Վահան Շահգիլդյան

հայ գիտնական

Վահան Վահանի Շահգիլդյան (փետրվարի 28, 1935(1935-02-28), Եկատերինբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 3, 2012(2012-04-03), Մոսկվա, Ռուսաստան), կապի և կոմպյուտերային համակարգերի բնագավառի հայ գիտնական, տեխնիկական գիտությունների դոկտոր (1970), պրոֆեսոր (1971): ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (2005)[1], Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ (2006)։ ՌՍՖՍՌ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ։

Վահան Շահգիլդյան
Ծնվել էփետրվարի 28, 1935(1935-02-28)
Եկատերինբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էապրիլի 3, 2012(2012-04-03) (77 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՎվեդենսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունգիտնական
Հաստատություն(ներ)Մոսկվայի տեխնիկական կապի և ինֆորմատիկայի համալսարան
Գործունեության ոլորտռադիոտեխնիկա
Ալմա մատերՄոսկվայի տեխնիկական կապի և ինֆորմատիկայի համալսարան (1957)
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր (1970) և պրոֆեսոր (1971)
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Պարգևներ
Պատվո շքանշան Բարեկամության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի երկրորդ աստիճանի մեդալ
ԽՍՀՄ պետական մրցանակ ՌԽՖՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ և Ռուսաստանի կառավարության գիտության և տեխնիկայի ոլորտներում մրցանակ

Կենսագրություն խմբագրել

Վահան Շահգիլդյանը ծնվել է 1935 թվականին Սվերդլովսկում (այժմ՝ Եկատերինբուրգ) քաղաքում։ 1957 թվականին ավարտել է Մոսկվայի կապի էլեկտրատեխնիկական ինստիտուտը և աշխատանքի անցել նույն ինստիտուտում, 1962-1970 թվականներին եղել է ավագ գիտաշխատող, 1987- 2004 թվականներին՝ ռեկտոր, 2005 թվականից՝ Մոսկվայի կապի և տեղեկագիտության տեխնիկական համալսարանի կառավարման խորհրդի նախագահ[2]։

Աշխատանքները վերաբերում են համաժամանակացման բարդ համակարգերի, տեղեկության ընդունման և մշակման տեսություններին և կապի ու տեղեկագիտության այլ բաժինների։ Վահան Շահգիլդյանը մեծ ավանդ ունի կապի կիրառական ուղղությունների՝ ուժեղարարների ու ռադիոհաղորդիչ սարքերի, շարժական կապի համակարգերի զարգացման գործում։

Պարգևներ խմբագրել

  • ՌԴ Պետական մրցանակ, 2000
  • ՌԴ Կառավարության մրցանակ, 2001
  • Ժողովուրդների բարեկամության շքանշան, 2005
  • Փառքի նշան շքանշան, 2005
  • Ամերիկյան ռադիոճարտարագետների միության բարձրագույն պարգև, 2005
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան

Կոչումներ

  • Տեխնիկական գիտությունների դոկտոր, 1970
  • Պրոֆեսոր, 1971
  • ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, 2005[1]
  • ՌԳԱ թղթակից անդամ, 2006
  • Մադրիդի տեխնիկական համալսարանի պատվավոր դոկտոր, 2000

Երկեր խմբագրել

  • Фазовая автоподстройка частоты, Москва, 1966 (համահեղինակ).
  • Системы фазовой автоподстройки тастоты, 2, изд., доп., Москва, 1972 (համահեղինակ).
  • Методы адаптивного приема сигналов, Москва, 1974 (համահեղինակ).
  • Проектирование радиопередающих устройств, 2 изд., перераб. и доп., Москва, 1984 (համահեղինակ).

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Վահան Շահգիլդյանի կենսագրությունը ՀՀ ԳԱԱ կայքում
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.