Վահրամ Խորխոռունի

քաղաքական գործիչ

Վահրամ Վահրեսի Խորխոռունի (սեպտեմբերի 2, 1951(1951-09-02), Երևան, Հայկական ԽՍՀ - դեկտեմբերի 10, 1998(1998-12-10), Երևան, Հայաստան), ՀՀ ներքին զորքերի գնդապետ (1994), ԼՂՀ ներքին գործերի փոխնախարար (1993-1994), ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչության պետ (1994-1997), ՀՀ պաշտպանության փոխնախարար (1997-1998)։

Վահրամ Խորխոռունի
 
Կրթություն՝ ՆԳՆ Գորկիի միլիցիայի բարձրագույն դպրոց (1978) և ՌԴ ՆԳՆ Սանկտ-Պետերբուրգի Համալասարան (1993)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և զորավար
Ծննդյան օր սեպտեմբերի 2, 1951(1951-09-02)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ
Վախճանի օր դեկտեմբերի 10, 1998(1998-12-10) (47 տարեկան)
Վախճանի վայր Երևան, Հայաստան
Թաղված Եռաբլուր
Դինաստիա Խորխոռունիներ
Հայր Վահրես Խորխոռունի

Կենսագրություն խմբագրել

Վահրամ Խորխոռունին ծնվել է 1951 թվականի սեպտեմբերի 2-ին, Երևանում։ Ավարտել է ԽՍՀՄ ՆԳՆ Գորկիի միլիցիայի բարձրագույն դպրոցը (1978) և ՌԴ ՆԳՆ ակադեմիան (1993)։ 1973-1978 թվականներին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ ՆԳ զորախմբում։ 1978-1994 թվականներին ղեկավար պաշտոններ է վարել ՀՍՍՀ և ՀՀ ՆԳՆ համակարգում. 1993-1994 թվականներին եղել է ԼՂՀ ներքին գործերի փոխնախարար, 1994-1997 թվականներին՝ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչության պետ, 1997-1998 թվականներին՝ ՀՀ պաշտպանության փոխնախարար։

Վահրամ Խորխոռունին գործուն մասնակցություն է ունեցել կամավորական ջոկատների կազմավորման, բանակաշինության, ՀՀ ԶՈՒ սպառազինության աշխատանքներին։

Սպանվել է 1998 թվականի դեկտեմբերի 10-ին, Երևանում՝ իր բնակարանի շքամուտքում, հրազենից։ Թաղված է Երևանի «Եռաբլուր» պանթեոնում։

Արտաքին հղումներ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • «Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ.», հանրագիտարան, Երևան, 2004 թ.