Վահրամ Պետրոսյան

դաշնակահար

Վահրամ Պետրոսյան (հուլիսի 21, 1979(1979-07-21), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դաշնակահար, երգահան[1][2]։

Վահրամ Պետրոսյան
Ծնվել էհուլիսի 21, 1979(1979-07-21) (44 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՂազարոս Սարյանի անվան արվեստի դպրոց, Հայկական պետական մանկավարժական համալսարան և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Մասնագիտությունդաշնակահար
ԱմուսինԼիլիթ Հովհաննիսյան

Կենսագրություն խմբագրել

Վահրամ Պետրոսյանը ծնվել է 1979 թվականի հուլիսի 21-ին, Երևանում[3]։ 2011 թվականի հունիսի 29-ին ամուսնացել է երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի հետ[4][5]։

Սովորել է Երևանի թիվ 1 արվեստի դպրոցի կիթառի և դաշնամուրի բաժիններում, որն ավարտել է 1995 թվականին[6]։ 1995-2000 թվականներին ուսումը շարունակել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստի բաժնում՝ երգչախմբի դիրիժորի և մանկավարժի մասնագիտությամբ։ 2006 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժինը, 2009 թվականին՝ նույն հաստատության ասպիրանտուրան՝ որպես դաշնակահար[7]։

Մոտ 150 երգերի, մյուզիքլների, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ է։

2008 թվականին Ռազմիկ Ամյանը Վահրամ Պետրոսյանի «Դու իմն ես լինելու» երգով «5 աստղ» միջազգային մրցույթում արժանացել է 1-ին մրցանակի, իսկ «Մամա» երգով Վլադիմիր Արզումանյանը 2010 թվականին «Մանկական Եվրատեսիլ» միջազգային մրցույթում՝ 1-ին մրցանակին։

2009 թվականին գրել է «Կյանքի գինը», 2010 թվականին՝ «Վերադարձ», 2012 թվականին՝ «Մեղավորները» հեռուստասերիալների երաժշտությունները։

Վահրամ Պետրոսյանի երգերը կատարել են նաև արտասահմանյան երգիչները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. LLC, Helix Consulting. «Հայազն երիտասարդներին բարկացրել է Վահրամ Պետրոսյանը. Նրանք ԱԱԾ-ին խնդրել են զբաղվել նրանով». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 22-ին.
  2. «Կոմպոզիտոր Վահրամ Պետրոսյանը իր էության մեջ ադրբեջանական երաժշտություն է հայտնաբ». news.am. Վերցված է 2021 թ․ հուլիսի 22-ին.
  3. «AV Production - Վահրամ Պետրոսյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 22-ին.
  4. «AV Production - Լիլիթ Հովհաննիսյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 22-ին.
  5. «Ամուսնությունից 10 տարի անց Լիլիթ Հովհաննիսյանն ու Վահրամ Պետրոսյանը սպասում են իրենց առաջնեկին». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 22-ին.
  6. «Վահրամ Պետրոսյան». armproxy (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 22-ին.
  7. ՄԱՄՈՒԼ․ամ (2013 թ․ մայիսի 25). «Վահրամ Պետրոսյան». mamul.am. Վերցված է 2021 թ․ հուլիսի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել