Վալերի Սարուխանով

հայ նկարիչ

Վալերի Արմենի Սարուխանով (սեպտեմբերի 12, 1938, Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ - փետրվարի 21, 2005), խորհրդային հայ ռեժիսոր, սցենարիստ, կոմպոզիտոր, ինժեներ-նավաշինարար, դիզայներ, նկարիչ, դրամատուրգ, ռեժիսոր-բեմադրիչ, փիլիսոփա, պրոֆեսոր, Լրագրողների միության անդամ, «Հեռուստատեսության այբուբեն» 5 հատորանոց դասագրքի հեղինակը[1]։

Վալերի Սարուխանով
Ծնվել էսեպտեմբերի 12, 1938
ԾննդավայրՏաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ
Մահացել էփետրվարի 21, 2005
Ազգությունհայ
Մասնագիտացումռեժիսոր
սցենարիստ
կոմպոզիտոր

Կենսագրություն խմբագրել

Վալերի Սարուխանովը ծնվել է 1938 թվականին Տաշքենդում, ապրել է Սանկտ Պետերբուրգում։

1955 թվականին ոսկե մեդալով ավարտելով դպրոցն ու կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցի ջութակի բաժինը՝ տեղափոխվեց Լենինգրադ, որտեղ ընդունվեց Լենինգրադի նավաշինարարական ինստիտուտի (ԼՆԻ) կառուցագիտական ֆակուլտետ (այժմ՝ Սանկտ Պետերբուրգի պետական ծովային տեխնիկական համալսարան)[2]։

Դաշնամուր էր նվագում և հիմնեց Ուսանողական փորձարարական թատրոն, որն ավելի ուշ վերանվանվեց Երիտասարդական հրապարակախոսական թատրոն։ Այս թատրոնից էլ հնչեցին Սարուխանովի առաջին երգերը[3]։

1957 թվականին Վալերին գրեց իր առաջին «Ահա» (ռուս.՝ Вот) երգը, որը «Իսկ մենք հանգստանում ենք այսպես» ծրագրի շրջանակներում կատարվում էր Լենինգրադի համերգային նվագախմբի կողմից՝ Անատոլի Բադխենի ղեկավարությամբ։ Երգը կատարում էին նաև Էլմիրա Ուրազբաևան Օլեգ Լունդստրեմի նվագախմբի հետ, Ուզբեկստանի հեռուստառադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախումբը՝ Եվգենի Ժիվաևի գլխավորությամբ (Սարուխանովի համադասարանցին), այնուհետև Լենինգրադում իրենց երգացանկի մեջ ընդգրկեցին Ա․ Կոպոսովը և Ա․ Սվիստունովը[3]։

1961 թվականին Վալերին ավարտելով ԼՆԻ-ն՝ ընդունվում է ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Վերա Մուխինայի անվան Լենինգրադի գեղարվեստա-արդյունաբերական բարձրագույն ուսումնարանը (ԼԳԱՈՒ), որը հիմնադրվել է 1876 թվականին Ալեքսանդր II-ի հրամանով՝ բանկիր և արդյունաբերական բարոն Ալեքսանդր Շտիգլիցի դրամաշնորհով։ Ուսանելու տարիներին ընկերոջ՝ Վյաչեսլավ Ֆատովի հետ, ստեղծեցին Իլյա Իլֆի և Եվգենի Պետրովի «12 աթոռ» և «Ոսկե հորթը» վեպերի 120 պատկերներից կազմված շարք[2]։

1965 թվականին ավարտեց Վ․ Մուխինայի անվան ԼԳԱՈՒ-ն դիզայներ մասնագիտությամբ, իսկ 1972 թվականին՝ Սանկտ Պետերբուրգի թատերարվեստի պետական ակադեմիան՝ ռեժիսոր մասնագիտությամբ[3]։

1967 թվականին Լենինգրադի ինքնագործ երգի երկրորդ մրցույթին Սարուխանովը մրցանակ ստացավ Коммунары не будут рабами երգի համար (խոսքերի հեղինակ՝ Ե․ Եվտուշենկո), ինչպես նաև հանդես եկավ իր մյուս երգերով[3]։

Կոպոսովն ու Սվիստունովը նրա երգերը կատարում էին զուգերգերով և առանձին։

1967 թվականին Վալերին ԼՆԻ-ում ստեղծում է «Գրենադա» անսամբլը և մինչև 1979 թվականը հանդիսանում էր նրա գեղարվեստական ղեկավարը։ 1967-1979 թվականներին անսամբլը երկրի տարբեր քաղաքներում հանդես է գալիս մոտ 1500 համերգային ծրագրով, որոնք ձայնագրվում էին ռադիոյում և հեռուստատեսությամբ, դառնում է մի շարք մրցույթների և փառատոների դափնեկիր։ 1971 թվականին անսամբլը մասնակցեց Ուսանողական թատրոնների միջազգային փառատոնին Լյուբլին քաղաքում, 1973 թվականին՝ Բեռլինում կայացած Ուսանողական և երիտասարդական համաշխարհային փառատոնին[4]։

1965-1973 թվականներին ղեկավարում էր Նևայի վրա գտնվող արդյունաբերական դիզայնի լաբորատորիան, այնուհետև անցնում է մանկավարժական աշխատանքի[4]։

1991-1992 թվականներին Վալերի Սարուխանովը «Պետերբուրգ» հեռուստառադիոընկերության գլխավոր ռեժիսորն էր[4]։

1992 թվականից՝ Սանկտ Պետերբուրգի կինոյի և հեռուստատեսության ինստիտուտի հեռուստատեսության արվեստի ամբիոնի պրոֆեսոր։

Ավելի քան 30 տարի հեռուստատեսությունում աշխատել է որպես սցենարիստ, ռեժիսոր և կոմպոզիտոր, ստեղծել է մոտ 100 խաղարկային, գեղարվեստական բեմադրություններ (հեքիաթներ, ներկայացումներ, ֆիլմեր)։ Կոպոսովի հետ Սարուխանովի երաժշտության հիման վրա հեքիաթների և ներկայացումների համար ձայնագրել են մոտ 200 երգ։ Հեղինակ է շատ գրքերի, մշակույթի և արվեստի վերաբերյալ հոդվածների[2]։

Ստեղծագործություններ խմբագրել

  • Чего не может ЭВМ? / А. П. Ляликов, В. А. Саруханов, 174, с. ил. 21 см, Л. Машиностроение Ленингр. отд-ние 1989
  • Режиссура клубных массовых мероприятий։ Учеб. пособие / [В. А. Саруханов], 96 с. 20 см, 2-е изд., перераб. Л. ВПШК 1983
  • Рабочая агитбригада։ От "Живых газет" до агит.-худож. коллективов наших дней. Вопр. драматургии и режиссуры / В. А. Саруханов, 151 с. 16 см., М. Профиздат 1982
  • Были и сказки телевидения / В. А. Саруханов, 126, с. ил. 20 см, Минск Навука i технiка 1990

Ֆիլմագրություն խմբագրել

Ռեժիսոր և սցենարիստ խմբագրել

Տարեթիվ Ֆիլմ
1994 Խլահավ
1991 Սկանդալային պատահար
1987 Կապույտ նետի ճամփորդությունը
1982 Ամանորի նախօրեին կամ Ամեն ինչ հնարավոր է
1978 Златовласка
1978 Կախարդական կենդանիները

Ծանոթագրություններ խմբագրել