Վաղարշակ Մանուկյան

հայ մանկավարժ

Վաղարշակ Նազարի Մանուկյան (1915, Համամլու, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - անհայտ), հայ մանկավարժ։ Հայրենական պատերազմի մասնակից։

Վաղարշակ Մանուկյան
Ծնվել է1915
ԾննդավայրՀամամլու, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
«Կովկասի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «Աշխատանքի վետերան» մեդալ և Խիզախության համար մեդալ

Կենսագրություն խմբագրել

Վաղարշակ Մանուկյանը ծնվել է 1915 թվականին, Սպիտակ քաղաքում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ 1939 թվականին ուսուցիչ է աշխատել դպրոցում, միաժամանակ սովորել Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտում[1]։

1941 թվականի սեպտեմբերին զորակոչվել է բանակ, ծառայել է 256-րդ հրետանային գնդում, որի կազմում էլ մասնակցել է Տուապսեի, Լաբինսկու, Ուստ-Լաբինսկայա, Կրիմսկայա և Կրասնոդարի ազատագրման կռիվներին։ 1943 թվականի մայիսի 1-ին Կրիմսկայա ստանիցայի ազատագրման համար մղվող մարտում Մանուկյանը ծանր վիրավորվել է, երեք անգամ վիրահատվելուց հետո նրան նշանակել են մարտկոցի քաղղեկի օգնական, նշանառու, ջոկի հրամանատար։ Կրասնոդարի մատույցներում մղված կռիվների ժամանակ Մանուկյանն իր հրանոթով ոչնչացրել է գերմանական տանկերից, որի համար արժանացել է «Խիզախության համար» մեդալի[1]։

Զորացրվելուց հետո Մանուկյանը շարունակել է իր մանկավարժական գործունեությունը։ Մանկավարժական աշխատանքի 44 տարիներից Մանուկյանը 25 տարի եղել է դպրոցի տնօրեն կամ ուսմասվար Սպիտակի շրջանի դպրոցներում։ Իր ծառայությունների համար արժանացել է «Խիզախության համար», «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար», «Կովկասի պաշտպանության համար», «Աշխատանքի վետերան» և այլ մեդալների[1]։

Պարգևներ խմբագրել

  • «Խիզախության համար» մեդալ
  • «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
  • «Կովկասի պաշտպանության համար» մեդալ
  • «Աշխատանքի վետերան» մեդալ

Ծանոթագրություններ խմբագրել