Վիքիպեդիայում կան հոդվածներ Շահինյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վահրամ Գագիկի Շահինյան (ծնվ. 19 սեպտեմբերի 1958 թ., Գյումրի), հայ իրավաբան, ՀՀ պետական գործիչ, ՀՀ վաստակավոր իրավաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, Արդարադատության գեներալ-լեյտենանտ[1]։

Վահրամ Շահինյան
Ծնվել էսեպտեմբերի 19, 1958
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Լենինական (այժմ՝ Գյումրի), ՀԽՍՀ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ
Մասնագիտությունիրավաբան
Պարգևներ և
մրցանակներ

Ծնվել է ծառայողի ընտանիքում։

Կրթություն խմբագրել

  • 1981 թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։
  • 1981-1984 թթ. սովորել և ավարտել է ԽՍՀՄ դատախազության հանցավորության պատճառների ուսումնասիրության և կանխման միջոցառումների մշակման համամիութենական ինստիտուտի /ք.Մոսկվա/ ասպիրանտուրան՝ պաշտպանելով «Ապացույցների գնահատումը առաջին ատյանի դատարանի կողմից քրեական գործերը նորից լսելու ժամանակ» թեմայով գիտական ատենախոսությունը։

Աշխատանքային գործունեությունը խմբագրել

  • 1985-1986 թթ. - Մարալիկի բամբակամանվածքային ֆաբրիկայի ավագ իրավախորհրդատու, ապա իրավաբանական բաժնի պետ։
  • 1986-1989 թթ. - ՀԽՍՀ Արդարադատության մինիստրության կադրերի բաժնի ավագ խորհրդատու։
  • 1989-1989 թ. հոկտեմբեր - ՀԽՍՀ դատախազության ազգամիջյան հարաբերություններում օրենսդրության կատարման նկատմամբ հսկողության բաժնի դատախազ։
  • 1989-1991 թթ. - ՀԽՍՀ դատախազության ներքին գործերում նախաքննության և հետաքննության նկատմամբ հսկողության բաժնի դատախազ, ապա՝ քննչական վարչության դատախազ։
  • 1991-1999 թթ. - Երևան քաղաքի Մյասնիկյանի շրջանի դատախազ։
  • 1995-1998 թթ. - ՀՀ արդարադատության խորհրդի անդամ։
  • 1999-2004 թթ. - Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատախազ։
  • 2004 թ. ՀՀ գլխավոր դատախազի հրամանով նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազին կից գիտամեթոդական խորհրդի անդամ։
  • 2004-2007 թթ. - Արմավիրի մարզի դատախազ։
  • 2007-2013 թթ. - ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ։
  • 2013 թ. մայիսի 3-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ և պաշտոնավարել մինչև 2018 թ. հունիսի 8-ը[2]։

Պարգևներ և կոչումներ խմբագրել

  • ՀՀ Նախագահի՝ 2000 թ. դեկտեմբերի 15-ի թիվ ՆՀ-744 հրամանագրով շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան։
  • 2014 թ. հունիսից հատուկ քննչական ծառայության ծառայողներին շնորհվող դասային աստիճանները կոչումներով փոխարինելու կապակցությամբ ստացել է արդարադատության գեներալ-մայորի կոչում։
  • 2014 թ. սեպտեմբերի 19-ին ՀՀ Նախագահի թիվ ՆՀ-481 հրամանագրով շնորհվել է արդարադատության գեներալ-լեյտենանտի կոչում[3]։
  • իրավաբանական գիտությունների թեկնածու,
  • ՀՀ ոստիկանության պետի 2004 թ. հունիսի 30-ի թիվ 1202-Ա հրամանով պարգևատրվել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով,
  • ՀՀ Նախագահի 2010 թ. սեպտեմբերի 16-ի թիվ ՆՀ-214-Ա հրամանագրով շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում[4]։
  • ՀՀ Նախագահի 2015 թ. դեկտեմբերի 28-ի հրամանագրով պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով[5]

Հեղինակ է ավելի քան 30 գիտական հոդվածների։ ՀՀ քրեական դատավարության բուհական դասագրքի համահեղինակ է։

Ամուսնացած է, ունի 2 երեխա, 4 թոռ։ Գերազանց տիրապետում է ռուսերենին նաև՝ անգլերենին։

Նախորդող
Անդրանիկ Միրզոյան
ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ
Վահրամ Շահինյան

3 մայիսի 2013 -
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է

Ծանոթագրություններ խմբագրել