«Վայրենիների գիրքը» (ֆր.՝ Livre des sauvages), աշակերտական տետրակ է, որը, ամենայն հավանականությամբ, պատկանել է գերմանացի տղա երեխայի։ Մոտավորապես հարյուր տարի շարունակ (մոտ 1750-1851 թվականներ), համարվում էր կանադական հնդկացիների պատկերագրությունների հավաքածու։ Այդպես դա վերծանել է հնդկացիների գրի միսիոներ և գիտակ աբբատ Էմանուել Դոմենեն։

«Վայրենիների գրքի» պատկերագրություն, որը պատկերում է փեթակ: Ներքևում գերմաներենով գրված է «Honig», այսինքն՝ «մեղր»

Գրքի իրական հեղինակը անհայտ է։ Այժմ «Վայրենիների գիրքը» պահվում է Փարիզի Արսենալի գրադարանում։

Վայրենիների գիրք խմբագրել

 
Եվս մեկ պատկերագրություն «Վայրենիների գրքից»: Հիմա սա համարում են ուսուցիչ պատկերող նկար,ով պատժում է տղային ճիպոտով

Այսպեղ կոչված «Վայրենիների գիրքը» իրենից ներկայացնում է ձեռագիր, որը բաղկացած է 114 քառակազմ թերթերից, որոնք երկու կողմից գրոտված են, կազմված է կանադական արտադրության հաստ թղթից, որոնց վրայի գրառումները արված են «արծաթագույն» և կարմիր մատիտներով։ Մի քանի էջեր բացակայում են, մնացածը քիչ թե շատ փչացել են թաց ջրից, ընդ որում դեպի Եվրոպա ճանապարհորդության ժամանակ։ Ձեռագիրը գտնվում էր արկղում, փակված կողպեքով, և հարյուր տարի շարունակ հանդիսանում էր դը Պոլմի մարքիզների սեփականությունը, մինչև որ նրանցից մեկը՝ Անտուան-Ռենե դը Պոլմի դ’Արժենսոնը, վաճառեց այն Ֆրանսիային Արսենալին 1785 թվականին իր գրադարանի հետ միասին[1]։ «Վայրենիների գրքի» իրական ծագումը մնաց անհայտ, սակայն Դոմենեն ենթադրում էր, որ այն փոխանցվել է դը Պոլմիներին որպես արտասովոր բան ամերիկացի միսիոների կողմից, քանի որ մարքիզի հավաքածուների շարքերում կային բազմաթիվ տարաշխարհիկ ձեռագիր մատյաններ, մասնավորապես չինական։ 1850 թվականին ձեռագրին ուշադրություն է դարձնում Արսենալի գրադարանի հսկիչ Պոլ Լակրուան։

Ավելի ուշ գրքով հետաքրքրվեց մի մեքսիկական միսիոներ, որը պատճենեց այն, որպեսզի տպագրի «անհայտ և աշխարհի միակ ձեռագիր մատյանը Միացյալ Նահանգներում»։ Սակայն ֆրանսիացիները, հայրենասիրական նկատառումներից ելնելով, որոշեցին անհապաղ հրատարակել ձեռագիրը, որով ամրապնդեցին բացահայտման հեղինակային իրավունքը։ Դրա վերաբերյալ հատուկ հրաման է տվել Նապոլեոն III-ի նախարարներից մեկը, և այդ աշխատանքին են ներգրավում աբբատ Դոմենեին, որպես հնկացիական խնդրի ճանաչված գիտակ։ Հնարավոր է, որ այդ շտապողականության պատճառով եղավ այն սխալը, որը Դոմենեին և նրա աշխատանքները դարձրեց ծիծաղի առարկա։

Լեզվաբանության կացությունը 19-րդ դարի կեսերին խմբագրել

19-րդ դարը լեզվաբանության պատմության մեջ նշանակալի է կոմպարատիվիզմի՝ համեմատական-պատմական լեզվաբանության, ծաղկումով։ Սանսկրիտի բացահայտումը Ուիլյամ Ջոնսի կողմից, որը մատնանշեց նրա զարմանալի նմանությունը հին հունարոնի և լատիներենի հետ։ Այդ փաստը դրդեց նրան առաջ բերել համարձակ գիտական վարկածը, որ սանսկրիտը գոթերենի, կելտերենի և հին պարսկերենի հետ միասին սերում են նույն արմատից և ունեն նուն նախալեզուն[2] ու լեզվական ընտանիքը։ Դա դարձավ լեզվի ծագման մասին նոր բանավեճերի առիթ։ Հենց այս դարում է ծնվում համեմատական-պատմական լեզվաբանությունը, ներկայացված այնպիսի անուններով, ինչպիսիք են Գրիմ եղբայրները՝ Յակոբ և Վիլգելմ, Ռասմուս Ռասկը, Ֆրիդրիխ Շլեգելը, Ֆրանց Բոպը։ Առային անգամ մշակվում է նախալեզվի վարկածը։ Այդ ուղղությունը լրացնում է իրանով տիպաբանությունը՝ համեմատություն լեզուների միջև (առաջին հերթին ազգակից լեզուների), նրանց ընդհանուր ձևերի վերհանման նպատակով[3]։

