Վահե Խաչատրյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Վահե Սուրենի Խաչատրյան (հունիսի 5, 1961, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կինոռեժիսոր, կոմպոզիտոր, սցենարիստ։
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 5, 1961 (62 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, կոմպոզիտոր, սցենարիստ և ռեժիսոր |
IMDb | ID ID 1661196 |
Կենսագրություն խմբագրել
1980-1985 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիտորական բաժնում, 2000-2002 թվականներին՝ Լոս Անջելեսի «City College»-ի ընդհանուր կինոյի բաժնում։ 1981-1992 թվականներին աշխատել է Հայաստանի պետական հեռուստաընկերությունում` որպես խմբագիր, այնուհետև` ռեժիսոր, 1992-1997 թվականներին՝ ՀՀ ՆԳՆ Լրատվության վարչությունում՝ որպես ռեժիսոր-մոնտաժոր, 2000-2005 թվականներին՝ Լոս Անջելեսի «Մերիդիան» և «Արտին» հեռուստաընկերություններում՝ որպես ռեժիսոր, 2005-2006 թվականներին՝ հոլիվուդյան «Wood Holly» պրոդյուսերական կենտրոնում՝ որպես մոնտաժոր։ 1998 թվականին Լոս Անջելեսում եղել է «Delusion» ֆիլմի մոնտաժորը և կոմպոզիտորը[1][2]։ Նկարահանել է շուրջ 70 գովազդային և շուրջ 30 երաժշտական հոլովակներ։
Բեմադրող-ռեժիսոր խմբագրել
- «Երևան Բլյուզ» (1997-1998 թթ.)
- «Բանդա» (1999-2000 թթ.)
- «Ռեինկարնացիա» (1999 թ.)
- «Չգրված օրենք» (2002-2003 թթ.)
- «Խավարման օրը» (1999-2000 թթ.)
- «Սարդոստայն» (Լոս Անջելես, 2004-2005 թթ.)
- «Ճակատագիր» (2005-2006 թթ.)
- «Տաքսի «Էլի լավ ա» (2008-2009 թթ.)
- «Welcome papa» (Լոս Անջելես, 2009 թթ.)
Մրցանակներ խմբագրել
- 2007 թվականին «Ճակատագիր» ֆիլմի համար Լոս Անջելեսում արժանացել է «Audience Award» կինոփառատոնի «Լավագույն ռեժիսոր» մրցանակին։
- 1999 և 2009 թվականներին Հայկական երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն երաժշտական հոլովակ» մրցանակին։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Վահե Խաչատրյանի կենսագրությունը AV Production կայքում»։ Արխիվացված է օրիգինալից 2020-08-07-ին։ Վերցված է 2018-02-18
- ↑ Վահե Խաչատրյանի մասին imdb.com կայքում