Վահան Հակոբյան

հայ մանկավարժ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վահան Մկրտչի Հակոբյան (1908, Նոր Բայազետ, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - անհայտ), հայ մանկավարժ։ ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ (1958), Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Վահան Հակոբյան
Ծնվել է1908
ԾննդավայրՆոր Բայազետ, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Վահան Հակոբյանը ծնվել է 1908 թվականին Կամո քաղաքում։ 1930 թվականից դասավանդել է հայրենի քաղաքի դպրոցներում։ Աշխատանքին զուգընթաց սովորել և ավարտել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտի հեռակա բաժնի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը[1]։

1941 թվականին Հակոբյանը զորակոչվել է կարմիր բանակ։ Ծառայել է 409-րդ հայկական հրաձգային դիվիզիայի հրետանային գնդի շտաբում, որպես գծագրող։ 1942 թվականի աշնանը մասնակցել է Հյուսիսային Կովկասի ռազմաճակատում մղված մարտերին։ Սորոկին գյուղի մոտ մղված մարտերից մեկում վիրավորվել է։ 1943 թվականին հոսպիտալում երկարատև բուժումից հետո, որպես զինվորական ծառայության համար ոչ պիտանի, զորացրվել է[1]։

1946-1953 թվականներին Հակոբյանը եղել է Կամոյի մանկավարժական ուսումնարանի տնօրենը, այնուհետև, 20 տարի շարունակ ղեկավարել է քաղաքի Հ. Սարուխանյանի անվան միջնակարգ դպրոցի մանկավարժական կոլեկտիվը։ Ծանր հիվանդությունից հետո, 1974 թվականին անցել է կենսաթոշակի[1]։

Պատերազմում ցուցաբերած արիության համար Հակոբյանը պարգևատրվել է մի շարք մեդալներով։ 1958 թվականին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով երկարատև և անբասիր աշխատանքի համար նրան շնորհվել է հանրապետության վաստակավոր ուսուցչի կոչում[1]։

Պարգևներ խմբագրել

  • ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ (1958)

Ծանոթագրություններ խմբագրել