Վահան Ալթունյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալթունյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վահան Ալթունյան (1888, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - 1964, Ստամբուլ, Թուրքիա), հայ բժիշկ։
Ծնվել է | 1888 |
---|---|
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | 1964 |
Մահվան վայր | Ստամբուլ, Թուրքիա |
Կրթություն | Կ. Պոլսի ատամնաբուժական վարժարան Բեյրութի Սեն Ժոզեֆ Ֆրանսիական համալսարանի բժշկական ֆակուլտետ |
Մասնագիտություն | ատամնաբույժ |
Կենսագրություն
խմբագրելՎահան Ալթունյանը ծնվել է 1888 թվականին, Կոստանդնուպոլսում։ Ավարտել է Կ. Պոլսի ատամնաբուժական վարժարանը։ Կ. Պոլսում ատամնաբույժ է աշխատել։ 1915 թվականի Ապրիլին բանտարկվել է Կ. Պոլսի կենտրոնական բանտում (Այաշ), որտեղից աքսորվել է Չանղըրը՝ հայ մտավորականների խմբի հետ։ Անունը փորագրվել է Չանղըրըի բանտում հավաքված համրիչի 99 հատիկներից մեկի վրա։ 1915 թվականի օգոստոսի 6/12-ին ազատվել է Չանղըրըի աքսորից և բռնել Կ. Պոլիս վերադարձի ճանապարհը, սակայն օգոստոսի 8-ին Անկարայում (Էնկյուրի) ձերբակալվել է և բանտարկվել։ Օգոստոսի 17-ին նրան դուրս են բերել բանտից և տեղի կաթոլիկ հայերի 750800 հոգուց բաղկացած քարավանի հետ, բազուկներն իրար կապած, մահվան ճանապարհ են հանվել։ Հռոմի Պապի և Կ. Պոլսի նվիրակ Մոնսենյոր Դոլչիի միջնորդությամբ փրկվել են և տարվել Գարակետիկ գյուղ։ Օգոստոսի 20-ին երկու ընկերների հետ այստեղից դուրս են եկել և ոտքով 21 օրում հասել Պոզանթի, որտեղից էլ քշվել են Տարսոն՝ քաղաքից դուրս հաստատված տարագիրների վրանաքաղաքը։ Ընտանիքի անդամների ջանքերով կարողացել են վերստանալ աքսորից ազատված լինելու նոր հրաման։ Սեպտեմբերի 19-ին Տարսոնից մեկնել և սեպտեմբերի 22-ին հասել են Կ. Պոլիս։
1922 թվականին ավարտել է Բեյրութի Սեն Ժոզեֆ Ֆրանսիական համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1923-1924 թթ. եղել է սբ.Փրկիչ ազգային հիվանդանոցի ղեկավարության կազմում։ 1925 թվականի դրությամբ, որպես վիրաբույժ-ատամնաբույժ, հիվանդներ է ընդունել Կ. Պոլսի Բերա, Բանկալթի, Համամ ճատտե-25 հասցեում և Կ. Պոլիս, Պահչե գաբու, Մինասյան դեղարանին կից թիվ 47 դարմանատանը, հեռ. 16-55։ Մահացել է 1964 թվականին, Կ. Պոլսում։
ԸՆտանիք
խմբագրելՈւնեցել է որդիներ Նուրհանին և Արային և դուստր Սյուզան Հալեպլիին, որը 2003 թվականին դրությամբ բնակվել է Մոնրեալում և հետազոտող Կարինե Ավագյանին նամակով ուղարկել հոր կենսագրականը։
Աղբյուրներ
խմբագրել- Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։
Գրականություն
խմբագրել- Պալաքեան Գրիգորիս ծ. վրդ., Հայ գողգոթան, Վիեննա, 1922։
- «Կավռօշ» Տարեգիրքը, Կ. Պոլիս, 1925
- Պալաքյան Գրիգորիս ծ. վրդ., Հայ գողգոթան, Երևան, 1991։
- Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։
- Ավագյան Կարինե, Եղեռնահուշ մասունք կամ խոստովանողք և վկայք խաչի, Երևան, 2002։
- Ավագեան Կարինէ, «Չանղըրըի 1915 թ. ապրիլի 11, Յիշատակ»… Թանգարանային ցուցանմոյշը, «Հանդէս Ամսօրեայ», 2008, հ. 1-12