Սակայն հարկ է նշել, որ այն ժամանակվա լեզվաբանությունը սահմանափակվում էր առաջին հերթին հնդեվրոպական, կամ ինչպես այն ժամանակ էին ասում «հնդգերմանական լեզուներով», հաշվի առնելով, որ սեմիոտիկան՝ գրի մասին գիտությունը, դեր չէր առաջացել (նշանի և իմաստի միջև կապի ուսումնասիրության սկիզբը վերաբերում են 20-րդ դարին, կապված Ֆ. դը Սոսյուրի աշխատանքների հետ[4]): Կային գրի առանձին տեսակների տարանջատված նկարագրություններ, հազվադեպ էր ուշադրություն դարձվում նրանց զարգացմանը ժամանակի ընթացքում։

Ինչ վերաբերում է գրության համակարգերին, 19-րդ դարի կեսերին եվրոպական գիտնականները լավ ծանոթ էին նրանց բոլոր տեսակների հետ, որոնք հայտնի են և այժմ։

Բացի այբբենական համակարգերից, հատուկ բոլոր լեզուներին, մասնավորապես Արևմտյան Եվրոպայի լեզուներին, հին ժամանակներից հայտնի էր «կոնսոնանտ» գիրը, որի հին այբուբենը կազմված էր միայն բաղաձայն տառերի նշաններից, որոնց ավելի ուշ ավելացան «ընթերցման մայրերը»(լատին․՝ matres lectionis, եբրայերեն՝ אם קריאה‎)՝ այսինքն ձայնավորների նշաններ[5]։

Հին հրեկան գրերին Եվրոպան ծանոթացել է Աստվածաշնչի շնորհիվ, որի բնօրինակի ուսումնասիրությունը աստվածաբանության ուսումնասիրության պարտադիր պայմաններից էր[6]։ Իսպանիայի և Սիցիլիայի միջոցով Եվրոպան ծանոթացավ արաբական գիտության և համապատասխանաբար՝ արաբական լեզվի և արաբական գրերի հետ[7]։

Նուն Ուիլյամ Ջոնսը, նախկին դատավոր Բենգալիայում 1783-1794 թվականներին, եվրոպական գիտնականների համար բացահայտեղ դևանագարի գրի համակարգը, որը պատկանում էր «աբուգիդա» տիպին, որտեղ ամեն նշան համապատասխանում է «բաղաձայն + ձայնավոր» վանկի տիպին։

Սեփական բառային գրության համակարգը, որտեղ լեզվի ամեն վանկին համապատասխանում էր սեփական, առանձին նշան, հայտնի դարձավ Գ. Գրոտեֆենդի կողմից Հին պարսկերենի վերծանումից հետո[8]։

Հիերոգլիֆի մասին առաջին գիտելիքները եկել են Չինաստան և Ճապոնիա ճամփորդողների հաշվետվություններից, մասնավորապես ճիզվիտական միսսիոներների աշխատանքներում, որոնք ուսումնասիրում էին այդ երկրների լեզուները (օրինակ, Մատեո Րիչիի և Նիկոլյա Տրիգոյի 1615 թվականի «De Christina e«»xpeditione apud Sinas» աշխատությունը)։ Ամենավաղ չինական քերականություններից մեկը դա «Չինական լեզվի արվեստ»-ն է («Arte de la lengua mandarina»), որը գրվել է 1704 թվականին դոմինիկացի միսիոներ Ֆրանսիսկո Վարոյի կողմից իսպաներենով[9]։

Ժ.-Ֆ. Շամպոլիոնը, որը վերծանել է եգիպտական հիերոգլիֆները, կարողացավ առաջին անգամ տալ նաև այդ տեսակ նշանների համակարգերի դասակարգում, չկորցրած իր նշանակությունը մինչ օրս։ Այսպիսով, նա տարանջատում էր հիերոգլիֆներ՝ գտնվող հին եգիպտական հուշարձանների վրա, սուրբ նշաններ, որոնք ունեն միայն կրոնական գործառույթ, իդեոգրամաներ, որոնք արտահայտում են ընդհանուր հասկացություն և հնչյունաբանական նշաններ[8][10]։

Ամերիկայի բացահայտումը և յուրացումը բերեց գիտելիքներ առարկայական գրի և պատկերագրության մասին։

Այն ժամանակվա եվրոպական գիտնականների գիտելիքները հնդկացիական գրերի համակարգերի մասին խմբագրել

 
Փոստայի բաժանմունքի երկլեզու ցուցանակ, անգլերեն և չերոկի գրով:Այնպես ինչպես «Վայրենիների գրքում», տառերը, որոնք նման են լատինական տառերի, արտահայտված են «անհասկանալի նշաններով»

Հնդկացիական գրի առաջին համակարգերը, որոնք հայտնի դարձան Իսպանիայի Կենտրոնական և Հարավային Ամերիկաների նվաճումից հետո, դա մայայի և Ացտեկների հիերոգլիֆական գրերն էին[11]։

Մինչկոլումբյան Ամերիկայի գրերի համակարգերի խոր ուսումնասիրությունը սկսվեց 16-րդ դարում, գլխավորապես միսիոներների ուժերով[12]։

Բացի բուն հնկացիականից, 19-րդ դարի սկզբում լավ հայտնի էին եվրոպական այբուբենի հիման վրա հնդկացիական գիր ստեղծելու փորձերը։ Այդպիսով հնդկացի Սեկվոյան, որը չգիտեր ոչ կարդալ, ոչ գրել անգլերեն, կարողացավ ստեղծել չերոկների գիրը՝ գրի յուրահատուկ վանկային համակարգ չերոկի լեզվի համար[13], որը հիմա էլ է օգտագործվում։ Նշանների ձևը ստեղծված է լատինական այբուբենի ազդեցության տակ, սակայն նրանց արտասանությունները միմյանց հետ կապ չունեն։

Միկմակյան վանկային նշանները բերյոստայի վրա իր աշխատանքի մեջ հիշատակում է հենց Դոմենեն[14]։

1840-ական թվականներին Ջեյմս Էվանսը մշակեց գրի ևս մեկ վանկային համակարգ կրի լեզվի համար[15]։

Գոյություն ունեն նաև մի քանի կոդեքսներ, գրված հնդկացիների կողմից լատինական այբուբենի օգնությամբ, մասնավորապես Ուարոչիրի հայտնի ձեռագիր մատյանը[16]։

Աբբատ Էմանուել Դոմենե խմբագրել

Էմանուել-Անրի-Դյեդոնե Դոմենե (ֆր.՝ Emmanuel-Henri-Diedonné Domenech, 1826 թվականի նոյեմբերի 4 - 1903 կամ 1904 թվական[17]։ Ծնվել է Ֆրանսիայի Լեոն քաղաքում, սովորել է հոգևոր ճեմարանում, բայց, չավարտելով այն, 20 տարեկան հասակում ընտրում է միսիոներական գործունեությունը Տեխասում։

Մոտ երկու տարի (1846—1848) նա անցկացրեց Սենտ-Լուիսում, որտեղ նա ավարտեց իր կրթությունը, ուսումնասիրեց անգլերեն և գերմաներեն լեզուները և վերջապես, 1848 թվականին սկսեց իր միսիոներական ծառայությունը Կաստրովիլում, գերմանական գաղութարարների կողմից հիմնված քաղաքում, այնուհետև այնտեղից հետո տեղափոխվեց Բրաունսվիլ, արժանանալով Հարավային Տեխասի բնակիչների հարգանքին ու հեղինակությանը։

1850 թվականին նա ոչ երկար ժամանակով վերադարձավ Եվրոպա, հաջորդ երկու տարիները նա անցկացրեց Տեխասում, որտեղ իրականացրեց միսիոներական ծառայություն մինչև 1852 թվականը, երբ նրա առողջությունը վերջնականապես վատթարացավ, նա ստիպված էր վերադառնալ Ֆրանսիա, որտեղ ստացավ կանոնիկի տեղ Մոնպելյեում։

1861 թվականին նա մի անգամ էլ այցելեց ամերիկյան մայրցամաք որպես ողորմություն բաժանող Մակսիմիլիան կայսրի մարդ։ Վերջնականապես տեղավորվելով Ֆրանսիայում, նա իր կյանքի մնացած տարիները նվիրեց իր սրբազան գործառույթներին, ինչպես նաև ճանապարհորդությանը և գրականությանը[18]։

1882-1883 թվականներին նա վերջին անգամ այցելեց Ամերիկա։ Մահացել է 1903 թվականի վերջին կամ 1904 թվականի սկզբին, կաթվածահարությունից։ Թաղված է Լեոնում զինվորական պատիվներով[19]։

«Վայրենիների գիրք» հիերոգլիֆների վերծանում խմբագրել

Սկսելով աշխատանքը, Դոմենեն բաժանեց բոլոր պատկերները «հիերոգլիֆների» (այսինքն նկարներ), «եվրոպական թվերի» պատկերներ (կամ դրանց նման ինչ որ բան) և «երրորդ տեսակի», մասամբ կազմված եվրոպական տառերից ու անհայտ սիմվոլներից:Աբբատը ենթադրեց, որ այդ «երրորդ տիպը» իրենից ներկայացնում է վանկային գիր, սակայն ժամանակի սղության և ինֆորմացիայի պակասի պատճառով հրաժարվեց դրա մեկնաբանության փորձերից։

Կապված նրա հետ, որ «երրորդ տիպի» նշաններում հստակ կարդացվում էին Maria, Anna և Joannes անունները, Դոմենեն ենթադրեց, որ գործ ունի գաղությկան ժամանակաշրջանի գրության հետ, որը արվել է արդեն հյուսիսային ցեղերի քրիստոնեություն ընդունելուց հետո։ Այն փաստը, որ ձեռագիրը բերված էր Նոր Ֆրանսիայից, հանգեցրեց այն մտքին, որ նրա առաջ տեղի ալգոնկինական կամ իրոկեզական ցեղերի գիրն է։ Երրորդ տիպի մեձ նա նշեց «մի քանի հստակ կարդացվող անգլերեն և գերմաներեն ծագումով բառեր»։

