Վահան Մամիկոնյան (պետական գործիչ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վահան Մամիկոնյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մամիկոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վահան Սասնիկի Մամիկոնյան (սեպտեմբերի 27, 1959, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ։
Վահան Սասնիկի Մամիկոնյան | ||
պետական գործիչ | ||
| ||
---|---|---|
15 հունվարի 2002 - | ||
Նախորդող | պաշտոնը հիմնադրվել է | |
Հաջորդող | ներկայումս պաշտոնավարում է | |
Կուսակցություն՝ | ՀՀԿ | |
Կրթություն՝ | Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ | |
Մասնագիտություն՝ | ճարտարագետ-շինարար | |
Ծննդյան օր | 27 սեպտեմբերի 1959 թ. | |
Ծննդավայր | Երևան |
Կրթություն
խմբագրել- 1977-1982 թթ. - սովորել և ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետը՝ ճարտարագետ-շինարարի որակավորմամբ։
Աշխատանքային գործունեություն
խմբագրել- 1982-2002 թթ. - աշխատել է ՀԽՍՀ ԲԿՍՄ ՆԿՏԻ «Երքաղնորոգնախագիծ», ապա «Երևաննախագիծ» նախագծային ինստիտուտներում՝ ինժեներից մինչև նախագծի գլխավոր ինժեներ, Երքաղխորհրդի գործկոմի «Երևան» գիտափորձարարական նախագծային բյուրոյում՝ որպես բաժնի պետ, Երքաղխորհրդի գործկոմի «Ձորագյուղ» ազգագրական կենտրոնի օբյեկտների շահագործման և շինարարության վարչության բաժնի պետ, «Հրազդան» մարզահամալիրի գլխավոր ինժեներ, «Քաղաքաշինություն» ՊՓԲԸ-ում՝ որպես նախագծի գլխավոր ինժեներ։
- 1986-1988 թթ. - ծառայել է Խորհրդային բանակում։
- 1998-2001 թթ. - ՀՀ քաղաքաշինական պետական տեսչության բաժնի պետ, այնուհետև՝ տեսչության պետի տեղակալ։
- 2002 թ. հունվարի 15-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ՝ երեք տարի ժամկետով։
- 2005 թ. հունվարի 15-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով։
- 2011 թ. հունվարի 15-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով։
Պարգևներ
խմբագրել- ԽՍՀՄ պաշտպանության մինիստրի հրամանով պարգևատրվել է «70 лет Вооружённых Сил СССР» մեդալով (1988)։
- ՀՀ ՊՆ «Դրաստամատ Կանայան» մեդալ (2006)։
Ամուսնացած է, ունի երկու երեխա։ Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է։
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է |
ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ Վահան Մամիկոնյան 15 հունվարի 2002 - |
Հաջորդող ներկայումս պաշտոնավարում է |