Վիքիպեդիայում կան հոդվածներ Պողոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վահրամ Սերգեյի Պողոսյան (հուլիսի 6, 1965(1965-07-06), Ստեփանակերտ, ԼՂԻՄ, ԽՍՀՄ - հունվարի 10, 1994(1994-01-10), Հորադիզ (գյուղ), Հադրութի շրջան, Արցախ), հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից[1]։

Վահրամ Պողոսյան
Ծնվել էհուլիսի 6, 1965(1965-07-06)
ԾննդավայրՍտեփանակերտ, ԼՂԻՄ, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 10, 1994(1994-01-10) (28 տարեկան)
Մահվան վայրՀորադիզ (գյուղ), Հադրութի շրջան, Արցախ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1965 թվականի հուլիսի 16-ին Ստեփանակերտ քաղաքում։ Ավարտել է թիվ 8 միջնակարգ դպրոցը, Երևանի պետական համալսարանի ֆիզկուլտուրայի ֆակուլտետը, աշխատել Ստեփանակերտի սպորտկոմիտեում՝ որպես մարզիչ, սպորտի վարպետ էր։

1988 թվականից Արցախյան շարժման ակտիվ մասնակից էր։ Կամավորագրվել է ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերում, մասնակցել է բազմաթիվ մարտերի։ Այնուհետև ծառայել է թիվ 1 վաշտի առաջին դասակում, շարքայինից հասել մինչև ավագ լեյտենանտի կոչման։ 1993 թվականից Հադրութի գնդում գումարտակի հրամանատարի տեղակալ էր։ Աշխատել է ԼՂՀ Ազգային Անվտանգության վարչությունում։

Զոհվել է 1994 թվականի հունվարի 10-ին, Հորադիզում։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիության համար», «Մարտական ծառայություն» և «Շուշիի ազատագրման համար» մեդալներով։ Ամուսնացած էր, ունի երկու տղա։ Հանգչում է Ստեփանակերտի գերեզմանատանը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել