Վանգելիս (հուն․՝ Βαγγέλης, անգլ.՝ Vangelis, լրիվ անունը Էվանգելոս Օդիսեաս Պապաֆանասիու (հուն․՝ Ευάγγελος Οδυσσέας Παπαθανασίου, մարտի 29, 1943(1943-03-29)[1][2][3][…], Agria, Hellenic State[4] - մայիսի 17, 2022(2022-05-17)[5][6][4], Փարիզի 15-րդ շրջան, Ֆրանսիա[4]), հույն կոմպոզիտոր։ Վանգելիսն է աշխարհում առաջիններից կատարել էլեկտրոնային երաժշտությունը։ Հայտնի են ֆիլմերի համար գրված բազմաթիվ ստեղծագործությունները։

Վանգելիս
Բնօրինակ անունհուն․՝ Ευάγγελος Οδυσσέας Παπαθανασίου
Ի ծնե անունհուն․՝ Ευάγγελος Οδυσσέας Παπαθανασίου
Նաև հայտնի է որպեսVangelis և Βαγγέλης
Ծնվել էմարտի 29, 1943(1943-03-29)[1][2][3][…]
Agria, Hellenic State[4]
Երկիր Հունաստան
Մահացել էմայիսի 17, 2022(2022-05-17)[5][6][4] (79 տարեկան)
Փարիզի 15-րդ շրջան, Ֆրանսիա[4]
ԳերեզմանՊեր Լաշեզ
ԺանրերՆյու էյջ, պրոգրեսիվ ռոք, էլեկտրոնային երաժշտություն, էմբիենտ[7][8] և Ֆիլմի երաժշտություն
Մասնագիտությունֆիլմերի երաժշտությունների հեղինակ, ստեղնահար, երաժշտական պրոդյուսեր, կոմպոզիտոր և նկարիչ
Գործիքներդաշնամուր, սինթեզատոր, հարվածային գործիք և Yamaha CS-80?
ԼեյբլRCA, Atlantic Records, Գերմանական գրամոֆոն և Universal Music Group
ԿրթությունԱթենքի գեղարվեստի դպրոց և Lycée Léonin?
ԱնդամակցությունThe Forminx?[9], Aphrodite’s Child[10] և Jon and Vangelis?[11]
Պարգևներ
 Vangelis Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Երաժշտական տաղանդի դրսևորումները Վանգելիսի մոտ ի հայտ են եկել դեռևս մանկության տարիներին, երբ ընդամենը չորս տարեկան էր։ Առաջին անգամ նրա երաժշտությունը բեմից հնչել է, երբ ընդամենը վեց տարեկան էր։ Այդ փաստից ուրախացած, ծնողները որոշեցին նրան տալ պրոֆեսիոնալ երաժշտական կրթության, սակայն, պարզվեց, որ տղան ունակ չէ ֆորմալ ուսումնառության, քանի որ չէր ենթարկվում ոչ մի ցուցումների ու կանոնների։ Վանգելիսի մայրը տանը դաշնամուրի դասեր էր տալիս որդուն, որին նա սիրով էր մասնակցում և հետագայում մեծ հուզմունքով էր պատմում այդ իրադարձությունը։

Ֆաշիստական խռովարարների «սև գնդապետեր» (1967 թվական) խումբը Վանգելիսին բռնեց Փարիզում, ուր վերջինս ընկերների՝ Դեմիս Ռուսոսի և Լուկաս Սիդերասի հետ սովորում էր Սորբոնի համալսարանում։ Հայրենիք վերադառնալու որոշումը կայացավ միաձայն։ Լինելով Հունաստանի պատրիոտները, եռյակը որոշեց փառքով պսակել իրենց երկրի անունը և ստեղծեցին երաժշտական նոր խումբ՝ «Aphrodite's Child» («Աֆրոդիտեի որդիները») անվանումով։ Վանգելին իր վրա վերցրեց երաժշտության գրելն ու ստեղնաշարային գործիքների նվագակցությունը, Դեմիս Ռուսոսը պատասխանատու ընտրվեց վոկալի համար, իսկ Լուկասին վստահվեց հարվածային գործիքների նվագելը։

Նրանց առաջին սինգլը կոչվեց «Rain and Tears» («Անձրև և արցունքներ»), որը աշխարհով մեկ մեծ ճանաչում բերեց եռյակին։ Դրանից հետո լույս տեսած բոլոր սինգլները նույնպես մեծ հռչակ բերեցին նրանց և եվրոպական չարթերում բարձր հորիզոնականներ գրավեցին։

1970 թվականին Վանգելիսը երաժշտություն գրեց Հենրի Չապիերի «Sex Power» ֆիլմի համար։

1971 թվականին խումբը մեծացրեց երաժշտական հնարավորությունները և խումբ հրավիրեց կիթառահար և հարվածային գործիքներ նվագող Սիլվեր Կուլուրիսին։ Նրանք Վանգելիսի գլխավորությամբ ձայնագրեցին էլեկտրոնային օրատորիա՝ «666 — Apocalypse of John» անվանումով։ Ալբոմի լույս ընծայվելուց հետո ընկերները որոշում կայացրին բաժանվել։

