Վահան Ղազարյան (ակադեմիկոս)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վահան Ղազարյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վահան Հովսեփի Ղազարյան (հունվարի 1 (14), 1918[1][2], Խնձորեսկ, Զանգեզուրի գավառ[1][2] - օգոստոսի 9, 2002(2002-08-09), Երևան, Հայաստան), հայ բուսաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1951), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1974)[3]։

Վահան Ղազարյան
Ծնվել էհունվարի 1 (14), 1918[1][2]
Խնձորեսկ, Զանգեզուրի գավառ[1][2]
Մահացել էօգոստոսի 9, 2002(2002-08-09) (84 տարեկան)
Երևան, Հայաստան
ԳերեզմանԹոխմախի գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունֆիտոֆիզիոլոգ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Հայկական պետական մանկավարժական համալսարան[1], ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտ[1][2] և Երևանի պետական համալսարան[1]
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ[1]
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1941)[1]
Կոչումպրոֆեսոր[1][2] և ակադեմիկոս[1][2]
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր[1] (1951)
Պարգևներ
Հայրենական պատերազմի շքանշան «Խիզախության համար» մեդալ (ԽՍՀՄ) և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Կենսագրություն խմբագրել

Վահան Ղազարյանը ծնվել է Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում։ Ավարտել է Գորիսի մանկավարժական տեխնիկումը, եղել է Քարահունջ գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչ։ 1936-1941 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետում։

1941 թվականին զորակոչվել է բանակ, սովորել Թբիլիսիի հրետանային ուսումնարանում, ստացել լեյտենանտի կոչում և մասնակցել Ղրիմի պաշտպանության մարտերին։ Վիրավորվել է 1942 թվականին և ազատվել ծառայությունից, նշանակվել Երևանի 17-րդ հատուկ հրետանային դպրոցում դասատու, միաժամանակ սովորել Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայում[4]։

1946 թվականին եղել է ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի բույսերի ֆիզիոլոգիայի լաբորատորիայի վարիչ, 1949-1988 թվականներին՝ տնօրեն, 1988 թվականից գիտական խորհրդատու, 1970-1992 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ կենսաբանության գիտական բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, 1970-1994 թվականներին՝ նախագահության անդամ, 1994-2002 թվականներին՝ բուսաբանության ինստիտուտի պատվավոր տնօրեն։

Գիտական գործունեություն խմբագրել

 
Վահան Ղազարյանին նվիրված հուշատախտակ Երևանի բուսաբանական այգում
 
Վահան Ղազարյանին նվիրված հուշատախտակ Երևանում

Գիտական հետազոտությունները վերաբերում են բույսերի ֆիզիոլոգիային, բարձրակարգ բույսերի անհատական զարգացման և ծերացման հիմնահարցերին, բույսերի կենսագործունեության ակտիվացման, ցածրաբուն անտառների աճման և արդյունավետության վաղաժամ անկման պրոցեսների պարզաբանման օրինաչափություններին[5]։

Մատենագիտություն խմբագրել

  • Ծրագիր «Բույսերի ֆիզիոլոգիա միկրոբիոլոգիայի հիմունքներով» դասընթացի, 1949 (խմբագիր՝ Վ. Ղազարյան)
  • Բուսաբանություն։ Բջիջ, 1971 (խմբագիր՝ Վահան Ղազարյան)
  • Стдийность развития и старения однолетних растений (Միամյա բույսերի զարգացման և ծերացման ստադիականությունը), 1952. т.л. (Ваган Осипович Казарян)
  • Вопросы индивидуального развития растений : (Труды ботанического института) N 20, 1977 : т.л. (В.О. Казарян)
  • XX научная сессия по адаптации растений, посвященная 50-летию Ботанического сада АН Армянской ССР 22 - 25 октября : ( Тез. докл. ), Ереван: АН АрмССР, 1984
  • Доклады Ереванского симпозиума по онтогенезу высших растений, Ереван: АН АрмССР, 1966
  • Физиологические аспекты эволюции от древесных к травам, Ленинград: Наука. Ленингр. отд-ние, 1990
  • Никотиновые алкалоиды растений, Ереван: АН АрмССР, 1974[6]

Մամուլ խմբագրել

  • Հոդվածների մատենագիտություն[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
  3. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 28-ին.
  4. Վահան Հովսեփի Ղազարյան
  5. Հայկական համառոտ հանրագիտարան, 1999։ Հ. 3.
  6. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Վահան Ղազարյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 28-ին.
  7. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վահան Ղազարյան (ակադեմիկոս)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 22