Վահան Խաչատուրի Տեր-Առաքելյան (սեպտեմբերի 24, 1883(1883-09-24), Մալիշկա, Շարուր-Դարալագյազի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - մայիսի 2, 1941(1941-05-02), Ուխտա, Ուխտայի շրջան, Կոմի ԻԽՍՀ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ երգիչ (տենոր), թարգմանիչ։ 1901-1905 թվականներին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, աչքի է ընկել գեղեցիկ ձայնով ու երաժշտական, փայլուն ընդունակություններով, եղել Կոմիտասի գնահատած մեներգիչը, 1905 թվականից մասնակցել նրա երգչախմբերի համերգներին Թիֆլիսում, Երևանում, Բաքվում։

Վահան Տեր-Առաքելյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էսեպտեմբերի 24, 1883(1883-09-24)
Մալիշկա, Շարուր-Դարալագյազի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էմայիսի 2, 1941(1941-05-02) (57 տարեկան)
Ուխտա, Ուխտայի շրջան, Կոմի ԻԽՍՀ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Ժանրերօպերա
Մասնագիտություներաժիշտ
Երգչաձայնտենոր
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարան

Կենսագրություն խմբագրել

1908 թվականին աշխատել է Գեորգյան ճեմարանում որպես դասատու։ 1909 թվականին տեղափոխվել է Պետերբուրգ, սովորել կոնսերվատորիայում և համալսարանում, երգել Մարիինյան թատրոնի խմբում և տեղի հայկական եկեղեցու երգչախմբում։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբից զորակոչվել է ռազմաճակատ, պարգեատրվել ռազմական շքանշաններով ու պատվո զենքերով։ 1917 թվականի դեկտեմբերից փոխադրվել է Թիֆլիս՝ 2-րդ հայկական հրաձիգ բրիգադ, 1918 թվականի մայիսից ծառայել է Հայաստանում, մասնակցել Սարդարապատի ճակատամարտին, եղել Կարսի ամրոցի շտաբի պետ մինչև 1920 թվականի նոյեմբերը, երբ, Կարսի անկումից հետո, որպես բանագնաց թուրք. շտաբ ուղարկված՝ գերվել է և հետագայում ազատվել։ 1921 թվականից բնակվել է Թիֆլիսում, դասավանդել, աշխատել խմբագրություններում, եռանդուն մասնակցել Հայարաան աշխատանքներին, Թիֆլիսում, Երևանում և Լենինականում հանդես եկել համերգներով, հատկապես՝ Կոմիտասի, Ռոմանոս Մելիքյանի, ինչպես և Սայաթ-Նովայի երգերի անզուգական կատարումներով։ 1927 թվականին Երևանի կոնսերվատորիայի երգչախմբի հետ (ղեկ․ Սպիրիդոն Մելիքյան) մեծ հաջողությամբ մեներգել է Մոսկվայում կայացած համերգներին, 1928 թվականին սովետական արտիստների խմբում Սաշա Օգանեզաշվիլու հետ հանդես եկել Մայնի Ֆրանկֆուրտում կայացած միջազգային երաժշտական ցուցահանդեսին։ Ունենալով պրոֆեսիոնալ սկզբունքներով մշակված ձայն՝ տենոր, երգելիս միաժամանակ լիովին պահպանում էր ժողովրդական կատարման ազգային ոճի առանձնահատկությունները։ Թարգմանել է Լ․ Տոլստոյի «Աննա Կարենինա», Ցա․ Հաշեկի «Քաջ զինվոր Շվեյկի արկածները», Դ․ Ֆուրմանովի «Խռովություն» և այլ ստեղծագործություններ։ Մի շարք պատմվածքների, առակների ու բանաստեղծությունների հեղինակ է, թողել է արժեքավոր հուշեր Կոմիտասի մասին («Անհիշաչար մարդը», «Կոմիտաս», ժողովածուներ, 1931

Գրականություն խմբագրել

  • Վահան Տեր-Առաքելյան (նյութերի ժողովածու), Երևան, 1998։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 662