Հաջորդ երկու տարիները կոմպոզիտորի կարիերայի համար հաջողակ չէին։ Մի քանի սկավառակները նրան հաջողություններ չբերեցին կոմերցիոն առումով։ Ավելի ուշ Վանգելիսը սկսեց աշխատել ֆրանսիացի ռեժիսոր Ֆրեդերիկ Ռոսիֆի (Frederic Rossif) հետ։ 1974 թվականին Վանգելիսն արդեն աշխարհահռչակ կոմպոզիտոր էր։ Նա այդ թվականին Փարիզից տեղափոխվեց Լոնդոն։

1975 թվականին Վանգելիսը պայմանագիր կնքեց «RCA Records» ընկերության հետ և ստեղծեց սեփական ձայնագրման ստուդիան՝ «Nemo Studios»: Վերջինիս շատ հաճախ կոմպոզիտորն անվանում էր իր սեփական հետազոտական լաբորատորիան։ Այստեղ նա սկսեց ձայնագրել էլեկտրոնային երաժշտությունների շարք, որոնք ընդգրկվեցին ներքոհիշյալ ամբոմներում՝ Heaven and Hell (1975), Albedo 0,39 (1976), Spiral (1977), Beaubourg (1978) և China (1979):

Բրիտանացի ռեժիսոր Էնթոնի Թոմասը 1980 թվականին նկարահանեց «Թագուհու մահը» ֆիլմը, որում հնչեց Վանգելիսի «Ալֆա» ստեղծագործությունը։

1981 թվականին էկրաններ բարձրացավ «Chariots Of Fire» («Կրակե մարտակառքեր») ֆիլմը, որտեղ նույնպես հնչեց Վանգելիսի երաժշտությունը։ Այս երաժշտությունը նրան բերես «Օսկար» և «Գրեմմի»։ Այս երաժշտությունը պատմության մեջ դարձավ առաջին հունական թրեքը, որը գլխավորեց ամերիկյան Billboard Hot 100 հիթ-շքերթը։

1984 թվականին Վանգելիսը Սյուզան Չյանի հետ համատեղ ստեղծում է ալբոմ՝ նյու էյջ ժանրում։

1992 թվականին Վանգելիսն արժանացավ «Ոսկե գլոբուս»-ի որպես «Ֆիլմի լավագույն երաժշտություն» «1492։ Դրախտի գրավում» կինոնկարի երաժշտության համար։

1993 թվականին նա գրում է «Mythodea» վոկալ սիմֆոնիան, որը 2001 թվականին դառնում է ՆԱՍԱ-ի «Մարս Ոդիսևս» նախաձեռնության պաշտոնական երաժշտությունը. այն կատարվում է Աթենքի Զևսի տաճարում Ամառային օլիմպիական խաղեր 2004 բացման արարողության ժամանակ։

2002 թվականին Վանգելիսը դառնում է Ճապոնիայում և Կորեայում կայացած Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2002 հիմնի հեղինակը։

Սկավառակագրություն խմբագրել

Ստուդիական ալբոմներ խմբագրել

  • 1971 — Fais Que ton Reve Soit Long Que la Nuit
  • 1971 — Dragon
  • 1971 — Hypothesis
  • 1973 — Earth
  • 1974 — E tu (+ Կլաուդիո Բալիոնի)
  • 1975 — Heaven And Hell
  • 1976 — Albedo 0.39
  • 1976 — Concerto Per Margherita (+ Ricardo Cocciante)
  • 1976 — Phos (+ Socrates)
  • 1977 — Spiral
  • 1977 — Ignacio
  • 1977 — Magic (+ Demis Roussos)
  • 1978 — Beaubourg
  • 1978 — Odes (+ Irene Papas)
  • 1979 — China
  • 1979 — Opera Sauvage
  • 1979 — Short Stories (+ Ջոն Անդերսոն)
  • 1980 — See You Later
  • 1981 — Chariots Of Fire
  • 1981 — The Friends of Mr.Cairo (+ Ջոն Անդերսոն)
  • 1983 — Private Collection (+ Ջոն Անդերսոն)
  • 1983 — Antarctica
  • 1984 — Soil Festivities
  • 1985 — Invisible Connections
  • 1985 — Mask
  • 1986 — Rhapsodies (+ Irene Papas)
  • 1988 — Direct
  • 1989 — Themes
  • 1990 — The City
  • 1991 — Page of Life (+ Ջոն Անդերսոն)
  • 1992 — 1492 Conquest of Paradise
  • 1994 — Blade Runner
  • 1995 — Voices
  • 1995 — Ask The Mountains (+ Stina Nordenstam)
  • 1995 — Foros Timis Ston Greco (A Tribute To El Greco)
  • 1996 — Oceanic
  • 1997 — Portraits
  • 1998 — El Greco
  • 2001 — Mythodea
  • 2004 — Alexander
  • 2007 — Bladerunner. Anniversary Edition (3CD)
  • 2007 — El Greco. OST.
  • 2016Rosetta (Decca Records)

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վանգելիս» հոդվածին։