Վահրամ Մավյան

հայ գրող, հասարակական գործիչ

Վահրամ Հակոբի Մավյան (հունիսի 27, 1926(1926-06-27) կամ 1926[1][2][3], Երուսաղեմ, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունվարի 11, 1983(1983-01-11) կամ 1983[1][2][3], Լիսաբոն, Պորտուգալիա, թաղված է Բեյրութում), հայ գրող, հասարակական գործիչ։

Վահրամ Մավյան
Ծնվել էհունիսի 27, 1926(1926-06-27) կամ 1926[1][2][3]
ԾննդավայրԵրուսաղեմ, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանվել էհունվարի 11, 1983(1983-01-11) կամ 1983[1][2][3]
Վախճանի վայրԼիսաբոն, Պորտուգալիա
ԳերեզմանԲեյրութ
Մասնագիտությունբանաստեղծ, գրող և հասարակական գործիչ
Քաղաքացիություն Մանդատային Պաղեստին
ԿրթությունՍրբոց թարգմանչաց վարժարան և Քուինս համալսարան (1961)
ԱշխատավայրՆարեկ հայկական վարժարան, Մելքոնյան կրթական հաստատություն և Գալուստ Կյուլպենկյան հիմնարկություն
Վահրամ Մավյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Վահրամ Մավյանը ծնվել է 1926 թվականի հունիսի 27-ին, Երուսաղեմում։ 1940-1944 թվականներին սովորել է Երուսաղեմի Սրբոց թարգմանչաց վարժարանում և անգլիական քոլեջում։ 1961 թվականին ավարտել է Բելֆաստի համալսարանի անգլիական գրականության, հոգեբանության և փիլիսոփայության եռամյա դասընթացները։ 1948-1950 թվականներին դասավանդել է Նիկոզիայի Ազգային Մելիքյան վարժարանում, 1950-1958 թվականներին և 1961-1963 թվականներին՝ Մելգոնյան կրթական հաստատությունում։ 1963-1983 թվականներին եղել է Լիսաբոնի «Գալուստ Կյուլպենկյան հիմնարկության» հայկական բաժնի վարչության անդամ։

Լույս են տեսել Մավյանի «Համեցող վերադարձ» (1956) բանաստեղծությունների, «Հայու բեկորներ» (1967), «Անկապ օրագիր» (1968), «Ամեն տեղ հայ կայ (1977), «Մխացող հոգիներ» (1977) պատմվածքների, էսսեների, օրագրությունների ժողովածուները։ Մավյանի ստեղծագործությունների[4] հիմնական թեման աշխարհացրիվ «Հայու բեկորներու» ճակատագիրն է[5]։

Մավյանը մահացել է 1983 թվականի հունվարի 11-ին, Լիսաբոնում։

Երկեր խմբագրել

  • Հայու բեկորներ։ Արձակ, Մավյան, Վահրամ, Խմբագիր Սեյրանուհի Գեղամյան, Երևան, Գրաբեր, 2014[6]։
  • Ամբողջական երկեր, 2-րդ հրատարակչություն, Ս. Էջմիածին, 1996։
  • Ամբողջական երկեր, Մավյան, Վահրամ Հակոբի, Անթիլիաս։ Կաթողիկոսութեան Հայոց Մեծի Տանն Կիլիկիոյ, 1993[7]։
  • Մխացող հոգիներ։ [Ակնարկների ժողովածու], Մավյան, Վահրամ Հակոբի, Քեշիշյան, Գրիգոր Սամվելի, Թերզյան, Մարգարիտ Սիմոնի, Երևան, Սովետական գրող, 1977[8]։
  • Հայու բեկորներ։ [Պատմվածքներ և ակնարկներ], Մավյան, Վահրամ Հակոբի, Թորանյան, Թորոս Խաչերի, Թերզյան, Մարգարիտ Սիմոնի, Ստեփանյան, Սուրեն Շավարշի, Երևան, Հայաստան, 1967[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 https://librarycatalog.usj.edu.lb/cgi-bin/koha/opac-authoritiesdetail.pl?authid=243378
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 https://librarycatalog.usj.edu.lb/cgi-bin/koha/opac-authoritiesdetail.pl?authid=443361
  4. «ՄԱՒԵԱՆ ՎԱՀՐԱՄ». aua.am. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
  5. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 51-52
  6. Մավյան, Վահրամ Հակոբի (2014). Հայու բեկորներ։ Արձակ. Սփյուռքահայ գրողներ. Երևան: Գրաբեր. ISBN 9789939819525.
  7. Մավյան, Վահրամ Հակոբի (1993). Ամբողջական երկեր. Անթիլիաս: Կաթողիկոսութեան Հայոց Մեծի Տանն Կիլիկիոյ.
  8. Մավյան, Վահրամ Հակոբի; Քեշիշյան, Գրիգոր Սամվելի (1977). Թերզյան, Մարգարիտ Սիմոնի (ed.). Մխացող հոգիներ։ Ակնարկների ժողովածու. Սփյուռքահայ գրողներ. Երևան: Սովետական գրող.
  9. Մավյան, Վահրամ Հակոբի; Թորանյան, Թորոս Խաչերի; Ստեփանյան, Սուրեն Շավարշի (1967). Թերզյան, Մարգարիտ Սիմոնի (ed.). Հայու բեկորներ։ Պատմվածքներ և ակնարկներ. Սփյուռքահայ գրողներ. Երևան: Հայաստան.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վահրամ Մավյան» հոդվածին։