Վանաձորի տրիկոտաժի ֆաբրիկա

Վանաձորի տրիկոտաժի ֆաբրիկա, խորհրդային շրջանի թեթև արդյունաբերության ձեռնարկություն Հայաստանի Լոռու մարզկենտրոն Վանաձորում (նախկինում՝ Կիրովական)։ Հիմնադրվել է 1921 թվականին՝ այդ պահին ունենալով 5 դազգահ ու 92 բանվոր[1]։ 1950-ական թվականներին վերակառուցվել են։ Թողարկել է մոտ 70 արտադրատեսակ՝ կանանց ներքնազգեստ, վերնաշապիկ, նաև մանկական հագուստ (1977)։ Հիմնական հումքի (ծավալային և ացետատային մանրաթել) մի մասն ստանում էր տեղի մանրաթելերի գործարանից։ Ունեցել է գործման, ներկման, ձևման և կարի արտադրամասեր։ Արտադրանքն իրացվել է Հայաստանում։


Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արդյունաբերական Կիրովական-Վանաձորի ավերակները». jam-news.net/. 2019 թ․ ապրիլի 17. Վերցված է 2021 թ․ ապրիլի 19-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 468