Հիերոգլիֆները աբբատը բաժանել է 14 խմբի կամ, իր ասելով, «գլուխների»։

Գլխի համարը և կարճ բնութագիրը Էջերից մեկը Էջի վերծանումը ըստ Դոմենեի Գլխի վերծանումը (նույնպես նրանը)
Առաջին ոչ ամբողջական գլուխը, սկզբի մի քանի թերթերը բացակայում են էջ 1-12   Ոգին, որը օրհնում է նստած հնդկացիներին։ Սուրբ Անդրեյի խաչը խորհրդանշում է գլխամաշկ, առնանդամը՝ բերրիության նշան։ Առաջին էջը բացվում էր կենդանու նկարով և լատինական X թվով, որը հնդկացիների մոտ, ըստ աբբատի ուսումնասիրությունների, ուներ սովորական թվային նշանակություն։ Երրորդ նշանը վերծանման չի ենթարկվել, չորրորդը դիտվում է որպես 10, 1, 0 և կողքի ընկած 8-ի հավաք, որոնք Դոմենեն վերծանել է որպես ժամանակի նշան՝ «0 երկու գծերի միջև», համապատասխանող «օրվա կամ ժամանակի, երբ իրականանում էին ֆալլուսային ծիսակատարությունները, նկարված հաջորդ էջերում»։ Հաջորդ նշաններում աբբատը նկատել է պոզեր, իշխանության սիմվոլ ու երկնային կամարի պատկերում, և հնդկացու, մատքով ցույց տվող 4 ցեղակիցներից բաղկացած խումբը։ Դրանից հետո գալիս է ֆալլուսային տեսարան, և այդ ամենը, աբբատի կարծիքով, հարկ է հասկանալ որպես արևի մեծ ուժի, բերրիություն տվող երկնային աստվածության փառաբանում։ Առաջին մասում ևս մի քանի նկարներ, գտնվող ճղճղված չորրորդ էջում, վերծանվեցին որպես մեռյալ մարդ առանց գլխի, Սուրբ Անդրեյի խաչ, գլխամաշկ և արևային լուսապսակով կուռք։ Ճիպոտահարության մասը, Դոմենեյի կարծիքով, իրենից ներկայացնում էր ձեռնադրում, որտեղ շամանը ձեռքերում պահել է արծվի փետուր, տալով կրոնական ուժը հետևորդին, հետո գտնվեց սուրբ ծառի պատկերը և այլն. այլ բառերով, ըստ վերծանողի, առաջին մասը ամբողջությամբ նվիրված էր օրգիական ծիսակատարություններին, որոնք ունեին նպատակ ապահովել պտղաբերություն։
Երկրորդ գլուխը էջ 13-16, ընդ որում 14 և 15 էջերը մաքուր են մնացել, որը հարկ է համարել պատահականություն։   Ֆալլուսային սիմվոլով կամ գլխին իշխանության նշանով հնդկացի։ Քրիստոնեկանան մատուռ։ Ծառ, որը խորհրդանշում է անտառ, «կախարդական քար» և «կախարդական ոսկոր»։ Ըստ Դոմենեի, նվիրված է բնիկների քրիստոնեացման գործընթացին։ Այնտեղ, բացի հզորության ֆալլուսային սիմվոլից, գտնվել է քրիստոնեական մատուռի պատկեր, ծառ (խորհրդանշող անտառ կամ թավուտ, ինչպես ընդունված է պատկերել հնկդկացիական ձեռագրերում), ինչպես նաև «կախարդական քար» և «կախարդական ոսկոր»։ Խաչով ջնջված շրջանի պատկերում, աբբատին հաջողվել է ճանաչել միսիոների սիմվոլը, որը ուսուցանում էր կաթոլիկություն ընդունած հնդկացիներին։ Հենց ինքը սիմվոլը, ըստ նրա, պետք է խորհրդանշեր հյուր։
Երրորդ գլուխը էջ 17-27:   Մեծ մոգ կամ ոգի, ընդ որում երկու գլխով՝ կրկնապատկված մոգական հզորության խորհրդանիշ ինչպես իրական այնպես էլ հանդերձյալ աշխարհում։ Պառկած կերպարանքը պատկերում է մեռյալի կամ մարդու, որը կախարդանքի օգնությամբ զրկվել է հեքիմի կարողություններից։ Պատկերում է հնդկացի հեքիմներին (medicine men), զարդարված փետուրներով, բժշկական պարկեր՝ իրենց մասնագիտության պարտադիր իր, և բժշկական քողտիկ։ Այստեղ գտնվում են նաև զույգեր, որոնք գծերով միացված գլուխներով և աչքերով, որը ըստ հնդկացիական սիմվոլիկայի պետք է նշանակեր «հայացքների և մտքերի միասնություն»։ Ճիպոտահարության հերթական մասը այս անգամ ներկայացնում է ինչպես է շամանը հիվանդին բուժում նրա մեջից հանելով ներքին «ոգին»։
Չորրորդ գլուխը էջ 28-40.   Առաջնորդը, պսակված պոզերով՝ հզորության սիմվոլով։ Ներքևում երկու առաջնորդներ լուսնի և գիշերվա սիմվոլներով, ձեռքերում կիսաշրջաններ։ Հետազոտողին պակուղու առաջ կանգնեցրեց։ Այն, հիմնականում նույնպես նվիրված էր ֆալլուսային բովանդակությամբ բաց տեսարաններին, սակայն այստեղ գտնվեց խորհրդավոր նշան, հիշեցնող մկրատ, և նրա վերևում մարդկային կերպարանք։ Ելնելով նրանից, որ հնդկացիները չէին օգտվում մկրատից, աբբատը ենթադրեց, որ նրա առաջ պատկերված է տոտեմ։ Այստեղ գտնվեց նաև մարդ սկավառակը ձեռքերում, որը հասկացվեց ինչպես լեւսին կամ գիշեր, և հերթական պոզավոր առաջնորդ։
Հինգերորդ գլուխը  էջ 41-48, շատ փչացած է։   Սյունին ամրացված գերի, և նրա կողքով քայլող ոգի ձմեռային ոտնամաններով, երկինք «լսող» առաջնորդ և հնդկացի երեխաներ։ Սկսվում է պատռված 41-րդ էջով։ Այստեղ պատկերված է ահռելի ականջներով առաջնորդ (այսինքն «լսող») և մարդ, քայլող ձմեռային ոտնամաններով սյունին ամրացված գերու շուրջ։ Ձմեռային ոտնամանները, աբբատի կարծիքով, պետք է նշանակեին, որ մեր առջև սովորական մարդ չէ այլ ոգի է։ 47 էջին գտնվել է «Anna» անունը, որը աբբատը հարկավոր համարեց հասկանալ ուղիղ իմաստով։
