Վահագն Իսրայելյան

հայ երկրաբան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Իսրայելյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վահագն Ռաֆայելի Իսրայելյան (դեկտեմբերի 14, 1937(1937-12-14), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երկրաբան։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1995

Վահագն Իսրայելյան
Ծնվել էդեկտեմբերի 14, 1937(1937-12-14) (86 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր
Մասնագիտություներկրաբան
Ծնողներհայր՝ Ռաֆայել Իսրայելյան
ԵրեխաներԼեվոն Իսրայելյան,Ռաֆայել Իսրայելյան

ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի որդին է, ճարտարապետ Արեգ Իսրայելյանի եղբայրը։

Կենսագրություն խմբագրել

1961 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի երկրաբանության ֆակուլտետը։ 1961-1966 թվականներին աշխատել է «Քար և սիլիկատներ» ԳՀ ինստիտուտում։ 1966-1992 թվականներին աշխատել է Հայաստանի շինարարության և ճարտարապետության ԳՀ ինստիտուտի ֆիզիկա-քիմիական հետազոտությունների լաբորատորիայում։ 1995 թվականից տեխնիկական գիտությունների դոկտոր է։

1992-2008 թվականներին աշխատել է լեռնամետալուրգիական ինստիտուտում որպես հանքանյութերի ֆիզիկական մեթոդներով հետազոտությունների բաժանմունքների վարիչ։ Աշխատել է ՀՀ ԳԱԱ ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտում։

Էլեկտրոնային միկրոսկոպիայի եվրոպական ընկերության և Հուշարձանների պահպանության և կոնսերվացման միջազգային կոմիտեի (ICOMOS) անդամ է, բազմաթիվ գիտական հոդվածների և մենագրությունների հեղինակ[1]։

Երկեր խմբագրել

  • Հայաստանի պատմական կառույցներում օգտագործված շինանյութերը և նրանց ուսումնասիրման մեթոդները, Երևան, 2001[2]։
  • Физико-химические особенности поведения заполнителей вулканического происхождения в бетоне, Ереван, 1986 (համահեղինակ).
  • Вулканогенные пористые заполнители для бетонов, Ереван, 1998.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. Իսրայելյան, Վահագն (2001). Հայաստանի պատմական կառույցներում օգտագործված շինանյութերը եւ նրանց ուսումնասիրման մեթոդները. ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպան. թանգ.-ին-տի հրատ. ISBN 9789993089919.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վահագն Իսրայելյան» հոդվածին։