Վահե Պարսումյան
հայ նկարիչ
Վահե Պարսումյան (1943, Բեյրութ, Լիբանան), հայ նկարիչ։
Վահե Պարսումյան | |
---|---|
Ծնվել է | 1943 |
Ծննդավայր | Բեյրութ, Լիբանան |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Բեյրութի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Կենսագրություն խմբագրել
Վահե Պարսումյանը ծնվել է Բեյրութում։ 1960-ական թվականներին սովորել է Բեյրութի գեղարվեստի ակադեմիայում։ 1973 թվականից հաստատվել է Փարիզում, մասնակցել ցուցահանդեսների եվրոպական երկրներում։ Հեղինակ է գրաֆիկական լուծումներով գեղանկարչական կոմպոզիցիաների, որոնց բնորոշ են եռանկյուն, ուղղանկյուն գունաձևերը՝ հաճախ պարփակված սպիտակավուն գունեզրերով[1]։ Պարսումյանը գաղափարավերացական արվեստի ներկայացուցիչ է[2]։
Ստեղծագործություններ խմբագրել
Ցուցահանդեսներ խմբագրել
Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Բեյրութում (1970, 1973, 2013 թվականներ, Համազգային «Լյուսի Թութունջյան» պատկերասրահ[4][5])։ Խմբակային ցուցահանդեսների է մասնակցել Ֆրանսիայում, Գերմանիայում, Անգլիայում, Հարավսլավիայում։
Մրցանակներ խմբագրել
- Տուլոն քաղաքի մրցանակ
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «Ֆրանսահայ կերպարվեստ, [[Շահեն Խաչատրյան]], Երևան Անահիտ, 1991։» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 7-ին.
- ↑ «Արվեստանոց», ՀԱՊ(չաշխատող հղում)
- ↑ Վաւերական Վերացապաշտ Նկարիչ Վահէ Պարսումեան
- ↑ Վահէ Պարսումեանի Գործերու Ցուցահանդէսի Բացում