վերնագրով[16]։

Սկավառակագություն խմբագրել

Հատուկ ալբոմներ խմբագրել

Սինգլներ խմբագրել

Ֆիլմագրություն խմբագրել

  • The Violin Fantasy (1998)
  • Arabian Nights (2000)
  • The Making of Me (2008)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #134954289 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Անվանակարգերի ու հաղթողների ցանկը «BRIT Awards» մրցանակաբաշխության կայքում
  6. Ванесса Мэй готовится к Олимпиаде со сборной России // Газета. Ru
  7. Ванесса Мэй была дисквалифицирована в гигантском слаломе на чемпионате Австралии — Лыжные виды // Sports.ru
  8. Ванесса Мэй добилась права выступить на Олимпиаде в Сочи
  9. «Гигантский слалом, женщины, 2-й заезд». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 19-ին.
  10. «Результаты Ванессы Мэй при отборе на Игры-2014 были сфальсифицированы». 11 июля 2014. Վերցված է 2014 թ․ հուլիսի 11-ին.
  11. Ванесса Мэй дисквалифицирована на четыре года за фальсификацию результатов отбора на Сочи-2014
  12. «CAS отменил дисквалификацию Ванессы Мэй за фальсификацию результатов». ria.ru. 2015 թ․ հունիսի 19. Վերցված է 2015 թ․ հունիսի 19-ին.
  13. База данных JPL НАСА по малым телам Солнечной системы (10313) (անգլ.)
  14. Ванесса Мэй хочет сыграть дуэтом с президентом-баянистом Лукашенко
  15. В Белорусии сопровождать Ванессу Мэй будет китайский шарпей
  16. «Ванесса Мэй. История». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել