Բացել գլխավոր ցանկը

Վահան և Անուշ Շամլյան վարժարան

Վահան և Անուշ Շամլյան վարժարանը, ամենօրյա վարժարան է։ Հիմնվել է 1976 թվականին, Գլենդելում՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգաբարձության մի խումբ համայնքային գործիչների նախաձեռնությամբ։ 1981 թվականին Շամլյան ամուսինների նվիրատվությամբ և գաղութում կատարված հանգանակությամ վարժարանը ձեռք է բերել նոր շենք։

Ունի Ռիչարդ Թուֆենկյանի անվան մանկապարտեզ, տարրական և միջին բաժիններ, երգչախումբ, մարզական խմբեր(բասկետբոլի, վոլեյբոլի, սեղանի թենիս։ Անգլերենով դասավանդվող պետական ծրագրին զուգահեռ ուսուցանվում են հայոց լեզու, հայ ժողովրդի պատմություն, կրոն, երգ։ Ուսուցումն իրականացվում է և՝ արևմտահայերեն, և՝ արևելահայերեն։ Աշակերտների թիվը՝ 429: Հրատարակում է տարեգիրք («Կամք»), պարբերաթերթեր («Մեր ձայնը», «Լրատու»)։ Վարժարանին հատկացված են մնայուն հիմնադրամներ, որոնց հասույթով նվերմրցանակներ են շնորհվում ավարատական դասարանների աշակերտներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png