Վալերի Զուբարև

ռուս խորհրդային գրող, արձակագիր, հրապարակախոս և բանաստեղծ

Վալերի Ֆյոդորովիչ Զուբարև (ռուս.՝ Валерий Фёдорович Зубарев, օգոստոսի 30, 1943(1943-08-30)[1], Կայլա, Յայսկի շրջան, Կեմերովոյի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 8, 2012(2012-12-08), Կեմերովո, Ռուսաստան), ռուս խորհրդային գրող, արձակագիր, հրապարակախոս և բանաստեղծ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ (1977), 1994 թվականից` Ռուսաստանի գրողների միության վարչության քարտուղար։ Կեմերովոյի գրողների մարզային կազմակերպության ղեկավար (1987-2003)։ Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր գործիչ (2002)։

Վալերի Զուբարև
Ծնվել էօգոստոսի 30, 1943(1943-08-30)[1]
ԾննդավայրԿայլա, Յայսկի շրջան, Կեմերովոյի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էդեկտեմբերի 8, 2012(2012-12-08) (69 տարեկան)
Վախճանի վայրԿեմերովո, Ռուսաստան
Մասնագիտությունգրող, արձակագիր, հրապարակախոս և բանաստեղծ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՆովոկուզնեցկի պետական մանկավարժական ակադեմիա
Պարգևներ
Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր գործիչ

Կենսագրություն խմբագրել

Վալերի Զուբարևը ծնվել է 1943 թվականի օգոստոսի 30-ին, Կեմերովոյի մարզի Կայլա գյուղում։ 1959-1963 թվականներին սովորել է Կեմերովոյի լեռնահանքային տեխնիկումում։ 1966-1971 թվականներին սովորել է Նովոկուզնեցկի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետի հեռակա բաժնում։ 1966-1967 թվականներին աշխատել է Կիսելևսկ քաղաքի ձեռնարկություններում՝ զբաղեցնելով տեխնիկական պաշտոններ։ 1967 թվականից աշխատել է որպես Կիսելևսկ քաղաքի «Ճակատամարտ ածխի համար» թերթի արդյունաբերական բաժնի վարիչ, 1968-1987 թվականներին եղել է Կեմերովո քաղաքի և մարզային տպագիր հրատարակչության աշխատակից, այդ թվում՝ «Կուզբասս» թերթի սեփական թղթակից և «Огни Кузбасса» գրական գեղարարվեստական ամսագրի պատասխանատու քարտուղար։ 1987-2003 թվականներին ղեկավարել է Ռուսաստանի գրողների միության ՌՍՖՍՀ գրողների միության Կեմերովոյի մարզային կազմակերպությունը[2][3][4]։

1977 թվականից եղել է ԽՍՀՄ գրողների միության անդամ[5], 1994 թվականից` Ռուսաստանի գրողների միության խորհրդի քարտուղար[6]։ 1970 թվականին գրված Զուբարևի առաջին բանաստեղծական ստեղծագործությունը՝ «Քամին խոսեց ինձ հետ», մեծ հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն Կեմերովոյի մարզային մամուլում, այլ նաև այնպիսի գրական-գեղարվեստական հրատարակություններում, ինչպիսիք են «Литературная газета»-ն և «Сибирские огни»-ն։ 1973 թվականին Զուբարևը մասնակցել է Յակուտսկ քաղաքում անցկացվող Երիտասարդ սիբիրյան գրողների համառուսաստանյան փառատոնին։ 1974 թվականին լույս է տեսել «Մագնիսական դաշտը» պոեզիայի երկրորդ ժողովածուն, որն առաջացրել է ոչ պակաս հետաքրքրություն, քան նրա առաջին ժողովածուն։ 1975 թվականին Մոսկվայում կայացած Երիտասարդ գրողների վեցերորդ համամիութենական համաժողովում Վալերի Զուբարևի պոեզիան բարձր են գնահատել այնպիսի հայտնի գրողներ և բանաստեղծներ, ինչպիսիք են Միխայիլ Լուկոնինը և Եվգենի Եվտուշենկոն։ 1976 թվականին՝ բանաստեղծ և արձակագիր Կայսըն Կուլիևի նախաձեռնությամբ Կուզբասում անցկացվող գրականության օրերին, Վալերի Զուբարևը առաջադրվել է ԽՍՀՄ գրողների միության անդամ։ 1981 թվականին լույս է տեսել բանաստեղծի «Մտածող կրակը» պոեզիայի ժողովածուն, որը Հարվարդի համալսարանի և ԱՄՆ Կոնգրեսի խնդրանքով Միխայիլ Սալթիկով-Շչեդրին Ռուսաստանի հանրային գրադարանի միջոցով փոխանցվել է նրանց գրադարաններին։ 1988 թվականին լույս է տեսել բանաստեղծի «Պիկ ժամ» պոեզիայի երրորդ ժողովածուն, նույն թվականին Վալերի Զուբարևը իր բանաստեղծական ստեղծագործություններով հանդես է եկել Միությունների տան Մոսկվայի սյունազարդ դահլիճում[4]։ Հետագայում լույս են տեսել այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսիք են «Պիկ ժամ» (1988), «Մեկ այլ ես» (1998) և «Աստծո հայելին» (2006)։ Գրողի աշխատանքները տպագրվել են գրական և գեղարվեստական տարբեր թերթերում և ամսագրերում, ինչպիսիք են` «Литературная Россия», «Наш современник», «Москва», «Сибирские огни», «Сибирь», «Огни Кузбасса», «Комсомолец Кузбасса»[2][3][7][8]:

Մահացել է 2012 թվականի դեկտեմբերի 8-ին Կեմերովոյում՝ 70 տարեկան հասակում։

Մատենագիտություն խմբագրել

  • Говорил со мною ветер... : Кн. стихов / Валерий Зубарев. - Кемерово : Кн. изд-во, 1970 г. — 40 с.
  • Магнитное поле: Кн. стихов / Валерий Зубарев. - Кемерово : Кн. изд-во, 1974 г. — 69 с.
  • Мыслящий огонь : книга стихов / Валерий Зубарев. - Кемерово : Кемеровское книжное издательство, 1981 г. — 142 с.
  • Час пик : Кн. стихов / Валерий Зубарев; Худож. В. П. Кравчук. - Кемерово : Кн. изд-во, 1988 г. — 142 с.
  • Другое "Я" : стихотворения / Валерий Зубарев ; [художник Василий Кравчук]. - Кемерово : Ковчежек, 1998 г. — 342 с. — ISBN 5-86485-030-6
  • Зеркало Бога : стихи недавних лет / Валерий Зубарев. - Кемерово : Сибирский писатель, 2006 г. — 159 с. — ISBN 5-85905-327-4
  • Писатели Кузбасса : хрестоматия : проза, поэзия / сост.: В. Ф. Зубарев, И. А. Куралов, В. М. Мазаев. - Кемерово : Сибирский писатель, 2007 г. — 490 с. — ISBN 978-5-85905-335-3
  • Русская сибирская поэзия : стихи / автор и руководитель проекта Б. В. Бурмистров ; редакторы-составители : В. М. Баянов, Б. В. Бурмистров, С. Л, Донбай. - Кемерово : Союз писателей Кузбасса, 2008 г. — 179 с. - (Антология XX век). — ISBN 5-86338-055-1
  • Союз писателей России. Кузбасс : фотолетопись, 1962—2012 / автор проекта: Надь В. П. ; редактор: Зубарев В. Ф. ; идея проекта: Бурмистров Б. В. - Кемерово : Азия-принт, 2012 г. — 199 с[9]

Պարգևներ խմբագրել

  • Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր գործիչ (2002 - «Մշակույթի ոլորտում ծառայությունների և երկար տարիների արդյունավետ աշխատանքի համար»)[10]։

Գրականություն խմբագրել

  • Энциклопедия писателей Кузбасса / гл. редактор: Денис Суховейко ; вступ. ст. В. Сытник. - Новокузнецк : Союз писателей, 2014 г. — 422 с. - (Писатели XXI-го века). — ISBN 978-5-00073-091-1
  • Новая Россия: мир литературы : энцикл. словарь-справ.: в 2 т. / Сергей Чупринин. - М. : Вагриус, Т. 1: А—Л. - 2003 г. — 831 с. — С.553 — ISBN 5-9560-0156-9
  • Русские писатели. Современная эпоха / Вячеслав Огрызко. - М. : Литературная Россия, 2004 г. — 544 с. — С.535
  • Писатели Кузбасса : Биобиблиогр. указ. / Кемеров. орг. Союза писателей РСФСР и др.; Составитель С. А. Мазаева. - Кемерово : Кн. изд-во, 1989 г. — 141 с. — С.44 — ISBN 5-7550-0092-1
  • Поэзия Кузбасса. Т. 3. Поэты 70-80-х : стихи / составители Б. В. Бурмистров, Н. Г. Ибрагимова, Г. И. Карпова. - Кемерово : Дом литераторов Кузбасса, 2014 г. — 265 с.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.biografija.ru/biography/zubarev-valerij-fedorovich.htm
  2. 2,0 2,1 Русские писатели. Современная эпоха / Вячеслав Огрызко. - М. : Литературная Россия, 2004 г. — 544 с. — С.535
  3. 3,0 3,1 Новая Россия: мир литературы : энцикл. словарь-справ.: в 2 т. / Сергей Чупринин. - М. : Вагриус, Т. 1: А—Л. - 2003 г. — 831 с. — С.553 — ISBN 5-9560-0156-9
  4. 4,0 4,1 «Зубарев Валерий Федорович». Центральная городская библиотека имени Н. В. Гоголя. Վերցված է 2020 թ․ մայիսի 7-ին.
  5. Писатели Кузбасса : Биобиблиогр. указ. / Кемеров. орг. Союза писателей РСФСР и др.; Составитель С. А. Мазаева. - Кемерово : Кн. изд-во, 1989 г. — 141 с. — С.44 — ISBN 5-7550-0092-1
  6. «Руководство правления Союза писателей России». Союз писателей России. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 7-ին.
  7. «Ушел из жизни сибирский поэт Валерий Зубарев». Союз писателей России. Վերցված է 2020 թ․ մայիսի 7-ին.
  8. «Зубарев Валерий Федорович». Кемеровская областная научная библиотека. Վերցված է 2020 թ․ մայիսի 7-ին.
  9. «Зубарев, Валерий Фёдорович». РГБ. Վերցված է 2020 թ․ մայիսի 7-ին.
  10. «Указ Президента Российской Федерации от 31.01.2002 г. № 116». Президент России. Վերցված է 2021 թ․ փետրվարի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել