Վահե Ռոմիկի Բադալյան (ապրիլի 30, 1970(1970-04-30), Դուշանբե, Տաջիկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գործարար, բարերար։

Վահե Բադալյան
Դիմանկար
Ծնվել էապրիլի 30, 1970(1970-04-30) (53 տարեկան)
ԾննդավայրԴուշանբե, Տաջիկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունձեռնարկատեր

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1970թ. Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում, կարճ ժամանակ անց՝ 1971 թ., ընտանիքը վերադարձել է Հայաստան։ Սովորել և գերազանցությամբ ավարտել է Թալինի թիվ 1 միջնակարգ դպրոցը, ապա 1987 թ. ընդունվել է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական ինստիտուտ, որն ավարտել է 1993թ.-ին։

1988 թվականից ակտիվորեն մասնակցել է Արցախյան շարժմանը։ 1989թ.-ին մասնակցել է Երասխից վերև՝ Տիգրանակերտ գյուղի, իսկ 1990 թ.-ին՝ Իջևանի պաշտպանությանը։

Ձեռնարկատիրական գործունեություն խմբագրել

Վահե Բադալյանը ձեռնարկատիրական գործունեությամբ սկսել է զբաղվել դեռևս 1989 թվականից, հոր ու եղբոր՝ Վիգեն Բադալյան հետ հանդիսացել է մի շարք ընկերությունների համահիմնադիր, որոնք այսօր հայտնի են «Բադալյան եղբայրներ» խմբի ներքո և ներառում են մի շարք բիզնես ուղղություններ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, ֆինանսաբանկային, գյուղատնտեսական, խաղային։  

Բիզնես գործունեության սկիզբ խմբագրել

1989-1994թթ.։ 1989 թվականին սկսել է զբաղվել ձեռնարկատիրական,այդ թվում  առևտրամիջնորդական գործունեությամբ։ 1992 թվականին կառուցել են առաջին մասնավոր բենզալցակայանը Հայաստանում։ Այնուհետև կառուցել են ևս 3 բենզալցակայաններ և հանդիսացել վառելիք ներմուծող խոշոր ընկերություններից մեկը։ Այս գործունեությունը ծավալվել է շուրջ 10 տարի։

Ֆինանսներ խմբագրել

1994թ․-ին հիմնադրվել է «Ֆասթ Կրեդիտ ՈՒՎԿ» ՓԲ ընկերությունը։ Երկար տարիներ հանդիսանալով խոշորագույն վարկային կազմակերպություն ՀՀ-ում՝ Ֆասթ ընկերությունը այսօր Հայաստանի մարզերում ու քաղաքներում ունի 29 մասնաճյուղ։  2021 թվականի օգոստոսին ընկերությունը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ստացել է բանկային գործունեության իրականացման նախնական հավանություն։ 2021-2022թ․-ին ընկերությունը գտնվել է թվային բանկի վերափոխման գործընթացում՝ ներգրավելով ոչ միայն Հայաստանի ֆինանսաբանկային ոլորտի լավագույն մասնագետներին, այլ նաև միջազգային։ 2022թ-ի նոյեմբերի 9-ին ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ձեռք է բերել բանկային գործունեության լիցենզիա և հանդես է գալիս «Ֆասթ Բանկ» (Fast Bank) անվանմամբ։

2016թ․-ին Բադալյան եղբայրները մուտք են գործել ամենազարգացած երկրներից մեկի՝ Մեծ Բրիտանիայի ֆինանսական շուկա և Անգլիայում հիմնադրել Ֆասթ կրեդիտ վարկային ընկերությունը, որը իր 7 մասնաճյուղերով տարիներ շարունակ մրցունակ դիրքեր զբաղեցնելով վարկային ոլորտում, 2022 թվականի ընթացքում ավարտին է հասցնում Անգլիայում “Էլեկտրոնային փողերի կարգավորման ինստիտուտ” (EMI - electronic money institution) փոխանցումների և այլ գործարքների իրականացման լիցենզիայի ստացման գործընթացը։