Վեցերորդ գլուխ էջ 49-60:   Երկու առաջնորդներ շղթայով միացված գլուխներով, որպես իրենց մտքերի միասնության և դաշինքի կնքման նշան։ Լուսինը (ջնջված շրջանը), որպես գիշերվա, կախարդանքի և մոգական դաշինքների կնքման ժամանակի սիմվոլ։ Տոտեմ, որը նման է ձիու կամ էշի, հնարավոր է պատկերում է կայտառություն։ Կրում է հանգստացող առաջնորդի պատկերը (քանի որ նրա տոտեմը ուղիղ է կանգնած և շրջված չէ ինչպես մեռյալնեի մոտ), վեց երեխաների կերպարանք (երեք տղա և երեք աղջիկ), ծառի մոտ զենքով վորսորդ (այսինքն անտառում) և մի քանի միացված օղակներ, որոնց նշանակությունըաբբատը չկարողացավ գտնել (ինչպես հնարավոր տարբերակ ենթադրվում էին «ամպեր», «դաշինք» կամ «առատություն»)։
Յոթեթորդ գլուխ էջ 61-86:   Երեխան գերեզմանում, որպես Սուրբ ծննդյան կամ Սրբազան դագաղի խորհրդանիշ։ Կազմված էր նկարներից, հետազոտողի կարծիքով, պատկերող մարտ, կենդանական տոտեմներ, ընդ որում նրանցից մեկը իր տեսքով հիշեցնում է ձիու կամ էշի, կարող էր իսկապես նշանակել կայտառություն։ Այստեղ որսորդական ծիսակատարությունների հետ մեկտեղ, հայտնվել է նաև երեխայի նկարը գերեզմանում և եչկու կողմերից կանգնած են երկու քուրմ, որը աբբատը շտապեց ներկայացնել որպես Սուրբ ծննդյան կամ, հակառակը, Սրբազան դագաղի պատկերում։ Առաջինը ընդ որում հաստատվում էր հաջորդ էջի գրածով՝ «Մարիամ»։ Մի խոսքով աբբատը ցուցաբերեց զգուշություն, և հրաժարվեց ինչ որ եզրակացություններ անելուց մինչ ավելի խորը ուսումնասիրություն։
Ութերորդ գլուխ էջ 87-93: Ամենակարճը   Եվրոպացիների կամ հարավային ցեղերի դեսպանները, ուղարկված բանակցությունների համար։ Լայն գծերը, նման պոչերի, կերպարանքներից դեպի աջ, ամենայն հավանականությամբ, խորհրդանշում են բժշկական պարկեր՝ հեքիմի անբաժան պարագա։ Կարճ ութերորդ մասը 87-93 էջէր պատկերում էր քառակուսի սանրվածքով մարդկանց, հնարավոր է եվրոպացիների կամ հարավցիների, որոնք եկել են բանակցությունների։
Իններորդ գլուխ էջ 94-109:   Եգիպտացորենի կամ բրնձի դաշտ, աշխատող հնդկացիներ։ Պատկերում էր բրնձի կամ եգիպտացորենի դաշտ, թռչնի գլխով մարդ (որը պետք է խորհրդանշեր ավերածությունների հզոր ոգի) և որսորդական տեսարան։ Մի քանի էջեր բացակայում էին։
Տասերորդ գլուխ էջ 109-116:   Հնդկացիները պատերազմի ճանապարհին։ Մասամբ նվիրված էր պատմական դեպքերին, մասամբ՝ կրոնին։ Այստեղ նորից գտնվեց վահանով և խաչով վրանի պատկեր, որը պետք է պաշտպաներ զինվորներին սպիտակ բնակիչների պատրոններից։
Տասնմեկերորդ գլուխ էջ 117-140:   Երկու ցեղերի վերաբնակեցումը Արևելքից Արևմուտք տեղանք, որը հարուստ է անտառներով և բուժիչ բույսերով։ Վերևում նշված է քանի «լուսին» է տևել ճանապարհորդությունը։ Աբբատի կարծիքով, նկարագրում էր գյուղը, նրա բնակիչներին (ընդ որում թվեր հիշեցնող նշանները հասկացվել էին որպես բնակիչների թիվ), հավաքված բերքը, երկու ցեղերի պատերազմը, որտեղ նշված է մահացածների և վիրավորների թիվը, «կրակե ջրի» տակառը և մի կապ մորթի, ամենայն հավանականությամբ փոխանակման համար, ինչ որ որսորդների կամ զինվորների խումբ և վերաբնակեցումը։ Դրան հաջորդում է մարտը և, վեջապես, հաղթող առաջնորդի և նրա ցեղի տոնախմբությունը։
Տասներկուերորդ գլուխ էջ 141-173:   Թվերով կամ խորհրդանշական պատկերներով զարդատախտակ, երրոպացիներ գլխներին իշխանության խորհրդանիշներով։ Պատկերում էր նավեր, եկած Արևելքից, շղթաներով միացված մարդկանց, նորից հնդկացի հեքիմի, Հիսուսի մոնոգրամը և նրա վերևում խաչ, նորից Մարիամ անունը, զարդատախտակներ, որոնք հիշեցնում էին եգիպտական զարդատախտակներ, նկար, որը պատմում է մեղսագործության մասին, իշխանության նշաններով եվրոպացիների, միստիկ տեսարաններ, կապված ձեռնադրման արարողակարգի հետ, մարտ, երկու պայքարող ցեղերի հաշտություն, կնքման տեսարան և այլն։
Տասներեքերորդ գլուխ էջ 174-209.   Աստծո կերպարանք, նապաստակի ականջներով մարդ։ Հասկանալու համար բավականին բարդ էր։ Պատկերում է թռչունով հեքիմի և երկնային աստվածության աղոթքների տեսարանը։ Դրան հաջորդում է օղակի պատկերումը, կազմված կետերից և նրանց վերևում խաչ, որը կարելի է վերծանել որպես կաթոլիկական վարդարանի պատկերում, գլխամաշկեր, սպիտակների բնակեցումը և նապաստակի ականջներով մարդ։
Տասնչորսերորդ գլուխ էջ 210-228.   Կրոնական տեսարան։ Պատկերում էր, ամենայն հավանականությամբ, միսիոներներին, եպիսկոպոսական խույր խաչով, եկեղեցի և աղոթողներին։

