Վահան Բադալյան

հայ մանկավարժ

Վահան Խաչատուրի Բադալյան (1912, Անգեղակոթ, Ռուսական կայսրություն - անհայտ), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Վահան Բադալյան
Ծնվել է1912
ԾննդավայրԱնգեղակոթ, Ռուսական կայսրություն
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
ԱշխատավայրՀայկական պետական մանկավարժական համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր Աստղի շքանշան և «Մարտական ծառայությունների» մեդալ

Կենսագրություն խմբագրել

Վահան Բադալյանը ծնվել է 1912 թվականին, Սիսիանի շրջանի Անգեղակոթ գյուղում։ Բաքվի 22-րդ հայկական երկրորդ աստիճանի դպրոցի 9-րդ դասարանն ավարտելուց հետո նշանակվել է Շամախու շրջանի Քերքինջ գյուղի դպրոցում ուսուցիչ։ 1932 թվականին Բադալյանն ընդունվել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետը, որն ավարտել է 1938 թվականին։ Նույն թվականին ընդունվել է համալսարանին կից մաթեմատիկայի գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրան[1]։

Թեկնածուական դիսերտացիան Բադալյանը պաշտպանել է 1941 թվականի հունիսին։ Զորակոչվել է կարմիր բանակ և ծառայության անցել գլխավոր շտաբի հետախուզական վարչությունում ինժեներ կապիտանի կոչումով։ Մասնակցել է Մոսկվայի պաշտպանությանը և Մոսկվայի մոտ գերմանացիների ջախջախմանը։ 1942 թվականին Ստալինգրադի ռազմաճակատում որպես զորամիավորման հետախուզության պետի տեղակալ մասնակցել է հերոսական պաշտպանությանը։ Ցուցաբերած արիության համար պարգևատրվել է «Մարտական ծառայությունների համար» մեդալով, իսկ հետագայում՝«Ստալինգրադի պաշտպանության համար» մեդալով։ 1943 թվականի ամռանը Կուրսկի պատմական ճակատամարտին մասնակցելու համար պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով։ Կապիտան Բադալյանը մասնակցել է Ուկրաինայի, Կորսուն-Շևչենկովսկիի, Մոլդովիայի, Ռումինիայի, Հունգարիայի, Ավստրիայի և Չեխոսլովակիայի ազատագրմանը։ Պարգևատրվել է Կարմիր աստղի երկրորդ շքանշանով։ Հաղթանակի օրը դիմավորել է չեխական Մորավիա երկրամասում[1]։

Գերմանա-խորհրդային պատերազմի հաղթական ավարտից հետո 1946 թվականին Բադալյանը զորացրվել է բանակից, վերադարձել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարան դասախոսական աշխատանքի։ 1946 թվականի աշնանը հրավիրվել է Երևան։ Մինչև 1970 թվականին ղեկավարել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի մաթեմատիկայի ֆակուլտետի երկրաչափության և բարձրագույն հանրահաշվի ամբիոնը[1]։

Պարգևներ խմբագրել

  • «Մարտական ծառայությունների համար» մեդալ
  • «Ստալինգրադի պաշտպանության համար» մեդալ
  • Կարմիր աստղի կրկնակի շքանշան

Ծանոթագրություններ խմբագրել