«Վայրի հյուսիսիում» (ռուս.՝ На севере диком), ռուս նկարիչ, ռեալիստական բնանկարի վարպետ Իվան Շիշկինի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1891 թվականին[1]։ Յուղաներկով կտավի չափերն են 161 × 118 սմ։

Picto infobox artiste.png
Վայրի հյուսիսիում
Шишкин И. И. (1891) На севере диком.jpg
տեսակգեղանկար
նկարիչԻվան Շիշկին
տարի1891
բարձրություն161 սանտիմետր
լայնություն118 սանտիմետր
ժանրբնանկար
նյություղաներկ և կտավ
գտնվում էKyiv National Picture Gallery?
հավաքածուKyiv National Picture Gallery?
կայք
Ծանոթագրություններ

Այսօր «Վայրի հյուսիսիում» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Կիևի պետական պատկերասրահում[2] (Կիև, Ուկրաինա

ՊատմությունԽմբագրել

Կտավի անվանումը Շիշկինը վերցրել է Լերմոնտովի համանուն բանաստեղծությունից[3]: Այս կտավը հեղինակը նկարել է գրողի մահվան հիսնամյակին հրատարակության պատրաստվող երկերի ժողովածուի պատկերազարդման համար: Նկարի պատվիրատուն պետերբուրգցի հրատարակիչ Պյոտր Կոնչալովսկին էր՝ հայտնի գրահրատարակիչ Իվան Կուշներյովի բաժնետերերից:

Նկարն ունի երկու էսքիզ, որոնք այսօր պահպանվում են Ռուսական պետական թանգարանում[4]:

ՆկարագիրԽմբագրել

Ինչպես Լերմոնտովի բանաստեղծությունում, «Վայրի հյուսիսիում» ստեղծագործությունում նույնպես վառ կերպով արտահայտվում է մենության թեման: Անմատչելի մերկ ժայռին, խավարի, սառցի և ձյան մեջ կանգնած է մենավոր սոճին: Լուսինը լուսավորում է ձնածածկ մռայլ կիրճը և անսահման հեռուն[5]: Թվում է, թե այդ ցրտի թագավորությունում չկա որևէ կյանքի նշույլ: Սակայն ընդդեմ սառնամանիքի, ձյան և քամու՝ ծառն ապրում է:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. ««На севере диком…», Иван Иванович Шишкин — описание картины»։ Музеи мира и картины известных художников (ռուսերեն)։ Վերցված է 2021-10-23 
  2. «Картина На севере диком. Шишкин Иван. 1891 г. Краткое описание»։ www.art-portrets.ru։ Վերցված է 2021-10-23 
  3. «Картина Шишкина "На Севере диком": описание картины, рассмотреть репродукцию (фото)»։ Artchive։ Վերցված է 2021-10-23 
  4. Иван Иванович Шишкин. 1832—1898. Картины, рисунки и акварели, гравюры из фондов Русского музея. — СПб.: Palace Edition, 2020. — С. 102—103.
  5. «Описание картины Ивана Шишкина «На севере диком» 👍 - Шишкин Иван»։ opisanie-kartin.com։ Վերցված է 2021-10-23 

Արտաքին հղումներԽմբագրել