Վալերի Թորանյան

ֆրանսիացի լրագրող
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թորանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վալերի Թորանյան (ֆր.՝ Valerie Toranian, ծննդյան անունը՝ Վալերի (Աստղիկ) Կոյուջումյան[3], 1962, Սյուրեն), ֆրանսահայ գրող, ֆեմինիստ, լրագրողուհի, 2002 թվականից մինչև 2014 թվականը եղել է «Elle» ամսագրի տնօրենը, իսկ 2014 թվականից հանդիսանում է «Revue des deux Mondes» ամսագրի տնօրենը։

Վալերի Թորանյան
Դիմանկար
Ծնվել է1962
ԾննդավայրՍյուրեն
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունլրագրող և գրող
ԱշխատավայրElle, Հայ Պայքար, Revue des Deux Mondes, Նուվել դ'Արմենի և Le Point?
ԱմուսինՖրանց Օլիվիե Գիբեր[1] և Ara Toranian?[2]
Զբաղեցրած պաշտոններգլխավոր խմբագիր, managing editor?, managing editor? և managing editor?
Պարգևներ և
մրցանակներ
 Valérie Toranian Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վալերի Թորանյանը ծնվել է ցեղասպանությունից փրկված և 1920-ական թվականներին Մարսել տեղափոխվածների ընտանիքում։ Նրա տատը դերձակ էր Սանտիե փողոցում։ Հայրը մահացել էր, երբ նա 15 տարեկան էր, մայրը ֆրանսերեն, լատիներեն, հունարեն և նորմանդերեն լեզուների ուսուցչուհի էր։

1980-ական թվականի կեսերին նա տողավարձով աշխատող լրագրող էր։ Նա 1989 թվականին գրեց իր առաջին հոդվածը «Elle» ամսագրում։ Վալերին և իր առաջին ամուսինը՝ ժան-Մարկ Արա Թորանյանը հիմնադրեցին «Les Nouvelles d'Arménie» ամսագիրը։ 1994 թվականին նա ղեկավարել է «Elle» ամսագրի գեղեցկության բաժինը, որը աշխատանքի վերցրեց նրան։ 1998 թվականից եղել է գլխավոր խմբագիր, ապա խմբագրության տնօրեն 2002 թվականից, որը նա թողել է 2014 թվականի սեպտեմբերին։ Նրան փոխարինել է Ֆրանսուա֊Մարի Սանտուչին։

2014 թվականի դեկտեմբերին նա դարձել է «Revue des deux Mondes» ամսագրի տնօրեն։

Անձնական կյանք խմբագրել

Վալերի Թորանյանի առաջին ամուսինը եղել է Արա Թորանյանը, նրանք հանդիպել են հայկական դպրոցում։ Համատեղ ամուսնությունից հետո նրանք ունեն երկու որդի։ Ամուսնալուծությունից հետո Վալերին ամուսնացել է լրագրող և հեռուստահաղորդավարուհի Ֆրանց-Օլիվեր Գյեզբերտի հետ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.planet.fr/societe-ecrivaine-feministe-qui-est-valerie-toranian-lepouse-de-franz-olivier-giesbert.1579378.29336.html
  2. https://www.liberation.fr/livres/2015/04/26/valerie-toranian-d-ici-et-d-aieule_1269376/
  3. «Valérie Toranian, d'ici et d'aïeule». Libération.fr (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 14-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալերի Թորանյան» հոդվածին։