2020թ-ին Անգլիայում բացվում է  Fjewellery զարդերի խանութների ցանցը, որն այսօր ունի 7 խանութ-սրահ և 4000-ից ավելի տեսականի։ Զարդերի վաճառքն իրականացվում է ոչ միայն գործող խանութներում, այլ նաև  օնլայն ինտերնետային կայքի fjewellery.co.uk միջոցով։  Կայքն ապահովում է զարդերի վաճառքն ու առաքումը ոչ միայն Անգլիայում, այլ նաև աշխարհի ցանկացած երկրում։ Ընկերությունը նախաձեռնել է նաև նոր ոսկու արտադրության վաճառքի և արտահանման գործունեություն դեպի անգլիական և այլ միջազգային շուկաներ։

Մեկ այլ կարևոր գործունեությամբ է հանդես գալիս Բադալյան եղբայրների հիմնադրած FinConstruct-ը, որը ֆինտեխ ոլորտում թվային լուծումներ առաջարկող կազմակերպություն է։ Այն այժմ ծրագրային ապահովում է իրականացնում Հայաստանում և Մեծ Բրիտանիայում գործող Fast credit-ների, Fast shift  վճարահաշվարկային համակարգի և Fjewellery ոսկյա զարդերի վաճառքի սրահների համար։ FinConstruct ծրագրային լուծումներ է առաջարկում ոչ միայն վարկային կազմակերպությունների, այլ նաև բանկերի համար։

2018թ.-ին Բադալյան եղբայրները հիմնադրել են Fast Shift ընկերությունը, որը  մատուցում է վճարահաշվարկային ծառայություններ՝ ապահելով արագ և անվտանգ դրամական փոխանցումներ 24/7 ռեժիմով։ FastShift-ը ունի ավելի քան 1000 վճարային տերմինալների ցանց և տրամադրում է ավելի քան 300+ վճարման եղանակներ տարբեր  ոլորտների համար՝ մեկ API ինտեգրման միջոցով։

2021 թվականին  հիմնադրվել է «Fast Credit UKRAINE» ընկերությունը, որը  ունի ֆինանսական ընկերության լիցենզիա, ինչը հնարավորություն է տալիս  իրականացնել ֆակտորինգի, լիզինգային ծառայությունների և տարատեսակ վարկերի տրամադրում։ Ինչպես նաև Fast shift ընկերությունը Ուկրաինայում վերջնականացնում է  վճարահաշվարկային լիցենզիայի ստացման գործընթացը։

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ խմբագրել

2003թ․-ից ի վեր Բադալյան եղբայրները հիմնադրել են մի շարք ընկերություններ, որոնց հիմնական նպատակը և առաքելությունը եղել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը Հայաստանում և էկոհամակարգերի ստեղծումը։ Այսօր այդ բոլոր ընկերությունները հանդես են գալիս «Սոֆթ Կոնստրակտ» բրենդի ներքո։ 

2006թ.-ին  ընկերությունը գործարկեց առցանց հարթակ՝ տարածաշրջանում առաջին iGaming կայքը։ Լավագույն խաղային փորձով բոլորովին նոր կայքը դարձավ տասնյակ հազարավոր սպորտի և խաղերի սիրահարների վստահելի հարթակը։

«Սոֆթ Կոնստրակտ» բրենդի կազմում գործում են մի շարք ընկերություններ և  պրոդուկտներ, որոնցից են՝«ԲեթԿոնստրակտը», որը խաղային ոլորտի համար ծրագրային ապահովումներ ստեղծող ընկերություն է։

2015 թվականին ընկերությունը ոլորտի ամենահեղինակավոր մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել է «Տարվա Ինովատոր», իսկ 2016 թվականին «Լավագույն Տեխնոլոգիաներ Տրամադրող ընկերություն»։ Այս պահին «ԲեթԿոնստրակտն» ունի ավելի քան 15 միջազգային գրասենյակներ և սպասարկում է ավելի քան 200 ընկերությունների աշխարհի տարբեր երկրներում։

«Ucraft» ընկերությունը, որը հիմնադրվել է 2014 թ.-ին, հանդիսանում է Հայաստանում միակ հարթակը, որը հնարավորություն է տալիս յուրաքանչյուրին պատրաստել կայքեր օնլայն բիզնեսների և բրենդների համար՝ առանց ծրագրավորման և դիզայնի գիտելիքների։ Այսօր Ucraft-ը համարվում է աշխարհի լավագույն վեբ ստեղծողներից մեկը՝ շնորհիվ իր պարզության, հարմարավետության և նորարարական ինտերֆեյսի։ Ավելի քան 120 դիզայնով և էլեկտրոնային առևտրի լուծումներով,այն հնարավորություն է տալիս վաճառել ապրանքներ՝ օգտագործելով առաքման և վճարման ավելի քան 70 եղանակներ։

«Feedconstruct» ընկերությունը, 2017 թվականին  առաձնանալով BetConstruct-ից,  այսօր հանդիսանում է  սպորտային տվյալների առաջատար մատակարարը Հայաստանում։ «Feedconstruct» ընկերության գործունեության հիմնական ուղղությունն է սպորտային տվյալների հավաքագրումը, սպորտային նորարական տեխնոլոգիաների  և հեռարձակման լուծումների ստեղծումը։

2018թ․ին BetConstruct-ը ստեղծեց բլոկչեյն տեխնոլոգիայի վրա նոր կրիպտոարժույթ` FastToken-ը։ Հիմնադրվեց նաև FASTEX էկոհամակարգը։ Այն իրենից ներկայացնում է  ամբողջապես Web 3.0-ի վրա հիմնված էկոհամակարգ, որն առաջարկում է պրոդուկտների բազմազան տեսականի։ Էկոհամակարգը ներառում է՝ Fastex Verse, ftNFT շուկան, Fastex Chain, Fastex Pay կրիպտո վճարային համակարգը, Fasttoken և Fastex Exchange կրիպտո և fiat փոխանակման հարթակը։

Բացելով ավելի քան 7000 օգտատերերի և ավելի քան 500 գործընկերների հսկայական ցանց՝ Fastex-ը նպատակ ունի արդյունավետ լուծումներ տրամադրել բիզնեսի և համայնքների համար, դարձնել Web 3.0 տեխնոլոգիաներն ավելի մատչելի, քան երբևէ։

2019 թ․-ին  հիմնադրվեց «Hoory» արհեստական բանականության վրա աշխատող եզակի օգնականը, որը սովորել է հասկանալ մտադրությունը, արագ և համապատասխան պատասխաններ տալ՝ միաժամանակ բացահայտելով հաճախորդների վարքագծի վերաբերյալ պատկերացումները։ Hoory-ի միջոցով բիզնեսները կարող են գտնել և տրամադրել ավելի լավ պատասխաններ և ավելի արագ լուծումներ առաջարկել հաճախորդների հարցումներին։ Ընկերությունը առաջ շարժվում իր նորարարական գաղափարներով և լուծումներով, որտեղ ակտիվորեն կիրառվում են արհեստական ինտելեկտի (AI) և Machine Learning (ML) տեխնոլոգիաները։ Վերջին նորամուծությունները ներառում են AJNA ավտոմատացված սպորտային տվյալների հավաքագրման գործիքը։

2020 թ․-ին  համաշխարհային համավարակի պատճառով առաջացած խնդիրներից ելնելով, Սոֆթկոնստրկտի մասնագետների կողմից ստեղծվեց PandaMR-ը, որը գործնական հանդիպումներ և քննարկումներ կազմակերպելու վիրտուալ հարթակ է՝ առանց ժամանակի և տարածության խոչընդոտների։

2020 թ․-ին   դեկտեմբերին Բադալյան եղբայրները հիմնադրեցին Vivaro Media-ն։ Ընկերությունը ներառում է VNews.am կայքը, Vivaro TV-ն և Vivaro Production-ը։ VivaroTV-ն հայկական առաջին սպորտային հեռուստաալիքները հեռարձակող միակ OTT հարթակն է։ Այն թույլ է տալիս դիտել մեր հեռուստաալիքները և հարթակի ամբողջ բովանդակությունը ցանկացած խելացի սարքով կամ գաջեթով։ OTT հարթակի օգտատերերը հնարավորություն ունեն դիտելու երեք հեռուստաալիք՝ Vivaro Sports, Vivaro Sports+ և Vivaro Arena:

SoftConstruct-ը այժմ առաջատար նորարական լուծումներ առաջարկող տեխնոլոգիական մատակարար է՝ ավելի քան 6000 ստեղծագործ մասնագետներով։ Ընկերության նորարար ԴՆԹ-ն և արդյունաբերությունը զարգացնելու պատրաստակամությունը օգնեցին բիզնեսին վերածվել բրենդի՝ 10+ շուկայի առաջատար անկախ ապրանքանիշերով և մի շարք մասնաճյուղերով, որոնք գործում են ամբողջ աշխարհում։

Գյուղատնտեսության ոլորտ

«Բադալյան եղբայրներ» խմբի նոր զարգացող բիզնես ուղղություններից է նաև գյուղատնտեսությունը և հատկապես ինտեսիվ այգեգործական տնտեսությունների ստեղծումն և զարգացումը, որը  ևս  ամենախոշորն է Հայաստանում։ Այն հանդես է գալիս Arleam բրենդի ներքո։  2021-2022 թվականների ծառատնկումներից հետո  ընկերության տնտեսությունում կհաշվարկվի մեկ միլիոնից ավել ծառ։

Այլ ոլորտներ (պատմամշակութային)

2003 թ․-ի  մարտի 26-ին Երևանի քաղաքի սրտում հիմնադրվել է «Կովկաս Պանդոկ» ռեստորանը, այնուհետեւ 2012 թվականին՝ իր տեսակով բացառիկ ճարտապետությամբ  կառուցված  և խոշորագույնը Հայաստանում «Կովկաս» հյուրանոցառեստորանային համալիրը։ Այն հանդիսանում է պատմամշակութային շինություն-հյուրանոց։ Համալիրում գործող չորս սրահները անվանակոչվել են հայոց արքայատոհմերի անուններով՝ Երվանդունիներ, Արտաշեսյաններ, Արշակունիներ և Բագրատունիներ և փոխանցում են իրենց դա­րաշրջանի ոգին՝ ձևավորված տվյալ ժամանակահատվածը բնութագրող նկարներով ու որմ­նանկարներով։ Կովկաս համալիրի հիմնադրմամբ Բադալյան եղբայրները ցանկացել են վերակենդանացնել հայոց և, ընդհանրապես, կովկասյան խոհանոցի ավանդույթները։

Բարեգործական և հասարակական գործունեություն խմբագրել

Վահե Բադալյանի ընդհանուր գործունեության մեջ մեծ տեղ է հատկացված բարեգործական գործունեությանը։ Մասնավորապես, իր միջոցներով իրականացվում է հանուն հայրենիքի պաշտպանության զոհված ազատամարտիկների և զինծառայողների ընտանիքներին աջակցության ծրագիրը։

2014թ․ից սկսած Բադալյան եղբայրները զոհված ազատամարտիկների ընտանիքներին դրամական աջակցություն են ցուցաբերում (յուրաքանչյուր ընտանիքին 1 000 000 ՀՀ դրամ), որն էլ պատճառ հանդիսացավ հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված և նաև մարտական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած զինծառայողների ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով 2017 թվականին կառավարության կողմից «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի ստեղծմանը։ Բադալյան ընտանիքի կողմից աջակցությունը տրամադրվել է 2012 թ-ից մինչև 2019 թվականներին բոլոր զոհված ազատամարտիկներին։