Ինչպես նշում է Դոմենեն, պատկերների մեծամասնությունը հատուկ է միմիայն այս ձեռագիր մատյանին, որով էլ պայմանավորված է նրա արժեքը։ Աբբատը գիտեր նաև, որ իր աշխատանքը վերջնական չէ, և հետագայում պետք է ճշգրտումներ կատարվեն և լրացվեն։

Այդպիսով, Դոմենեն եզրակացրեց, որ տետրակի պարունակութան հիմքում ընկած են կենցաղի, ցեղերի վերաբնակեցման, նրանց տարածքում սպիտակամորթների հայտնվելու և քրիստոնեություն ընդունելու մասին պատմություններ։ Ձեռագիրը վկայում է նաև կարմրամորթների մոտ ֆալլուսային պաշտամունքի անվիճելի գոյության մասին։

Մերկացում խմբագրել

Դոմենեի աշխատանքը սկզբից գնահատվեց ոչ այնքան բարձր, առաջարկվեց հրավիրել աբբատին մասնակցելու ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի մրցույթում[20]։ Սակայն, շտապելով և ցանկանալով ամեն գնով առաջ անցնել ամերիկացիներից, կայսերական պալատի նախարարին առաջարկվեց հրատարակել Դոմենեի գործը։ Տեքստը նկարազարդվեց «Վայրենիների գրքի» բովանդակությունը բավականին ամբողջական ներկայացնող նկարներով, և համեմատական անցկացնելու համար տրված են իսկական հնկացիական պատկերներ, որոնք ավելի շուտ էին հայտնի։ Գիրքը հրատարակվեց երկար վերնագրով՝ «Manuscrit pictographique Américain précédé d’une Notice sur l’Ideographie des Peaux-Rouges par l’Abbé Em. Domenech, Membre de la Societé Géographique de Paris etc. Ouvrage publié sous les auspices de M. le Ministre d’État et de la Maison l’Empereur» («Ամերիկայի նկարազարդված նկարագրությունը, առաջին անգամ ուղեկցվող գրառումներով, որոնք վերաբերում են կարմրամաշկների պատկերագրություններին, գրված աբբատ Էմ. Դոմենեի՝ Փարիզի աշխարագրական ընկերության անդամի կողմից։ Ստեղծագործությունը հրատարակված է կայսերական պալատի նախարարի և Պետական նախարարի հետ համաձայնեցված», Փարիզ 1860 թվական)։

