Վահան Սարգսի Հացագործյան (1880[1][2], Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1][2] - փետրվարի 12, 1967(1967-02-12)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ արծաթագործ։ ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1963)։ Վանում աշակերտել է հայտնի վարպետ Գրիգոր Շալջյանին։

Վահան Հացագործյան
Ծնվել է1880[1][2]
ԾննդավայրՎան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1][2]
Վախճանվել էփետրվարի 12, 1967(1967-02-12)[1][2]
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Ազգությունհայ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունոսկերիչ
Պարգևներ
Վահան Հացագործյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

1915 թվականին գաղթել է Երևան, եղել «Վան» արծաթագործական միավորման հիմնադիրներից։ Իր ստեղծագործությամբ հարստացրել է Արևելյան Հայաստանի արծաթագործության ավանդույթները։ Հիմնականում աշխատել է մանրարուրք տեխնիկայով, ստեղծել արծաթագործության բարձրարվեստ նմուշներ։

Գործերից են՝ «Մրգաման» (1948), «Կոնյակի սպասք» (1949), «Խաղաղության առագաստանավը» (1950), սկահակ «Հոբելյանական» (1951), կարաս «Առատություն» (1953)։ Ցուցադրվել է հանրապետական և միջազգային ցուցահանդեսներում։ 1962 թ.-ին անհատական ցուցահանդես է ունեցել Երևանում։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վահան Հացագործյան» հոդվածին։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 325