Հավատարիմ մնալով որդեգրած ռազմավարությանը՝ աջակցություն է տրամադրվել նաև «Զինվորի Տուն» վերականգնողական Կենտրոնին։ Բադալյանների ընտանիքը վերականգնողական կենտրոնին է տրամադրել շուրջ 60 մլն ՀՀ դրամ։ Նվիրատվության շրջանակներում իրականացվելու է Զինվորի տան թողունակության մեծացման ծրագիր։ Կենտրոնը գործում է բարեգործական հիմունքներով՝ բացարձակ անվճար վիրավոր զինվորների, զինհաշմանդամների և զինծառայության հետևանքով առողջական խնդիրներ ձեռք բերած ՀՀ քաղաքացիների համար և ուր մինչ օրս բուժում է ստացել շուրջ 6000 հաշմանդամ։

Զինվորի Տուն Վերականգնողական Կենտրոնը ոչ միայն աջակցում է կարգավորելու առողջական խնդիրները, այլ մի շարք կրթական, սոցիալական և գյուղատնտեսական ծրագրերի շրջանակումներում օգնում է զինհաշմանդամներին ստանալ ժամանակակից մասնագիտություն իրենց հարմար պայմաններում և լինել մրցունակ աշխատաշուկայում։ Շուրջ 100 զինծառայող մասնագիտական ուսուցում է ստացել, ինչպես նաև աշխատանքով ապահովվել SoftConstruct ընկերությունում։

«Վահագն Բադալյան» բարեգործական հիմնադրամի միջոցներով է կառուցվել նաև Էրեբունի ամրոցի հարակից տարածքում գտնվող առաջին սմարթ այգին։ Հիմնովին վերափոխված մոտ 1 հեկտար տարածքն ամբողջովին կանաչապատվել է։ Գեղեցիկ ճեմուղիները, հարմարավետ նստարանները, փոքրիկների համար խաղահրապարակը՝  շախմատով և սքեյթբորդի թեք հարթակներով, ինչպես նաև տարաբնույթ միջոցառումների համար կառուցված մեծ բեմը՝ հաճելի մթնոլորտ են  ապահովում այգու այցելուների համար, այդ թվում տարածքում գործում է անվճար Wi-Fi:

Վահե Բադալյանի ֆինանսական աջակցությամբ ու միջոցներով մեկնարկել են մշակութային մեծ արժեք ներկայացնող ՀՀ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի 7-րդ դարի Կաթողիկե եկեղեցու մեծ տաճարի ամրակայման, նորոգման, վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքները։ Վերականգնողական աշխատանքները՝ որմնանկարների պահպանությանը զուգահեռ, նախատեսվում է ավարտին հասցնել 2024 թվականին։

Բադալյան եղբայրները Թալինի, Հաղարծինի, Թեղուտի և Ջերմուկի դպրոցներում հիմնել են համակարգչային դասարաններ։

Վահե Բադալյանը 2020 թ. սեպտեմբերի 27-ից սկսած հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում նվիրաբերություն է կատարել նաև Համահայկական հիմնադրամին (100 000 000 ՀՀ դրամ և 8 ամենագնաց մեքենաներ)։

Բադալյան եղբայրների բարեգործական գործունեությունը իրականացվում է ոչ միայն «Վահագն Բադալյան» բարեգործական հիմնադրամի միջոցով, այլ նաև շատ հաճախ այն բոլոր ընկերությունների միջոցով, որոնց սեփականատեր են հանդիսանում Վահե և Վիգեն Բադալյանները։ Այդպիսի նախաձեռնություններից է նաև վերջերս «Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ի աջակցությամբ և հովանավորությամբ վերանորոգված Արամ Խաչատրյան համերգասրահի սանհանգույցները։

Ընտանիք խմբագրել

Հայրը՝ Ռոմիկ Մաթևոսի Բադալյանը, մասնագիտությամբ բժիշկ է։ Համալսարանն ավարտելուց հետո որպես բժիշկ գործուղվել և մեկ տարի շարունակ ապրել է Տաջիկիստանում։ Մայրը՝ Անահիտ Լևոնի Մարգարյանը, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի է։ Վահե Բադալյանն ամուսնացած է, ունի երեք երեխա՝ մեկ դուստր և երկու որդի։

Արտաքին հղումներ խմբագրել

https://www.a1plus.am/1426049.html

https://www.aravot.am/2015/12/19/641334/