Սակայն շուտով խառնվում է քաղաքականությունը։ Սկանդալային մերկացման պատճառ է դառնում կոմս Վալեվսկիի՝ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի խոսքը, որը Փարիզի գեղարվեստական ցուցահանդեսի ժամանակ կոչեց Ֆրանսիան բոլոր ժողովուրդների ուսուցիչ։

Գերմանիան վրդովված էր այդ տեսակ արտահայտությունով և հաջորդ տարում՝ 1861 թվականին, դրեզդենյան գրագիր Ի. Պետցոլդը հրատարակեց 16 էջանոց բրոշյուր հետևյալ վերնագրով. «„Das Buch der Wilden“ im Lichte franzosischer Civilisation» («Վայրենիների գիրքը» ֆրանսիական քաղաքակրթության ներքո)։ Մերկացումը սկանդալային էր։ Պարզվեց, որ «երրորդ տեսակի» նշանները, որոնք ըստ աբբատի վանկային համակարգեր էին, ընդամենը գերմանական գոթական տառատեսակ են, և շատ դեպքերում բացատրում են պատկերի բացատրությունը։ Այդպիսով այն նշանի տակ, որը Դոմենեն ընդունել էր որպես կայծակ, գրված էր Wurst, այսինքն՝ «երշիկ», որը, չնայած, գրված էր սխալ ուղղագրությամբ՝ Wurszd[21]: Բացի դրանից տետրակը լիքն էր գերմանական բառերով՝ ich will-ես ուզում եմ, Grund-արահետ, Hass-ատելությու, nicht wohl-լավ չի, unschuldig-անմեղ, schaedlich-վնասակար, bei Gott-աստվածային և այլն։ Այն պատճառով, որ աբբատը ծանոթ չէր գոթական տառաձևին, վատ գիտեր գերմաներեն և ի սկզբանե ենթադրել էր, որ իր առջև հնդկացիական ձեռագիր է, առանց հաշվի առնելու ուրիշ տարբերակներ, ինչպես նաև հրատարակության շտապողականության պատճառով, հետազոտողը և նրա աշխատանքը դարձան ծիծաղի առարկա։ Գերմանացի հեղինակը չխղճաց Դոմենեին[22]։

  Մտրակ թափահարող կերպարը հնդկացի շաման չէ, այլ աշակերտին պատժող ուսուցիչ։ Տարօրինակ ձևի նշանը կայծակի և աստվածային պատժի խորհրդանիշ չէ, այլ հասարակ երշիկ է։ Վեցաչքանի մարդը հնդկացիների իմաստուն և անվախ առաջնորդ չէ, այլ մանակական հարուստ երևակայության պտուղ է։ Դա երեք գլխավոր շամանները չեն, որոնք մոտեցնում են իրենց բերանին ծիսական առարկա, այլ երեք երեխա են, որոնք փքաբլիթ են ուտում։ Ամպերի աստվածը, կրակի ոգին և մնացած անդրշիրիմյան անձիք իրենց գոյության համար պարտական են հնարքին, որոնք օգտագործում են երեխաները նկարելու ընթացքում. կետ, կետ, երկու շրջանակ... Իսկ ինչ վերաբերում է ֆալլուսային պաշտամունքներին, այդպիսի հասարակ անամոթություններ աբբատը մեծ քանակությամբ կարող է տեսնել Փարիզում՝ լկստված տղաները այդպիսի նկարներ անում են շատ առարկաների վրա։  

Իրը, որը աբբատը ընդունել էր որպես «կրակե ջրի» տակառ, սովորական փեթակ էր, քանի որ նրա կողքին գրված է գերմանական Honig «այսինքն՝ մեղր» բառը[21]:Վեջնական վճիռը ուներ հետևյալ տեսքը. Վայրենիների գիրքը իրականում իրենից ներկայացնում է գերմանացի տղայի աշակերտական տետրակ, որը ձանձրույթից այն ամբողջությամբ գրոտել է։ Պետցոլդին հետ համաձայնվեցին Vossische Zeitung և աուգսբուրգսյան թերթերը, որոնք վերծանողին ծաղրանքի ենթարկեցին[23]։

Դոմենեն փորձեց պաշտպանվել, նույն թվականին հրատարակելով ««Վայրենիների գրքի» մասին ճշմարտությունը։ Նվիրվում է անգլիացի, գերմանացի և բելգիացի հետազոտողներին», բայց ոչ ոք նրան չէր լսում։ Պետցոլդի գիրքը թարգմանեցին ֆրանսերեն, որից հետո աբբատը և նրան օգնող պալատի նախարարը ծիծաղի առարկա դարձան։ «Վայրենիների գրքի» պատմությանը վերջակերտ դրվեց։

«Վայրենիների գրքի» բովանդակության և իրական հեղինակի մասին այլ կարծիքներ խմբագրել

Ժամանակի ընթացքում, հրատարակությունից և «յուրօրինակ հնդկացիական ձեռագրի» մերկացումից հետո, հայտնվեցին այլ կարծիքներ նրա բովանդակության և հնարավոր հեղինակի մասին։ Այսպիսով, հիմա էլ կան մարդիկ, որոնք հնարավոր են համարում Վայրենիների գրքի իրական լինելը և նրա արժեքը հնդկացիների մշակույթը ուսումնասիրելու գործում[24]։

