Գետնաելակ

բույսերի ցեղ
(Վերահղված է Վայրի ելակից)
Մորի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Վարդազգիներ (Rosaceae)
Ենթաընտանիք Վարդայիններ (Rosoideae)
Ցեղ Մորի (Fragaria)
L., 1753

Մորի (լատին․՝ Fragaria), գետնաթութ[1], գետնամորի, գետնաելակ, իծամորի[1], ոչխարի մորի[1], վարդազգիների (վարդածաղիկներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 50 (այլ տվյալներով՝ 30-35), ՀՀ-ում՝ 3 տեսակ՝ Մորի անտառային (F. vesca), Մորի կանաչ (F. viridis) և Մորի անանասի (F. ananassa)։ Վերջին տեսակը, որին անվանում են ելակ, իր բազմաթիվ սորտերով տարածված է միայն մշակության մեջ՝ գրեթե բոլոր մարզերում։ Վայրի վիճակում տարածված է Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Սյունիքի, Գեղարքունիքի և այլ մարզերում։

Նկարագիր խմբագրել

Գետնաելակը 40-50 սմ բարձրությամբ թուփ է։ Տերևները եռամասն, ծաղիկները՝ հիմնականում երկսեռ, սպիտակ, բաց վարդագույն կամ մուգ կարմիր գույնի՝ հավաքված ողկուզաձև կամ վահանաձև ծաղկաբույլի մեջ։ Պտուղները հատապտուղ են։ Պտուղը կեղծ, հյութալի հատապտուղ է (կարմիր, վարդագույն, սպիտակ), որի վրա դասավորված են սերմերը։ Սերմերը դասավորված են պտղի վրա մեծ քանակությամբ։ Պտուղները հասունանում են ծաղկումից մեկ ամիս անց, հասունացումը տևում է 15-20 օր։ Բուրավետ են, օգտագործվում են թարմ, վերամշակված վիճակում (մուրաբա, օշարակ, ջեմ, հյութ և այլն)։

Մշակում խմբագրել

Մշակվում է գլխավորապես այգու գետնաելակ (F․ ananassa)։ Աշխարհում հայտնի են գետնաելակի 2000-ից ավելի սորտեր։ Գետնաելակի սորտերը Հայաստանում մշակության մեջ հայտնի են XIX դարի II կեսերից սկսած, գլխավորապես Երևանի շրջակայքի տնամերձ այգիներում։ 1930-1935 թվականներից մշակվում է Հայաստանի համարյա բոլոր շրջաններում։ Բերքատվությունը 50-100 ց/հա։ Ցրտադիմացկուն է, լավ ձմեռում է ձյան ծածկոցի տակ, լավ է աճում խոնավ, սննդանյութերով հարուստ հողերում։

Բազմացում խմբագրել

Գետնաելակը բազմանում է սերմերով և բեղիկներով՝ վերերկրյա փռվող ընձյուղներով։

Կիրառական նշանակություն խմբագրել

Դեղաբույս է. պտուղը պարունակում է ասկորբինաթթու, կարոտին (A-նախավիտամին), շաքարներ, թթուներ, աղաղանյութեր, վիտամիններ և այլն։ Ժողովրդական բժշկության մեջ ետնաելակի տերևները և հատապտուղները (թարմ և չոր) օգտագործում են որպես միզամուղ միջոց։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Բուսանունների հայերեն-լատիներեն-ռուսերեն-անգլերեն-ֆրանսերեն-գերմաներեն բառարան, Ռուբեն Սերոբի Ղազարյան - Մորի». www.nayiri.com. Վերցված է 2022 թ․ փետրվարի 23-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 24  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։