Վակունիս (գյուղ, Քաշաթաղի շրջան)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վակունիս (այլ կիրառումներ)

Վակունիս, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հյուսիսարևմտյան հատվածում։ Բերձոր շրջկետնտրոնից գտնվում է 46 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 96 կմ հեռավորության վրա[2]։

Գյուղ
Վակունիս
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան Քաշաթաղ
Համայնք Վակունիս համայնք
Մակերես15727,3 կմ²
Բնակչություն68 մարդ
Կրոնական կազմՀայ Առաքելական Եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Վակունիս (գյուղ, Քաշաթաղի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Վակունիս (գյուղ, Քաշաթաղի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Խաչինտափ, Չորմանք և Շամք գյուղերի հետ միասին կազմում է Վակունիս համայնքը[2]։

Բչանիս անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում[3]։

Աշխարհագրություն խմբագրել

Համայնքը բարձր լեռնային է, ունի 15727,3 հա տարածք, որից 2466,3 հա գյուղատնտեսական նշանակություն, 12878,8 հա անտառային հողեր։ Վակունիս համայնքի սահմանային գոտով հոսում է Շալվա գետը։

Բնակավայրի տարածքում առկա են խմելու ջրի բազմաթիվ բնական աղբյուր-առվակներ։

Պատմություն խմբագրել

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[4]։

Բնակչություն խմբագրել

2015 թվականի Վակունիս համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 68 մարդ, կա 16 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[5].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 55 40 44

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են՝ եկեղեցի (17-րդ դար), գյուղատեղի (միջնադար), գյուղատեղի «Աղջայազ» (միջնադար). խաչքար (15-16-րդ դարեր), 2 խաչքարեր (13-րդ դար), դամբարան (19-րդ դար), գերեզմանոց ձիատապաններով (19-րդ դարի կեսեր)։

Չոմարք գյուղի պատմամշակութային հուշարձաններն են` գերեզմանոց (XVII դ.), 2 տապանաքարեր (XVII դ.), խաչքար (X-IX դդ.):

Հասարարակական կառույցներ խմբագրել

2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, հիմնական դպրոց, որտեղ սովորում էին 19 աշակերտներ[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. 2,0 2,1 2,2 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 737
  4. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  5. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.