Եևս մեկ ենթադրություն կայանում է նրանում, որ հեղինակը եղել է մի հնդկացի, որը սովորել է գերմաներեն[25]։

Ենթադրվում է նաև, որ Վայրենիների գիրքը երբեք գոյություն չի ունեցել մինչ Էմանուել Դոմենեն, որը հենց ինքն է ստեղծել այն առեղծված ստեղծելու համար, կամ նրա իրական հեղինակը եղել է Խուան Տորկվեմադան՝ ֆրանցիսկյան վանական, 16-րդ դարի միսիոներ Մեքսիկայում։ Ենթադրվում է նաև, որ Դոմենեն չի ունեցել ոչ մի ընդհանուր բան Վայրենիների գրքի հետ, բայց նրա անունը ավելացվել է ձեռագրի շապիկին անհայտ կատակասերի կողմից[26]։

Գրականություն խմբագրել

  • Иштван Рат-Вег. История человеческой глупости / Пер. с венг. Е. Д. Калитенко и Ю. М. Рогова. — Дубна: Издательский центр Феникс+, 1996. — 288 с. — ISBN 5-87905-021-1.
  • Emmanuel Domenech. Manuscrit pictographique américain: précédé d’une notice sur l’idéographie des Peaux-Rouges. — Paris: Gide, 1860. — 119 p.
  • J. Petzholdt. «Das Buch der Wilden» im Lichte französischer Civilisation. — Dresden: G. Schönfeld’s Buchhandlung, 1861. — 16 p.
  • Emmanuel Domenech. La veríté sur le Livre des sauvages. — Paris: E. Dentu, 1861. — 54 p.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Antoine-René de Voyer d'Argenson de Paulmy (1722—1787)» (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 30 декабря 2009-ին.
  2. William J. Poser, Lyle Campbell. Indo-European Practice and Historical Methology. — № 28.
  3. Сусов И. П. 7 // История языкознания. — «Восток — Запад», 2006. — 293 с.
  4. Степанов Ю. С. 2 // Семиотика. — Академический проект, 2001. — 702 с. — ISBN 5-8291-0104-1, 5-88687-096-2
  5. «Матрес лекционис». Большая советская энциклопедия (цитаты) (ռուսերեն). Վերցված է 30 декабря 2009-ին.
  6. XXI/2 // History of Universities. — Oxford University Press, 2006. — P. 159. — 249 p. — ISBN 0-19-920685-6
  7. «Средневековое образование: Университеты» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 11-ին.
  8. 8,0 8,1 Керам К. В. 3 // Боги, гробницы, ученые. — КЭМ, 1993. — 368 с. — ISBN 5-85694-018-0
  9. Полевой Н. А. «Хань-вынь-ци Мын. Китайская Грамматика, сочинённая монахом Иакинфом» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 30 декабря 2009-ին.
  10. Jean-François Champollion. «Lettre à M. Dacier relative à l'alphabet des hiéroglyphes phonétiques» (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 30 декабря 2009-ին.
  11. «Инки изобрели двоичный код за 500 лет до компьютера». Lenta.ru. 23.06.2003. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 30-ին.
  12. Климов Г. А. Индейские языки // Лингвистический энциклопедический словарь. —М., 1990. — С. 176—177.
  13. Родионов В. (Кентукки). Индейский просветитель // Чайка. — № 15 (146).
  14. Schmidt, David Lorenzo. Écriture sacrée de Nouvelle France: Les hiérogliphes micmacs et transformation cosmologique.
  15. «Rossville, 1840». Tyro Typeworks (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 30 декабря 2009-ին.
  16. Frank Salomon, Jorge Urioste, Francisco de Ávila. The Huarochirí manuscript: a testament of ancient and Colonial Andean religion. — University of Texas Press, 1991. — 273 p. — ISBN 0292730535, 9780292730533
  17. Léon Léjeal. Nécrologie. Emmanuel Domenech. — 1905.
  18. Emmanuel-Henri-Dieudonne Domenech // Catholic Encyclopedia. — Rep Rev edition, 1990. — P. 176—177. — ISBN 0840731752.
  19. Domenech, Emmanuel-Henri-Diedonné // Handbook of Texas Online.
  20. «El papelón más grande en la historia de la ciencia» (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 30 декабря 2009-ին.
  21. 21,0 21,1 «The Pictographs of Emmanuel Domenech» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 30 декабря 2009-ին.
  22. Иштван Рат-Вег. История человеческой глупости.
  23. «Indiens — abbé Emmanuel Domenech» (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 30 декабря 2009-ին.
  24. «Journal d'un missionnaire au Texas» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 30 декабря 2009-ին.
  25. «America: Books since 1600» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 15 января 2009-ին.
  26. «The pictographs of Abbe Emmanuel Domenech» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 30 декабря 2009-ին.

Արտաքին հղումներ խմբագրել