Վահե Ղալումյան
Տնտեսագետ, պետական գործիչ
Վահե Ղալումյան հուլիսի 21, 1975, Իջևան, հայ տնտեսագետ, Տավուշի մարզպետ (2018 թվականի հունիսի 1-ից մինչև 2019 հունվարի 10): Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է: ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ[1]:
Վահե Ղալումյան | |||
![]() | |||
| |||
---|---|---|---|
2019 հունվարի 10-ից | |||
| |||
2018 հունիսի 1 - 2019 հունվարի 10 | |||
Կուսակցություն՝ | Քաղաքացիական պայմանագիր | ||
Կրթություն՝ | Երևանի պետական համալսարան | ||
Մասնագիտություն՝ | տնտեսագետ և քաղաքական գործիչ | ||
Ազգություն | հայ | ||
Ծննդյան օր | հուլիսի 21, 1975 (45 տարեկան) | ||
Ծննդավայր | Իջևան | ||
Քաղաքացիություն | ![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է 1975 թվականի հուլիսի 21-ին Իջևանում[2]:
1994-1996 թվականներին ծառայել է Հայաստանի զինված ուժերում[2]:
ԿրթությունԽմբագրել
1998 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղը՝ տնտեսագետի որակավորմամբ[2]:
Աշխատանքային գործունեությունԽմբագրել
- 2001-2002 թվականներին շինարարական կազմակերպությունում աշխատել է աշխղեկի օգնական:
- 2002-2003 թվականներին աշխատել է Իջևանի ճանշինվարչությունում որպես գլխավոր տնօրենի օգնական:
- 2003-2006 թվականներին աշխատել է Իջևանի ճանշինվարչությունում որպես գործադիր տնօրենի տեղակալ:
- 2003-2006 թվականներին աշխատել է Իջևանի ճանշինվարչությունում որպես գործադիր տնօրենի առաջին տեղակալ:
- 2005-2018 թվականներին ՏԻՄ ընտրություններում ընտրվել է Իջևան քաղաքի ավագանու անդամ:
- 2018 թվականի հունիսի 1-ից ՀՀ կառավարության որոշմամբ նշանակվել է ՀՀ Տավուշի մարզպետ[2]:
- 2018 թվականի դեկտեմբերի 9-ին պատգամավոր է ընտրվել <<Իմ քայլը>> դաշինքի Տավուշի մարզի վարկանիշային ցուցակով։
ԸնտանիքԽմբագրել
Ամուսնացած է, ունի երեք զավակ` երկու տղա և մեկ աղջիկ[2]։