Վալերի Ալեքսանդրովիչ Կիպելով (ռուս.՝ Валерий Александрович Кипелов, հուլիսի 12, 1958(1958-07-12), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս ռոք-երաժիշտ, երգիչ և կոմպոզիտոր։ Հայտնի է որպես «Արիա» մետալ-խմբի վոկալիստ, որի կազմում է եղել 17 տարի՝ 1985-ից մինչ 2002 թվականներին։ 2002 թվականից ղեկավարում է սեփական՝ «Կիպելով» ռոք-խումբը։

Վալերի Կիպելով
Հիմնական տվյալներ
Ծնվել էհուլիսի 12, 1958(1958-07-12) (65 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
Երկիր Ռուսաստան և  ԽՍՀՄ
Ժանրերմետալ, հարդ ռոք
Մասնագիտություներգիչ և կոմպոզիտոր
Երգչաձայնլիրիկական տենոր
Գործիքներվոկալ և բայան
Գործունեություն1979–ներկա
ԼեյբլNikitin
ԿապվածԱրիա
Կիպելով
Կայքwww.kipelov.ru
Ստորագրություն
Ստորագրություն
 Valery Kipelov Վիքիպահեստում
Ինքնագիր

Ընտանիք խմբագրել

Ծնողները - Հայրը՝ Ալեքսանդր Սեմյոնի Կիպելով, մայրը՝ Եկատերինա Իվանի Կիպելովա։ Վալերի Կիպելովը ամուսնացել է 1978 թ. մայիսի 12-ին, կնոջ անունը Գալինա է (ծնվ. 1960 թ. մայիսի 9-ին)[1]։ Ունի երկու երեխա՝ Ժաննա (ծնվ. 1980 թ., մասնագիտությամբ դիրիժոր) և Ալեքսանդր (ծնվ. 1989 թ., մասնագիտությամբ թավջութակահար)։ Նաև ունի երկու թոռնիկ՝ Անաստասիա Կոմարովա (ծնվ. 2001 թ.) և Սոնյա (ծնվ. 2009 թ.)[2]։

Վալերի Կիպելովը իրեն համարում է քրիստոնյա, կնքվել է Ռուս ուղղափառ եկեղեցում[3]։

Սկավառակագրություն խմբագրել

Տարեթիվ Խումբ Ալբոմ
1985 Արիա Мания величия
1986 Արիա С кем ты?
1987 Արիա Герой асфальта
1989 Արիա Игра с огнём
1991 Արիա Кровь за кровь
1995 Արիա Ночь короче дня
1997 Սերգեյ Մավրինի հետ Смутное время
1998 Արիա Генератор зла
1999 Արիա Tribute to Harley-Davidson
2001 Արիա Химера
2001 Արիա Tribute to Harley-Davidson II
2003 Կիպելով Путь наверх
2005 Կիպելով Реки времён
2011 Կիպելով Жить вопреки

Ծանուցումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալերի Կիպելով» հոդվածին։