Վախթանգի օրենք, «հավաք օրինաց», ավատատիրական իրավունքի ժողովածու Վրաստանում, կազմվել է Վախթանգ VI ղեկավարությամբ՝ 1705-1708 թվականներին։

Վախթանգի օրենքի աղբյուրներն են Աստվածաշունչը, բյուզանդական, հայկական և վրացական իրավունքները և բուն Վախթանգի օրենքները՝ «Գիրք օրինացը»։ Հայ իրավունքը ներկայացված է առանձին բաժնով՝ «Հայկական իրավունք» վերնագրով, որը Մխիթար Գոշի Դատաստանագրքի վրացերեն թարգմանությունն է։ Վախթանգի օրենքը կազմվել են դասակարգային հակասությունների մեղմացման, խոշոր ֆեոդալների դեմ պայքարում թագավորական իշխանության ամրապնդման նպատակով։ Օրենսգիրքն իրավաբանորեն ամրապնդել է ճորտատիրական իրավունքը։ Թեև կազմվել է քարթվելների թագավորությունում, սակայն գործել է Վրաստանի ողջ տարածքում (որոշ օրենքներ՝ նաև Ռուսաստանին միավորվելուց հետո)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 237