Վահանակերպ տափակապատիճակ

բույսերի տեսակ
Վահանակերպ տափակապատիճակ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Կաղամբածաղկավորներ (Brassicales)
Ընտանիք Կաղամբազգիներ (Brassicaceae)
Տրիբա Thlaspideae
Ցեղ Peltariopsis
Տեսակ Վահանակերպ տափակապատիճակ (P. planisiliqua)
Միջազգային անվանում
Peltariopsis planisiliqua

Վահանակերպ տափակապատիճակ (լատին․՝ Peltariopsis planisiliqua), խաչածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

30-60 սմ բարձրությամբ երկամյա խոտաբույս է։ Ցողունն ճիպոտանման է, միջին մասից ճյուղավորված։ Ստորին տերևները ցողունի հիմքում վարդականման խմբված են, հակաձվաձև են, մսալի, կարմրավուն, թիթեղին հավասար կոթուններով։ Ողկույզները նոսր են, իսկ ծաղիկները՝ սպիտակ, քառատիպ։ Պտուղը պատիճակ է, 7-8 (10) մմ երկարությամբ, 3-5 մմ լայնությամբ, թելանման կոթուններով[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում հանդիպում է Դարեղեգիսի (Աուշ, Շատին, Թերփ, Խաչիկ, Բարձրունի, Ալայազի կիրճ, Հերհեր) և Զանգեզուրի (Անգեղակոթ) ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է նաև Նախիջևանում, Հյուսիսարևելյան Անատոլիայում, Հյուսիսարևմտյան Իրանում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է միջին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1300-1900 մ բարձրությունների վրա, լեռնալանջերի քարքարոտ, երբեմն ավազոտ տեղերում, չոր նոսր անտառներում։ Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղակալում՝ մայիս-հունիսին[1]։

Պահպանութոյւն խմբագրել

Վտանգված տեսակ է։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Տեսակին սպառնում է անհետացման վտանգ։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված է որպես հազվագյուտ տեսակ։ CITES-ի Բեռնի կոնվենցիաների հավելվածներում բացակայում է։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վահանակերպ տափակապատիճակ» հոդվածին։