Վաղարշակ Շահխաթունյան

հայ դերասան

Վաղարշակ Արշավիրի Շահխաթունյան (հունիսի 25, 1843(1843-06-25), Ալեքսանդրապոլ, Վրացա-Իմերեթական նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 20, 1892(1892-12-20), Գանձակ, Ռուսական կայսրություն, թաղված է Երևանում), հայ դերասան, թատերական գործիչ։

Վաղարշակ Շահխաթունյան
Ծնվել էհունիսի 25, 1843(1843-06-25)
ԾննդավայրԱլեքսանդրապոլ, Վրացա-Իմերեթական նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 20, 1892(1892-12-20) (49 տարեկան)
Մահվան վայրԳանձակ, Ռուսական կայսրություն
ԳերեզմանԵրևան
ԿրթությունԼազարյան ճեմարան
Մասնագիտությունդերասան
Երեխա(ներ)Արշավիր Շահխաթունի

Դերասան Արշավիր Շահխաթունու հայրն է։

Կենսագրություն խմբագրել

Վաղարշակ Շահխաթունյանն ավարտել է Մոսկվայի Լազարյան ճեմարանը։ 1858 թվականին մասնակցել է Լազարյան ճեմարանի թատրոնի, 1862 թվականին՝ Թիֆլիսի հայկական առաջին մշտական թատերախմբի, 1868 թվականին՝ Երևանի թատերական ընկերության ստեղծմանը, կազմակերպել է Վաղարշապատի թատրոնը։ 1865-1867 թվականներին Ալեքսանդրապոլում ղեկավարել է իր հիմնադրած (Ս. Մելիք-Հայկազյանի հետ) թատերախումբը[1][2][3]։

Դերեր խմբագրել

  • Արշակ Բ՝ Գալֆայանի «Արշակ Բ»
  • Սամել, Արտաշես՝ Հեքիմյանի «Սամել», «Արտաշես և Սաթենիկ»
  • Դարաչիչագյան՝ Փուղինյանի «Դալալ Ղաղո»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Վաղարշակ Շահխաթունյանի կենսագրությունը AV Production կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.
  2. Театральная энциклопедия. Том 5/Глав. ред. П. А. Марков - М.: Советская энциклопедия, 1967. - 1136 стб. с илл., 8 л. илл.
  3. Шахатунян Вагаршак