Վաղինակ Շահումյան
Վաղինակ (Արտեմի) Հարությունի Շահումյան (հունվարի 1, 1899, Դիլիջան, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 15, 1966, Կոստրոմա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային անասնաբույծ-սելեկցիոներ։ ՌՍՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1955), գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1949), պրոֆեսոր (1950)։
Վաղինակ Շահումյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 1, 1899 Դիլիջան, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | սեպտեմբերի 15, 1966 (67 տարեկան) Կոստրոմա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | անասնաբույծ և ընտրասերիչ |
Հաստատություն(ներ) | Կոստրոմայի պետական գյուղատնտեսական ակադեմիա |
Գործունեության ոլորտ | կենդանաբուծություն |
Ալմա մատեր | Մոսկվայի Կ. Ա. Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա (1929) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1949) |
Հայտնի աշակերտներ | Q120265522? |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Վահրամ Շահումյանի և Գրիգոր Շահումյանի եղբայրը։
Կենսագրություն խմբագրել
1929 թ. ավարտել է Կ. Ա. Տիմիրյազևի անվան Մոսկվայի գյուղատնտեսական ակադեմիան։ 1949-1950 թթ. եղել է Կոստրոմայի «Կարավաևո» գյուղատնտեսական ինստիտուտի տնօրեն, 1950-1966 թթ.՝ նույնի գյուղատնտեսական կենդանիների բուծման և գենետիկայի ամբիոնի վարիչ։ Դիտարկվող աշխատանքները վերաբերում են գյուղատնտեսական կենդանիների սելեկցիայի, խոշոր եղջերավոր կենդանիների բուծման և այլ հարցերին։ Շահումյանը Կոստրոմայի տավարի ցեղի հեղինակներից է[1][2]։ ԽՄԿԿ անդամ 1921 թվականից։
Պարգևներ խմբագրել
- ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ, 1962
- Ստալինյան մրցանակի դափնեկիր
- Լենինի շքանշան
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
- «Պատվո նշան» շքանշան
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Энциклопедия «Памятники истории и культуры Костромы»». enckostr.ru (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ «pavel-fedorov.sitecity.ru». www.pavel-fedorov.sitecity.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 5-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 435)։ |