Ռեհանուրց
բույսերի ցեղ
(Վերահղված է Վայրի ռեհանից)
Բույսեր | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Clinopodium | ||||||||||||
Հոմանիշներ | ||||||||||||
| ||||||||||||
|
Ռեհանուրց (անգլ.՝ Clinopodium), վայրի ռեհան, խուլեղինջազգիների (շրթնածաղկավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 10, Հայաստանում՝ 2 տեսակ՝
- ռեհանուրց վայրի (Clinopodium vulgare)
- ռեհանուրց ստվերային (Clinopodium umbrosum)։
Առաջինը տարածված է բոլոր մարզերում, իսկ երկրորդը՝ Սյունիքի մարզում։ Աճում է անտառներում, անտառեզրերին, թփուտներում։
Կենսաբանական նկարագիր խմբագրել
Ցողունը կանգուն է, խավավոր, բարձրությունը՝ 30-60 սմ[2]։ Տերևները երկարավուն-ձվաձև են կամ կլորավուն։ Ծաղիկները ցողունի ծայրերին են՝ կարճ կոթուններով՝ հավաքված կեղծ տերևանութներում, ալ կարմիր, բուրավետ։
Պտուղը քառընկուզիկ է։
Նշանակություն խմբագրել
Դեղաբույս է. պատրաստուկները հակաբորբոքային միջոց են։ Համեմունքային, ներկատու, մեղրատու բույս է։
Տեսակներ խմբագրել
|
|
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Об условности указания класса двудольных в качестве вышестоящего таксона для описываемой в данной статье группы растений см. раздел «Системы APG» статьи «Двудольные».
- ↑ Feng Lun Cai Shu 64. CLINOPODIUM Linnaeus, Sp. Pl. 2: 587. 1753. (англ.) // Flora of China. — 1994. — Т. 17. — С. 228—231.
- ↑ «GRIN Species Records of Clinopodium». Germplasm Resources Information Network. United States Department of Agriculture. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 22-ին.
Գրականություն խմբագրել
- Борисова А. Г. Род 1293. Пахучка — Clinopodium L. // Флора СССР. В 30 т. / Начато при руководстве и под главной редакцией акад. В. Л. Комарова; Ред. тома Б. К. Шишкин. — М.—Л.: Изд-во АН СССР, 1954. — Т. XXI. — С. 436—441. — 703 с. — 3000 экз.
Արտաքին հղումներ խմբագրել
- «Clinopodium». Сайт «plantarium.ru». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 7–ին-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեհանուրց» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեհանուրց» հոդվածին։ |