«Վայրի մեղր» (ռուս.՝ «Дикий мёд»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ[1][2], որը նկարահանել է ռեժիսոր Վլադիմիր Չեբոտարյովը 1966 թվականին «Մոսֆիլմ» կինոստուդիայում։ Լեոնիդ Պերվոմայսկու համանուն վեպի էկրանավորումն է։

Վայրի մեղր
ռուս.՝ Дикий мёд
Երկիր ԽՍՀՄ
Ժանրռազմական ֆիլմ և դրամա
Թվական1966
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎլադիմիր Չեբոտարյով
Սցենարի հեղինակԼեոնիդ Պերվոմայսկի
ԴերակատարներԱլլա Լարիոնովա, Վլադիմիր Սամոյլով, Վալենտին Զուբկով, Վլադիմիր Եմելյանով, Ստանիսլավ Չեկան, Yury Kireyev?, Վսևոլոդ Սաֆոնով և Նիկոլայ Պոգոդին
ՕպերատորՅուրի Գանտման
ԵրաժշտությունՎենիամին Բասներ
ԿինոընկերությունՄոսֆիլմ

Ֆիլմի պրեմիերան կայացել է 1967 թվականի հուլիսի 10-ին։

Սյուժե խմբագրել

Ֆիլմը Հայրենական մեծ պատերազմի հերոսական դրվագների ու առօրյայի, պատերազմի պայմաններում սիրո, հազիվ նշմարված ու կտրուկ ընդհատված զգացմունքի մասին է։

1943 թվական։ Ռազմական թերթի հանձնարարությամբ ֆոտոլրագրող Վարվառա Կնյաժիչը մեկնում է առաջնագիծ, որպեսզի մի քանի լուսանկար անի խոցված գերմանական հզոր «Վագր» տանկից։ Մարտական պայմաններում նա ստիպված է լինում բախվել սպաների և ենթակաների բարդ հարաբերություններին։

Վարվառային հաջողվում է հասնել դաժան ու անարդար դատավճռի չեղարկմանը, որը տրիբունալի կողմից կայացվել է մարտի դաշտից «Վագրերից» փախած զրահահար հրաձիգ Ֆեդյակին։ Ավելի ուշ մարտի ժամանակ տրիբունալի մայորը, որը նրան դատապարտել էր, Ֆեդյակի հետ հայտնվում է նույն խրամատում։

Լրագրողական առաջադրանքի կատարման ժամանակ Վարյան հայտնվում է մահվանից ընդամենը երկու քայլ հեռավորության վրա։ Բայց հենց այստեղ է, որ նրան վիճակված է գտնել իր սերը։ Ծանոթության կարճ ժամանակվա ընթացքում նա խորը զգացմունք է տածում խիզախ գնդապետ Լաժեչնիկովի նկատմամբ, որը Ֆեդյակի հետ հերոսաբար զոհվում է կարճ ժամանակ հետո տեղի ունեցած մարտում։

Դերերում խմբագրել

Ֆիլմը եղել է Խորհրդային Միությունում 1967 թվականի վարձույթի առաջատարներից, որը դիտել է 21 500 000 հանդիսատես։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Վայրի մեղր» ֆիլմը kinopoisk.ru կայքում
  2. «Վայրի մեղր» ֆիլմը kino-teatr.ru կայքում

Արտաքին հղումներ խմբագրել